Arminfo.info


Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 16:00
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի:

Երևան է ժամանել Արգենտինայից արցախցիների համար մարդասիրական օգնություն փոխադրող ինքնաթիռ
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 14:30

Արմինֆո.Արգենտինայից Երեւան է ժամանել մարդասիրական օգնություն փոխադրող ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության մամուլի ծառայությունը, երեկ երեկոյան՝ ժամը 22:30-ին, Արգենտինայի «Սոլիդաիրե» ՀԿ-ի մարդասիրական ինքնաթիռը վայրէջք է կատարել Արգենտինայի ԱԳՆ «Սպիտակ սաղավարտներ» կամավորների և Արգենտինայում հավաքված 11 տոննա մարդասիրական օգնություն հետ միասին՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչության համար:

>>>
Արցախի նախկին պետնախարարն առաջարկում է հոկտեմբերի 29-ին՝ ադրբեջանական ագրեսիայի սկսվելու 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ հայտարարել՝ զոհվածների հիշատակին
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 14:22

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն առաջարկում է հոկտեմբերի 29 - ին՝ ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիայի սկսվելու 40-րդ օրը, Հայաստանում եռօրյա սուգ հայտարարել՝ զոհվածների հիշատակին:

>>>
Փաշինյանը հայտարարել է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 12:09

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

>>>
Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի ռազմավարական նպատակները՝ Արցախում վերջին ագրեսիայի ընթացքում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 15:41

Արմինֆո.Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամ իրավունքի եւ արդարության կենտրոնի ղեկավար Արման Թաթոյանը հոկտեմբերի 20 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների ռազմավարական նպատակները Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակիչների նկատմամբ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ընթացքում:

>>>
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն արցախցիներին կոչ են արել չբաժանվել և տեղի չտալ մանիպուլյացիաներին
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 15:38

Արմինֆո. Ընդդիմադիր քաղաքական գործիչները քննադատել են Երևանում Արցախի ներկայացուցչության առջև կազմակերպված բողոքի ակցիան՝ այն որակելով սադրիչ և Հայաստանի գործող իշխանություններին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրայից գցելու փորձի համար:

>>>
Արցախի նախագահ. ես հրամանագիրն ստորագրել եմ պատերազմը դադարեցնելու և կյանքեր փրկելու համար
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 13:34

Արմինֆո.Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջև: Այնտեղ հավաքված ղարաբաղցիները փորձում էին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ կապված այս տարվա հոկտեմբերի 1-ից պետական ծառայողների աշխատավարձերի վճարման չեղարկման հետ։

>>>
Հայաստանում ստեղծվում է Արցախի պետականության պահպանման հանձնախումբ
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 12:36

Արմինֆո. Արցախահայության կազմակերպված ամբողջական դուրսբերումը խափանեց Մոսկվայի և Բաքվի ծրագրերը, որոնք մտադրված էին Արցախում պատանդ պահել սակավաթիվ մինչև 15 հազար հայություն: Այդ դեպքում առաջինը կստանար հիմնավորում Արցախում իր «խաղաղապահ» ուժերի ներկայության համար, երկրոդն էլ՝ «ռեինտեգրացի» անվան տակ միջազգային հանրության համար կփակեր Արցախի հարցը վերջնականապես «քաղաքակիրթ» ձևով: Այդ մասին գրել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը՝ «Այս պահի առաջնահերթ անելիքների մասին» հոդվածում:

>>>
Ավստրիայի խորհրդարանի բանաձևը պետք է ներառի նաեւ Ալիևի ցեղասպան ռեժիմի քրեական հետապնդման մասին դրույթներ. նախկին պետնախարար
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023 12:25

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է Ավստրիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի էթնիկ զտումները դատապարտող բանաձևի ընդունումը:

>>>
ԿԽՄԿ-ն տեսանյութ է հրապարակել ամայացած Արցախում տիրող իրավիճակի կադրերով
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 16:24

Արմինֆո. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում պատմվում է ադրբեջանական ագրեսիայից հետո հանրապետությունում մնացած Լեռնային Ղարաբաղի սակավաթիվ բնակիչների որոնման մասին:

>>>
Իրավապաշտպանն ահազանգում է. պարեկները 100 հազար դրամով տուգանում են արցախցի վարորդներին՝ ապահովագրություն չունենալու համար
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 16:10

Արմինֆո.ՀՀ պարեկապահակային ծառայության աշխատակիցները 100 հազար դրամով տուգանում են արցախցի վարորդներին՝ առանց ապահովագրության երթևեկելու համար: Այդ մասին ահազանգում է Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

>>>
Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 14:42

Արմինֆո. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։

>>>
Նախարար. Կառավարությունը փորձում է գտնել այնպիսի լուծումներ, որոնք ղարաբաղցի երեխաներին թույլ տան սովորել դպրոցներում մշտական հիմունքով
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 14:18

Արմինֆո.Հայաստանի կառավարությունը փորձում է այնպիսի լուծումներ գտնել, որոնք թույլ կտան ղարաբաղցի երեխաներին սովորել դպրոցներում մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հիմունքներով։ Այդ մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

>>>
ԼՂՀ ռուս հայրենակիցների խորհուրդը՝ ադրբեջանցիներին. դուք չեք կարող ջնջել ղարաբաղյան հողի վրա ռուս ուղղափառության վերածննդի պատմությունը
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 12:56

Արմինֆո. ԼՂՀ ռուսական համայնքի ադրբեջանական "փիար-թիմից" ամենաակտիվները կրկին զարմացնում են իրենց անամոթ խոսամոկությամբ և ուղղափառ հավատացյալների հանդեպ լկտի վերաբերմունքով: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ռուս հայրենակիցների խորհրդի քարտուղար Անդրեյ Սերգեևը՝ մատնանշելով "ԴԲ" տելեգրամ-ալիքը։

>>>
Արցախի օմբուդսմեն. ինչքան զզվանք եմ զգում "դատապարտում ենք", "խորապես մտահոգված ենք", "կոչ ենք անում" և նմանատիպ անիմաստ հայտարարություններից
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023 11:36

Արմինֆո. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կրկին քննադատել է միջազգային հանրությանը՝ մարդկանց տառապանքների հանդեպ անգործության համար:

>>>
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված ուսանողներին ընդունելու պատրաստ պետհիմնարկների ցանկը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023 15:45

Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

>>>
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները սկսում են մասնագիտական գործունեությունը Հայաստանում
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023 11:12

Արմինֆո. ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում այսօր 33 բուժաշխատողի առաջնային մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր է շնորհել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Այդ մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

>>>
ՀՀ կառավարությունն աջակցության ծրագրեր կներդնի Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023 17:49

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է մշակել և ներդնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար: Այդ մասին հոկտեմբերի 17-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

>>>
Մենք չկարողացանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023 15:13

Արմինֆո. Չնայած հարյուրավոր նախազգուշացումներին՝ միջազգային հանրությունը չկարողացավ կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

>>>
Արցախի նախկին վարչապետ. Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում 150 հազար արցախցի դարձել է փախստական, ոչ թե՝ 100 հազար
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023 12:27

Արմինֆո.Արցախի իշխանությունները պետք է սկսեն հաշվառել բոլոր արցախցիներին, համապատասխան սոցիալական, հումանիտար, մարդասիրական հարցերը ՀՀ իշխանությունների հետ կարգավորելու և, որ ավելի կարևոր է, Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

>>>
Այսօրվանից դադարեցվում է բռնի տեղահանված արցախցիների էլեկտրոնային հաշվառումը
 Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2023 17:21

Արմինֆո. Էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով