Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:49
Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին: Այդ մասին հաղորդել է Երեւանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:45
Արմինֆո. Հայաստանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։