Արմինֆո. Մայիսի 14-ի առավոտից Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները։
Արմինֆո. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Բաքուն դրանցում այնպիսի բան է տեսել, որ իրեն չի կարող չանհանգստացնել։ Եվ Թուրքիայում, և Ադրբեջանում սկսում են հասկանալ, որ վերջին 3,5 տարում երկրում տիրող մթնոլորտն արդեն փոխվել է։ Նման կարծիք է հայտել հայտնի քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ Analitika.ua-ի տեսհարցազրույցում։
Արմինֆո. Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը, կոչ է անում ՆԳՆ ղեկավարությանը զսպել իրենց աշխատակիցների բնազդները, իսկ Քննչական կոմիտեն ՝ դադարեցնել երկակի ստանդարտների կիրառման պրակտիկան: Այդ մասին ասվում է ՀԺՄ-ի հայտարարությունում։
Արմինֆո.Ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են, որ իրավիճակը Հայաստանում դարձել է կրիտիկական։ Այդ մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Արմինֆո. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո.Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։
Արմինֆո.Երևանում բողոքի շարժման մասնակիցները հասել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա։ Բուհի մուտքի արգելափակման առնչությամբ որոշակի դադարից հետո ցուցարարներին հաջողվել է մտնել կոնսերվատորիայի շենք: "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ է արել ուսումնական հաստատության ուսանողներին միանալ դասադուլին, իսկ հրատապ գործեր ունեցողներին երեկոյան հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա կրկին նշել է, որ ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության։