Արմինֆո.Եվրոպական միությունը, ինչպես և ողջ հավաքական Արևմուտքը, Հարավային Կովկասի տարածաշրջանում հետապնդում է սեփական շահերը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է "Հայացք" վերլուծական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ Հերմինե Մխիթարյանը ' մեկնաբանելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ ամրապնդման գծով տնօրեն Ադրիեն Կիրալիի հայտարարությունը:
Արմինֆո. Մայիսի 16-ին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին դուրս են եկել բողոքի ակցիաների: Նրանք հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11:00-ին մեկնարկել է կառավարության նիստը:
Արմինֆո.«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։ Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - X (նախկին Թվիթեր) միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արմինֆո.2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Արմինֆո.Օպերային թատրոնի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցառմանը ժամանած շուրջ 2 հազար հյուրերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այդ մասին մայիսի 15-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ ոստիկանապետ, ներքին գործերի փոխնախարար Արամ Հովհաննիսյանը։
Արմինֆո. Ս.թ. մայիսի 15-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։
Արմինֆո.Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը բողոքի շարժման մասնակիցների փոխարեն ինքն է փակում փողոցները: Այդ մասին "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման հանրահավաքում հայտարարել է շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։