Արմինֆո. Շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան։ Այդ մասին մայիսի 17-ին բժշկական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Արմինֆո.Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ փակ հանդիպում է անցկացրել Կիրանց գյուղի փոքրաթիվ բնակիչների հետ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Արմինֆո. Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովը ստացել է դիտորդի կարգավիճակ: Այս մասին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակություն ձեւավորելու մասին հարցը:
Արմինֆո."Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը մտադիր չէ հանդիպել բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ: Այդ մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Արմինֆո.Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Արմինֆո. Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ։