Արմինֆո. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են՝ վիճելի հարցերի լիակատար լիցքաթափման և կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։
Արմինֆո.Թուրք նախարարը հայտարարել է, որ վերջերս Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունը ինչ-որ բանակցություններ է վարում: Այդ մասին հաղորդել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Արմինֆո. Հիմա այս ճանապարհին որոշվում է հայոց պետականության ճակատագիրը, և, ինչպես բազմիցս ընդգծել ենք, Հայաստանի կառավարության կողմից իր տարատեսակ գործընկերների հետ սկսված ապօրինի գործընթացը մեզ համար անընդունելի է: Այդ մասին, ապրիլի 27-ին Ոսկեպար-Կիրանց արգելափակված ճանապարհին լրագրողների հետ զրույցում նշել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Գալստյանը ։
Արմինֆո. Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին:
Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Արմինֆո.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որն ուղղված է պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը, ներառյալ ՝ Արցախում էթնիկ զտումը, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կամայական ձերբակալումը, ձերբակալվածների նկատմամբ խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը, ինչպես նաև արտադատական մահապատիժները: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Արմինֆո.Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրավապահների կողմից լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման արդյունքում հոսպիտալացվել է 5 քաղաքացի ՝ 4 կին, 1 տղամարդ, և ոստիկանության երկու աշխատակից: Այդ մասին հաղորդում է "Ազգային ճակատը"։
Արմինֆո. Անհնազանդության ակցիաները շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում։ Վաղ առավոտից քաղաքացիները, որոնք համաձայն չեն գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ամբողջ երկրում անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Մայրաքաղաքի առանցքային մայրուղիների փակումից խուսափելու համար առավոտից ճանապարհային ոստիկանությունն արգելել է մեծ բեռնատարների մուտքը Երևան: