Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:
Արմինֆո. Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին:
Արմինֆո. Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունը Կահիրեում մասնակցել է Արաբական արդյունաբերական կազմակերպության գործարար համաժողովին:
Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը։
Արմինֆո."Երևանյան գաստրոնոմիական օրեր" (Yerevan Gastronomic Days) փառատոնի շրջանակում ամռան սկզբին Հայաստանի մայրաքաղաքում (հունիսի 7-9) տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը:
Արմինֆո. Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված մշակույթի նախարարների միջազգային խորհրդաժողովին:
Արմինֆո. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՏԿԵ նախարարար Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հաարությունյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի պարզաբանելով, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։
Արմինֆո. Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրը։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի նյութում: