Ուրբաթ, 26 Հունվարի 2024 13:43
Արմինֆո.2023 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել են մարդկանց վրա թափառող շների հարձակման բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հունվարի 26-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Հակոբյանը։ >>>
|
Ուրբաթ, 26 Հունվարի 2024 11:50
Արմինֆո.[22 հունվարի, 2024 թ., Երևան] – «Իզի Փեյ»-ն և «Վարքագծային որոշումների կենտրոն»-ը, կարևորելով ֆինանսական և տնտեսագիտական ոլորտների զարգացումը Հայաստանում, կնքել են փոխըմբռնման հուշագիր տնտեսագիտական միջազգային օլիմպիադայի կազմակերպման շուրջ։ Համագործակցության շրջանակում «Իզի Փեյ»-ը հանդիսանում է օլիմպիադայի հանրապետական փուլի գործընկեր՝ տրամադրելով համաֆինանսավորում հանրապետական փուլի կազմակերպման և անցկացման համար։ >>>
|
Ուրբաթ, 26 Հունվարի 2024 11:09
Արմինֆո.Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 21:36
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: >>>
|
Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 13:36
Արմինֆո. Մասնագիտական կրթության հաստատությունների շրջանավարտների 86%-ը աշխատանքի տեղավորման համար լրացուցիչ գիտելիքների և հմտությունների անհրաժեշտություն է տեսնում, իսկ գործատուների 78%-ը գոհ չէ երիտասարդ մասնագետների պատրաստման մակարդակից: Այդ մասին երեկ ԱԺ ամբիոնից հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ վկայակոչելով գերատեսչության կողմից իրականացված ամենամյա մշտադիտարկման արդյունքները։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024 20:05
Արմինֆո. 2000 թ. նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիա, որին Հայաստանը միացավ 2003 թվականին: Մեր իրավապահները բացահայտել են այդ կոնվենցիայի չափորոշիչներին համապատասխանող` կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն: Ինչպես հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, այդ առումով սա աննախադեպ բացահայտում է: >>>
|
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024 14:29
Արմինֆո.Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն, Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 15:31
Արմինֆո. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։ >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 13:10
Արմինֆո.ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2023 թվականին ևս հետևողական է եղել մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, նախորդ տարվա ընթացքում ՄԴՊՎ-ն հայտնաբերել է մաքսանենգության 393 դեպք, ինչը գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը` 11.97%-ով (2022-ին բացահայտվել է 351 իրավախախտում): >>>
|
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 11:44
Արմինֆո.Միլանի "Ինտերի" կիսապաշտպան եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ անգամ դարձավ Իտալիայի սուպերգավաթակիր: >>>
|
Երկուշաբթի, 22 Հունվարի 2024 15:18
Արմինֆո.Երևանում բժիշկներն առաջիկայում կտեղաշարժվեն նաեւ մոպեդներով՝ շտապ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ մասին հայտարարվել է հունվարի 22-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային նիստի ժամանակ։ >>>
|
Երկուշաբթի, 22 Հունվարի 2024 11:22
Արմինֆո.Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով և հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կվերափոխվեն ձյան տեղումների, մայրաքաղաքի բարձրադիր գոտում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 15:54
Արմինֆո.Մարտունիում բժշկական կենտրոնի բացումից հետո նախատեսվածից ավելի շատ ժամանակ պահանջվեց դրա աշխատանքը սկսելու համար։ Այդ մասին հունվարի 18-ին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 16:00
Արմինֆո.Եթե Երևանի փողոցների եզրերին կարմիր գծեր չեք նկատել, նշանակում է, որ դա անվճար կայանատեղիի տարածք է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 11:55
Արմինֆո."Գոյ" թատրոնի (Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն) կոլեկտիվն անվստահություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023թ. դեկտեմբերի 25-ին նշանակված թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին: Որոշումն ամրագրվել է թատրոնի ընդհանուր ժողովի ընդունած արձանագրությունում: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 11:46
Արմինֆո. ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 13:33
Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադիր է օրենսդրական մակարդակով կարգավորել թանգարանների գործունեության հետ կապված հարցերը: Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել "Թանգարանների մասին" օրենքի նախագծին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններին: >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 13:28
Արմինֆո. Հայաստան կայցելի Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան: Այդ մասին հաղորդում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, որի հրավերով կատարվում է այցը։ >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 19:26
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ - ում մտադիր են ուշադրությունը կենտրոնացնել դպրոցների և բուհերի վրա ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հունվարի 15-ին Հայաստանի ներքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանը ՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 12:35
Արմինֆո. Հայաստանում կվերացվեն ժողովրդական և վաստակավոր գործիչների կոչումները։ Ազգային ժողովը հունվարի 15-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում փոփոխությունները: >>>
|