Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 16:00
|
Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի: |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 16:00
|
Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի: |
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 16:13
Արմինֆո.<Հայաստանի քաղաքացիները ձեզ մանդատ չեն տվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար։ Ձեզ տրվել է ինքնորոշման իրավունքի պաշտպանության մանդատ, ինչի մասին խոսվել է ձեր կուսակցության նախընտրական ծրագրում>, - հայտարարել են Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչներըը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: >>> |
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 11:02
Արմինֆո.ԱՄՆ Սենատ ներկայացվել է օրինագիծ, որով առաջարկվում է կենսական մարդասիրական օգնություն տրամադրել խոցելի մարդկանց, որոնք տուժել են հակամարտություններից ողջ աշխարհում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ >>> |
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 11:01
Արմինֆո.Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը և պահանջում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է ֆրանսիացի պատգամավոր Յուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը՝ հրապարակելով իր ելույթը նիստի ընթացքում: "Ես կոչ եմ անում Ֆրանսիային և ԵՄ-ին պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին",- հավելել է Յուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը: >>> |
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 19:32
Արմինֆո.Այսօր Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում: >>> |
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 16:52
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված բաժինն ԱԳՆ կայքից հեռացված չէ, և դրա բովանդակությունը կներկայացվի պատշաճ ժամանակ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված գերատեսչության պաշտոնական էջից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին տեղեկատվության անհետացումը, արդյոք դա կարող է պայմանավորված լինել Բաքվի պահանջով: >>> |
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:28
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ "Իզվեստիա" թերթի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ այս տարիների ընթացքում Ռուսաստանը ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: >>> |
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 13:40
Արմինֆո. 2025 թվականի նոյեմբերից հետո Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգման հարցը կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:46
Արմինֆո. Արցախի հարցը փակված չէ Կիլիկիո Կաթողիկոսության համար։ Այդ մասին CILICIA TV-ի հարցազրույցում հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ պատասխանելով Արցախի մասին հարցին։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 11:19
Արմինֆո.Հայաստանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կայունությանն ու ամբողջականությանն ուղղված ջանքերին՝ ներկա և փոփոխվող մարտահրավերներին դեն հանդիման: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հայտարարության մեջ ՝ կազմակերպության աշխատանքի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցի առնչությամբ: >>> |
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 19:30
Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում քվեարկելու իրավունք չուներ: Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: >>> |
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 13:23
Արմինֆո.Աշխարհն Արցախի էթնիկ զտմանն արձագանքեց դեկլարատիվ արձանագրումներով, մի քիչ էլ հումանիտար օժանդակությամբ՝ իբրև ցեղասպանվելու փոխհատուցում: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունում: >>> |
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 12:19
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության կողմից ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք ճանաչվում են փախստական և ունեն փախստականների համար «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխով սահմանված իրավունքներն ու պարտականությունները: Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում: >>> |
Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024 10:03
Արմինֆո. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերին արգելել են մուտք գործել Ադրբեջան: Նա Բաքու Է ժամանել որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ ընտրությունների պաշտոնական և հավատարմագրված դիտորդ: >>> |
Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024 10:02
Արմինֆո.Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են ադրբեջանական Կարմիր մահիկի ընկերության աշխատակիցների ՝ օկուպացված Արցախում մնացած արցախցիներին այցելության կադրերը: >>> |
Ուրբաթ, 2 Փետրվարի 2024 19:35
Արմինֆո. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 10:09
Արմինֆո. Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը քննարկել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը, բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող օգնության ընդլայնումը: Այդ մասին ասվում է ANCA-ի թվիթերյան էջում: Զրուցակիցները քննարկել են նաև արցախցիների անվտանգության ապահովման միջոցները՝ նրանց Արցախ՝ իրենց տները վերադարձնելու նպատակով: >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 10:06
Արմինֆո. Ադրբեջանը մտադիր է մզկիթի վերածել Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին: Այդ մասին հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը: >>> |
Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 13:51
Արմինֆո. Արցախի խորհրդարանը չի կարող լուծարվել մինչև 2025 թվականի մայիսի 21-ը: Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը: >>> |
Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 12:29
Արմինֆո. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումըն իր անվերապահ զորակցումն է հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման գործունեությանը։ >>> |
Շաբաթ, 27 Հունվարի 2024 12:55
Արմինֆո. «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ ԱԺ "Արդարություն" խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմին ականապատ դաշտերի քարտեզների 8 տեղամատյաններ փոխանցելու մտադրության մասին ՀՀ ԱԱԾ-ի հայտարարությանն Ադրբեջանի ագրեսիվ և վերջնագրային արձագանքին: >>> |