Չորեքշաբթի, 3 Ապրիլի 2024 18:30
Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթանում է մայրաքաղաքում բազմամյա ծառերի հատման և դրանք նոր ծառատեսակներով փոխարինման դեմ բողոքող ակտիվիստների ակցիան: >>>
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 13:27
Արմինֆո. Հայաստանում աճում է աուտիզմով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը։ Այդ մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում՝ ապրիլի 2-ին նշվող Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ: >>>
|
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 12:33
Արմինֆո. Ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը մարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաների հետ: >>>
|
Շաբաթ, 30 Մարտի 2024 13:09
Արմինֆո.Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Իլյա Տորոսովի բաց դասախոսությունը: >>>
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 16:35
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: >>>
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 14:13
Արմինֆո.Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի: >>>
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:47
Արմինֆո.ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: >>>
|
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 11:13
Արմինֆո. Հայաստանի ՆԳՆ-ը իրազեկում է, որ ապրիլի 5-ից կգործի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների բոնուսների 30% համակարգը: >>>
|
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 13:51
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն վերլուծել և ամփոփել է 2023թ. ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։ >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 18:56
Արմինֆո. Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն: >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 11:32
Արմինֆո. Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ >>>
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024 18:26
Արմինֆո.Քաղաքացի Կ.Խ.-ն, որը 2021 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով առաջարկել էր ընտրակաշառք, 2024 թվականի մարտի 5-ին ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024 16:44
Արմինֆո.2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ոչ միայն տուբերկուլյոզով վարակման դեպքերի, այլև մահվան ելքերի նվազում։ Այդ մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանության ազգային կենտրոնի տվյալների կառավարման եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը։ >>>
|
Երկուշաբթի, 25 Մարտի 2024 16:32
Արմինֆո.Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Ֆրանսալեզու տպագիր ժառանգության ոսկե ֆոնդը (17-18-րդ դարեր)» միջոցառումը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը։ >>>
|
Հինգշաբթի, 21 Մարտի 2024 16:55
Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, դատարանի որոշմամբ փոխվել է տնային կալանքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նախկին քաղաքապետի փաստաբան Գեորգի Մելիքյանը։ >>>
|
Հինգշաբթի, 21 Մարտի 2024 12:22
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք: Այդ մասին հղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 21 Մարտի 2024 12:11
Արմինֆո. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի կողմից, դարձել է Ամերիկայի գավաթակիր: >>>
|
Հինգշաբթի, 21 Մարտի 2024 12:01
Արմինֆո. Երևանում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ >>>
|
Չորեքշաբթի, 20 Մարտի 2024 09:50
Արմինֆո. Երեւանում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ >>>
|
Երեթշաբթի, 19 Մարտի 2024 21:10
Արմինֆո.«Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամը Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունվար ամսվա շահառուն էր։ Ընկերություններն իրենց հաճախորդների կատարած վճարումների դիմաց 3․665․972 դրամ էին փոխանցել հիմնադրամին։ >>>
|