Arminfo.info


Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

 Շաբաթ, 18 Մայիսի 2024 15:30
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը

Արմինֆո.Մայիսի 17-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախում Karabakh Telecom-ի գործունեության դադարեցման մասին
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 19:26

Արմինֆո.Դադարեցվել է Karabakh Telecom բջջային կապի օպերատորի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

>>>
"Գազպրոմ Արմենիա"-ն կկատարի Լեռնային Ղարաբաղի 300 ընտանիքների վարձակալության և կոմունալ  վճարումները
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 19:00

Արմինֆո. "Գազպրոմ Արմենիա"-ն պատրաստ է կատարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիքի վարձավճարները և կոմունալ վճարումները: Միջոցները նախատեսված են լինելու հանրապետության մարզերում տեղակայված եւ Աշխատանքի նախարարության ռեեստրում ընդգրկված ընտանիքների համար, ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

>>>
Դիվանագիտական աղբյուր. Հայաստանի ԱԳՆ-ը լուծում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցը
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 17:43

Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն լուծում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցը, գերատեսչությունը պաշտպանելու է իր քաղաքացու իրավունքները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Երեւանի դիվանագիտական աղբյուրը։

>>>
Արցախի 120 հազար բնակչությունից ստիպված Հայաստան է տեղափոխվել արդեն ավելի քան 50 հազարը
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 16:44

Արմինֆո. Ժամը 16:00-ի դրությամբ Հակարի կամուրջը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50243 քաղաքացի, նրանցից 5700-ը ՀՀ կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր կացարանով: Այդ մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

>>>
Թաթոյան. Արցախի դեմ սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ը սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխայի
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 15:38

Արմինֆո. ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ կապված փաստահավաք աշխատանքների արդյունքները:

>>>
Արցախի ՊԲ մարտիկների գործողությունները հերքում են հայ ժողովրդի դիմադրելու անկարողության մասին թեզը. փորձագետ
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 15:37

Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում 24-ժամյա մարտերի ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմում են 192 զոհ և 512 վիրավոր, ինչը նշանակում է, որ Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները կռվել են առյուծների պես: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրական իրավունքի ոլորտի փորձագետ Գոհար Մելոյանը: "Ռազմական փորձագետները կապացուցեն, որ սա խայտառակ մեծ թիվ է մեկօրյա ռազմական գործողության համար", - գրել է Գոհար Մելոյանը:

>>>
Ինչ ճակատագրի են արժանացել Գանձասարի ձեռագրերը
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 15:35

Արմինֆո.44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։ Այդ մասին հաղորդել են Մատենադարանում:

>>>
Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին. ԶԼՄ
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 15:10

Արմինֆո. Այսօր վաղ առավոտյան Լաչինի միջանցքի անցակետն անցնելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետական նախարար, գործարար և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը: Այդ տեղեկությունը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում հաստատել է Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

>>>
Ադրբեջանի ԶՈՒ-ը շարունակում են ոչնչացնել հայկական մշակութային-հոգևոր ժառանգությունը Արցախի օկուպացված տարածքներում
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 10:43

Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ոչնչացնել Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը:

>>>
Պատգամավոր. Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպես, ում միջնորդությամբ և ինչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 10:27

Արմինֆո. Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել: Հանրային հեռուստաընկերության եթերում Բաբայանի երեկվա "բացահայտումները" այդպես է մեկնաբանել ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

>>>
Այսօր լրանում է Արցախում 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցը
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 10:19

Արմինֆո.Այսօր ՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է Արցախում 44-օրյա պատերազմի մեկնարկի երրորդ տարելիցը:

>>>
Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  հաստատված մահերի թիվը 68 է
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023 09:58

Արմինֆո.Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այդ մասին հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

>>>
ԿԽՄԿ. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 18:12

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի վառելիքի պահեստարանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն: Այդ մասին հաղորդել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ժնևի կենտրոնակայանը։

>>>
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցում
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 18:11

Արմինֆո.ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցում: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևյան կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։

>>>
Արցախից տեղահանված 19 հազար քաղաքացիներից 2500 - ն արդեն ապահովված են ժամանակավոր կացարաններով. փոխվարչապետ
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 16:50

Արմինֆո.Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից արդեն 19 հազար հարկադիր տեղաաահանվածներ արդեն Հայաստան են ժամանել Կոռնիձորով: Այդ մասին սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է փոխվարչապետ, արցախցիներին աջակցության աշխատանքային խմբի ղեկավար Տիգրան Խաչատրյանը:

>>>
ԵՄ-ը լրացուցիչ 5 մլն եվրո կհատկացնի Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 16:31

Արմինֆո. ԵՄ-ը լրացուցիչ 5 մլն եվրո կհատկացնի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու համար:

>>>
IDream՝ հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր երիտասարդների համար
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 16:11

Արմինֆո.IDBank-ն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է IDream կրթական ծրագիրը ուսանողների համար։ Ծրագրի նպատակն է ուսանողներին տալ տեսական և պրակտիկ գիտելիքներ, իսկ ծրագրի լավագույն մասնակիցները հնարավորություն են ստանում անցնել աշխատանքի IDBank-ում։

>>>
ԱՆ. Արցախում պայթյունից տուժած 7 քաղաքացի տեղափոխվել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, 4-ի վիճակը գնահատվում է ծանր
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 14:53

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով 7 տուժած արդեն ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Այդ մասին հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

>>>
Արտակ Բեգլարյան. ականատեսների գնահատականներով՝ կրակի զոհ է դարձել ավելի քան 100 մարդ
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 13:31

Արմինֆո.Երեկ Արցախում (Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու մոտակայքում) վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ, տասնյակ մարդիկ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, 20 մարդ  զոհվել է։ Այդ մասին X ցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

>>>
Բլոգեր. Այն ամենն, ինչ արցախցիներն իրենց աշխատանքով ստեղծել են սերունդներով, կառուցել են, մշակել, լկտիաբար յուրացվելու է Ալիևի ռեժիմի կողմից
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2023 12:02

Արմինֆո. Երևի մի քիչ վաղ է խոսել այն մասին, որ Արցախի 120 հազար բնակիչներ, պարզապես, փախստական ու ցեղասպանության զոհ չեն դարձել։ Նրանք նաև կորցրել են իրենց բնակարանները, տները, հողը, ունեցվածքը։ Այդ մասին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը ։

>>>



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը