Երկուշաբթի, 20 Մայիսի 2024 20:20
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության նախագիծը: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը: >>>
|
Շաբաթ, 18 Մայիսի 2024 15:33
Արմինֆո. Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ >>>
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:33
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրներում «Kotler Impact» ընկերության ներկայացուցիչ ամար Չոլարիային՝ քննարկելու մարքեթինգի ոլորտում համագործակցության հեռանկարները: >>>
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:31
Արմինֆո. Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «WILMOTTE & ASSOCIÉS ARCHITECTES» ճարտարապետական կազմակերպություն, հանդիպել ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտին, ով ճարտարապետների խմբի հետ Երևան էր այցելել վերջերս՝ տեղում ծանոթանալու «Կասկադ» համալիրի ու Նորագյուղ թաղամասի տարածքներին: >>>
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024 16:06
Արմինֆո."Երևանյան գաստրոնոմիական օրեր" (Yerevan Gastronomic Days) փառատոնի շրջանակում ամռան սկզբին Հայաստանի մայրաքաղաքում (հունիսի 7-9) տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը: >>>
|
Ուրբաթ, 17 Մայիսի 2024 15:44
Արմինֆո.Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարար Միրզոյանի ելույթում ասվում է. >>>
|
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024 19:52
Արմինֆո. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՏԿԵ նախարարար Գնել Սանոսյանի խոսնակ Սոնա Հաարությունյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ զանգերի պարզաբանելով, որ «Հետք»-ի կողմից «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հրապարակման մեջ նախարարի կողմից ներկայացվել է համապատասխան հիմնավորում, թե ինչ միջոցներով և ում համար է կառուցվում նշված առանձնատունը։ >>>
|
Հինգշաբթի, 16 Մայիսի 2024 16:25
Արմինֆո. Կառավարության մայիսի 16-ի նիստում ընդունված որոշմամբ կստեղծվի «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր: >>>
|
Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024 12:28
Արմինֆո. Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստացված դիմումի հիման վրա Ոստիկանությունը փակելու է Օպերայի թատրոնի շենքին հարակից փողոցները՝ հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակով: >>>
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024 13:29
Արմինֆո. Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այդ մասին ասվում է Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: >>>
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024 13:14
Արմինֆո. Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը: Ակցիան կազմակերպել է "Անմահ գունդ արտասահմանում" հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը մեկնարկել է Սուրբ Խաչ եկեղեցուց, որի մասնակիցները երաժշտության հնչյունների ներքո շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող "Մայր Հայաստան" հուշահամալիր: Երթին մասնակցում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ակցիայի շրջանակներում ծավալվել է 100 մետրանոց Գեորգիևյան ժապավեն ։ Երթի մասնակիցները կրում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հարազատների և մտերիմների լուսանկարները: >>>
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024 11:26
Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի: >>>
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 12:36
Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ >>>
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 19:30
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: >>>
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 15:17
Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ: >>>
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 14:10
Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում աշխատանքի պաշտպանության և արտադրական անվտանգության ոլորտը կենտրոնական ոլորտներից է, ինչի կապակցությամբ ապրիլի 28-ին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը երկաթուղայինները նշել են մի շարք միջոցառումներով: Այդ մասին հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024 10:24
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: >>>
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024 09:02
Արմինֆո. Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 18:50
Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում: >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 17:51
Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այդ մասին հաղորդել է ԳԱԱ մամուլի ծառայությունը: >>>
|