Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր նախօրեին բռնություն են գործադրել լրագրողների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՆ դեսպանը, մասնավորապես, ասել է. «Գիշերվա իրադարձություններից հետո ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է որոշակի քայլեր իրականացնել, քանի որ մենք տիրապետում ենք մեխանիզմների, որոնք թույլ են տալիս արգելել ամերիկյան ֆինանսավորմամբ ծրագրերում և միջոցառումներում այնպիսի անձանց ընդգրկումը, ովքեր, հետաքննության, ինչպես նաև արժանահավատ, անկախ հաղորդումների միջոցով ձեռք բերված տեղեկությունների համաձայն կարող են ներգրավված լինել կամ պատասխանատու լինել անցած գիշեր անհամաչափ ուժի կիրառման համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանն այցելել էր մի քանի հիվանդանոցներ, որտեղ տեղափոխվել են անցած գիշերվա իրադարձույթունների ընթացքում տուժածները, հանդիպել է այնտեղ գտնվող լրագրողների եւ քաղաքացիների հետ, ովքեր բռնության էին ենթարկվել: