Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բողոքի ակցիային մասնակիցներին այցելած զինծառայողները բռնության են ենթարկվել:
"Հրապարակ" թերթի հրապարակումն այն մասին, թե իբր Տավուշի մարզի Կիրանց բնակավայում ակցիա իրականացնողներին այցելած ՀՀ ԶՈՒ մի քանի զինծառայողների նկատմամբ բռնության, սպառնալիքի փորձեր են եղել, և նրանք, իբրև թե, դաժան ծեծի են ենթարկվել, իրականությանը չեն համապատասխանում, մտացածին են և ինչպես սովորաբար լինում է նման ոճի հրապարակումների պարագայում՝ որևէ փաստական հիմք չունեն։ Այդ անձանց հետ իրականացված համապատասխան քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ նման բռնություն չի իրականացվել, և գրվածն այդ առումով զուտ բամբասանքային ենթադրություն է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։