Արմինֆո."Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, 2024թ. մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից (Արաբկիր) "Անմահ գունդ արտերկրում" պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Հաղթանակի զբոսայգու "Մայր Հայաստան" հուշահամալիրի մոտ կազմակերպում է հիշատակի ավանդական երթ դեպի անմար կրակ:
"Անմահ գնդի" մասնակիցների հավաքը՝ ժամը 12:00-ին: Երթի սկիզբը ՝ ժամը 12: 30-ին:
"Հրավիրում ենք միասին հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և մասնակցելու հիշատակի երթին", - ասվում է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ: Նշենք, որ արդեն ավանդական դարձած "Անմահ գունդ" ակցիան Հայաստանի տարածքում անցկացվում է 2016 թվականից: