Արմինֆո. «Կամուրջ» մշակութային կենտրոնն ապրիլի 29-ին նշվող Պարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է «Ծաղկունք» միջազգային 5-րդ փառատոնը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Փառատոնի նպատակն է, մեկ հարթակում միավորելով, ներկայացնել աշխարհի տարբեր ազգերի պարերը Հայաստանի ու արտերկրի մանկապատանեկան եւ երիտասարդական խմբերի միջոցով։ Փառատոնն իրենց մասնակցությամբ կգեղեցկացնեն Հայաստանի, Ոկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի պարային համույթներ։ Փառատոնին ներկա կգտնվեն նաեւ սիրված եւ ճանաչված երգիչներ Հայաստանից:
«Կամուրջ» մշակութային կենտրոնի առաքելությունն է ձգտել նպաստել պարարվեստի հանրայնացմանը: