Արմինֆո.Երեկ, ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ են բացել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը, գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնադկոծությունից վնասվել է միայն օդի բարձիկը:
Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրհամյանը չի տուժել: Համայնքի ղեկավարի հավաստամամբ, Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: