Արմինֆո. Հայաստանում մինչև 2019 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է հին նմուշի անձնագրերի ստացման ժամկետը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Սույն թվականի օգոստոսի 6-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն հին նմուշի անձնագիր ստանալու թույլատրելի ժամկետը մինչև 2019թ. հունվարի 1-ն է: Դրանից հետո հնարավոր է նորից վերանայվի ժամկետը՝ երկարաձգելով այն:
Պրոբլեմը կայանում է նրանում, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի չափահաս քաղաքացիներին դադարեցվեց հին նմուշի անձնագրերի հանձնումը: Նրանք կարող էին ստանալ միայն նույնականացման քարտ, որը երկրի ներսում փոխարինում է անձնագրին, իսկ արտասահման մեկնելու համար անհրաժեշտ էր վճարել 25 հազար դրամ և ստանալ կենսաչափական անձնագիր: Այժմ, փոփոխությունների արդյունքում աննխադեպ ավելացել է անձնագիր ստանալու համար դիմող քաղաքացիների թիվը, որն էլ իր հերթին դժվարացնում է աշխատանքները անձնագրային ծառայություններում՝ ստեղծելով նաև անհարմարություններ քաղաքացիների համար: «Շատ ժամանակ անձնագրի փոխանակման համար դիմում են նաև այն անձինք, որոնց անձնագրերի վավերականության ժամկետի ավարտին կա ամիսներ և նույնիսկ տարիներ»,-նշել է Մնացական Բիչախչյանը: