ՙԻնտերֆակսը՚ չեղյալ է հայտարարել ՙՏաշիր՚ խմբին ՙՀայաստանի էլեկտրական ցանցերի՚ վաճառքի վերաբերյալ հաղորդագրությունը՝ բացատրելով դա ընկերության կայքում սխալմամբ մամուլի հաղորադրությամբ զետեղմամբ, հայտնում է ռուսական ՙՎեդոմոստին՚:
Հաղորդագրությունում ասվում է, որ ՙՏաշիր՚ խումբը ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գնման վերաբերյալ պայմանագիր է ստորագրել «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ: Գործարքն ավարտին կհասնի ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո: Սխալմամբ տարածված հաղորադրությունից հետևում է, որ կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու «Հրազդանի ՋԷԿ»-ը, որոնք գործարքի առարկա են, կշարունակեն ամբողջ ծավալով կատարել ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: