ՀՅԴ-ն կողջունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն, եթե նա նման որոշում կայացնի: Այդ մասին այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքը, որ համագործակցելով ՀՀԿ հետ՝ ՀՅԴ-ն փակել է Քոչարյանի քաղաքականություն վերադարձի ճանապարհը: ՙՏարօրինակ է, որ մեզ մեղադրում են դրանում, քանի որ մենք երկրորդ նախագահի հետ համագործակցության բազմամյա փորձ ունենք: Հատկապես տարօրինակ է, որ այդ մեղադրանքը ներկայացնում է ուժ, որը Քոչարյանի մասին խոսում էր՝ որպես հայ ժողովրդի առաջին թշնամու՚,- հեգնանքով նշել է նա: Ըստ որում, Ռուստամյանը նշել է, որ Քոչարյանի հետ համագործակցության տարիները զարգացման շրջան էին: ՙԵթե նա որոշի վերադառնալ, մենք կողջունենք դա՚,- ընդգծել է նա:
Ռուստամյանը նշել է նաև, որ ինչպես երկրորդ նախագայի, այնպես էլ ՀՀԿ հետ համագործալցության դեպքում ՀՅԴ համար գլխավորը կուսակցության ծրագրային դրույթների իրականացումն է՝ ուղղված երկրի զարգացմանը: ՙՄենք գտնում ենք գործընկերոջ, որի հետ կկարողանան իրագործել մեր նպատակները՚,- հայտարարել է նա: