Հայաստանում շինանյութերի խոշորագույն արտադրողներից մեկը` ՙՇեն Հոլդինգ՚-ը մեկ տարում ավելացրել է գիպսոնիտի արտադրությունը 40%-ով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է հոլդինգի մամուլի ծառայությունից: Ընթացիկ շինարարական սեզոնում, ըստ աղբյուրի, գիպսոնիտի արտադրության ծավալները հասել են 16 հազ.տոննայի՝ նախորդ շինարարական սեզոնում արձանագրված 11.5 հազ.տոննայի փոխարեն:
ՙՇեն Հոլդինգ՚-ը գիպոսնիտի արտադրությունը սկսել է 2009 թվականի նոյեմբերից: Արտադրանքի հիմնական ծավալը հոլդինգն իրացնում է տեղական շուկայում: 2013 թվականի սկզբից ընկերությունը սկսել է գիպոսնիտի արտահանումը նաև վրացական շուկա:
ՙՇեն Հոլդինգ՚ ընկերության արտադրած գիպսոնիտը, ըստ կազմակերպության մասնագետների, ունի բազմաթիվ առավելություններ, մասնավորապես, այն ներքաշում է օդի ավելորդ խոնավությունը` շինության ներսում ստեղծելով հարմարավետ միկրոկլիմա: Իր ծակոտկեն կառուցվածքի շնորհիվ գիպսոնիտը բարձրացնում է շինության ջերմային պաշտպանվածությունը՝ այդպիսով նվազեցնելով ջերմային էներգիայի ծախսը: ՙՀարդարման այս նյութի բարակ շերտն ապահովում է իդեալական հարթ մակերևույթ: Ի տարբերություն իր անալոգների, գիպսոնիտը լուծված վիճակում երկար ժամանակ պահպանում է իր կայուն բաղադրությունը՚,- հավաստել են հոլդինգի մասնագետները:
Հիշեցնենք, որ ՙՇեն Հոլդինգ՚-ը զբաղվում է շինանյութերի, այդ թվում` ներկերի, լաքերի, շինարարական չոր շաղախների, ինչպես նաև բետոնային բլոկների, ապրանքային բետոնի ու մայթային սալիկների արտադրութամբ և իրացմամբ: Ընկերությունն ակտիվ արտադրական գործունեություն է ծավալում նաև Վրաստանում: Ներկայումս հոլդինգն ակտիվորեն աշխատում է սեփական հումքային բազայի ձևավորման վրա, տիրապետելով տարածաշրջանի ամենախոշոր գիպսային հանքավայրին: Ներկայումս ՙՇեն Հոլդինգ՚ ՓԲԸ ձեռնարկություններում աշխատում է մոտ 500 մարդ:
Հիշեցնենք, որ ՙՇեն Կոնցեռն՚-ը հիմնադրվել է 1995 թվականին: 2012 թվականի վերջին ընկերությունը վերակազմավորվեց՝ միավորելով Huntsman Building Products ընկերությանը և ՙՇեն Գրուպ՚ ՓԲԸ-ն, որից հետո վերանվանվեց ՙՇեն Հոլդինգ՚: