Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս վարչապետ Տիգրան Սարգվսյանի վիրտուալ պատերազմը լուրջ չէ, հետևաբար, արժանի չէ հանրության ուշադրությանը: Այդ մասին հունվարի 21-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա
հիշեցրել է, որ Քոչարյանի կառավարման օրոք Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի
նախագահն էր և վայելում էր Քոչարյանի վստահությունը, հտևաբար, վարչապետին
հասցեագրված մտավոր գնահատականներն ուղղված են հենց իրեն` Քոչարյանին, քանի որ
խելացի մարդն «անհույս» տնտեսագետին այդ պաշտոնում չի նշանակի: Հայրիկյանն ընդսմին
ընդգծել է, որ Քոչարյանն ընդհանրապես չպետք է հանդես գար մարտի մեկի
իրադարձություններից հետո: «Մարդասպանն ընդհանրապես չպետք է երևա հասարակությանը,
իսկ այն մարդիկ, ովքեր դրական են գնահատում նրա «հայտնությունը», ազգի թշնամի են»,
- հայտարարել է նա:
Քաղաքական
գործիչը նաև կարծում է, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը «ԿԳԲ-ի
գործակալներ են» և իրենց գործունեությամբ փորձում են խարխլել պետականության
հիմքերը: Քաղաքական գործիչը, մասնավորապես, հայտարարել է, որ «Ժառանգություն»,
«Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցություններին համարում էր
պետկանաստեղծ կուսակցություններ, սակայն այժմ. Նրա կարծիքով, նրանք նույնպես ընկել
են «ԿԳԲ-ի ազդեցության տակ»: «Բոլոր այն կուսակցությունները, որոնք արմատականորեն
չեն տրամադրված ընդդեմ ՄՄ-ին երկրի անդամակցությանը, խաղալիք են Ռուսաստանի և
ԿԳԲ-ի ձեռքերում», - հայտարարել է Հայրիկյանը, հերթական անգամ հավաստիացնելով, որ
ԿԳԲժ-ն դեռ գոյություն ունի և գաղտնի գործունեություն է վարում:
Հիշեցնենք,
որ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում կոշտ
քննադատության էր ենթարկել կառավարության աշխատանքը և վարչապետ Տիգրան Սարգսյանին
կոչ էր արել աշխատել` իր նախորդներին մեղադրելու փոխարեն: Ինչից հետո մի շարք
հանրապետականներ հանդես եկան պատասխան հայտարարություններով, ինչի առնչությամբ
երկրորդ նախագահի գհրասենյակը տարածեց հայտարարություն, որում նշում էր, թե
«երիտհանրապետականները տառապում են հիշողության կորստով: