Arminfo.info



 Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2015 07:21

Նաիրա Բադալյան

ՀՀ գլխավոր դատախազություն. Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

ՀՀ գլխավոր դատախազություն. Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

 ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի և «ԷՅՐ Արմենիաե ընկերության համասեփականատեր  Ա. Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպի  վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ապահովվելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով վերոնշյալ միջադեպի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը,  տեղեկացնում է.

 

2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, ԵՔՎ ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել  Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը և հայտնել, որ իր ամուսնուն` Արսեն Ավետիսյանին առևանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը և գտնվում են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

 

Նույն օրը, ժամը 22:30-ին «Արամյանցե ԲԿ-ից հաղորդվել է, որ գանգուղեղային տրավմա, քթի կոտրվածք և ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ, քթային արնահոսություն ախտորոշումով իրենց մոտ է տեղափոխվել Արսեն Վարդգեսի Ավետիսյանը, ով վնասվածք է ստացել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:  ՀՀ ոստիկանության Նոր Նորք բաժնի հետաքննիչը ահազանգով մեկնել է բժշկական կենտրոն, կատարել կրիմինալ մատյանի զննություն, միաժամանակ  կազմել է Արսեն Ավետիսյանի կողմից հաղորդում և բացատրություն տալուց հրաժարվելու մասին արձանագրություն:

2015թ. օգոստոսի 16-ին` Արսեն Ավետիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպում է ունեցել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանի հետ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որի ժամանակ Ռուբեն Հայրապետյանի հետ նստած է եղել ֆուտբոլի ակադեմիայի լողավազանին հարակից սրճարանում, մոտ 2-3 րոպե զրույցից հետո Ռ. Հայրապետյանը աջ ձեռքից քաշելով փորձել է տանել  դեպի սրճարանի հետնամասը և ինքը փորձել է ազատել ձեռքը, սակայն  նրա թիկնազորի աշխատողները սկսել են հարվածել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

2015թ. օգոստոսի 16-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Օգոստոսի 17-ին Արսեն Ավետիսյանը բացատրությունով պնդել է հաղորդմամբ ներկայացրած տեղեկությունները՝ խնդրելով մանրամասն բացատրություն տալ ավելի ուշ: Նույն օրը բացատրություն է տվել Արսեն Ավետիսյանի կին Իզաբելլա Մելքումյանը, ըստ որի 2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 10:00-ին երեխաների հետ գնացել է Ջերմուկ քաղաք` հանգստանալու նպատակով, իսկ ամուսինը` Արսեն Ավետիսյանը, մնացել է Երևանում, քանի որ, ըստ վերջինիս, պետք է հանդիպեր Ռուբեն Հայրապետյանին` գումարային  հարցի շուրջ զրուցելու համար: Ջերմուկում գտնվելու ժամանակ, ժամը 19:20-ի սահմաններում, իրեն Է զանգահարել ամուսնու եղբայր Արտեմ Ավետիսյանը և ասել, որ «Ռուբեն Հայրապետյանենքե Արսեն Ավետիսյանին տարել են ֆուտբոլի ակադեմիա և իր կամքին հակառակ պահում են այնտեղ: Լսելով այդ մասին` ինքը զանգահարել է 1-02:

 

Ի. Մելքումյանը նշել է նաև, որ ամուսինը այդ ընթացքում զանգահարել է իրեն և հայտնել, թե իբրև ամեն ինչ նորմալ է, իսկ այն հարցին, թե կարող է դուրս գալ այդ վայրից, ամուսինը պատասխանել է, որ ոչ: Ըստ իր ամուսնու խոսքերի՝ լրատվամիջոցների զանգից հետո Ռուբեն Հայրապետյանը իր հետ վարվել է համեմատաբար ավելի նորմալ և հանձնարարել իր աշխատողներին` մեքենայով ամուսնուն դուրս բերել այդ վայրից:

 

Օգոստոսի 18-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին են ուղարկվել Արսեն Ավետիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը` ՀՀ քր. դատ. օր.-ի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը որոշելու համար: Նույն օրը կատարվել է լրացուցիչ դեպքի վայրի զննություն:  Արսեն Ավետիսյանը 19.08.2015թ. բացատրություն է տվել այն մասին, որ պայմանավորվածություն է ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպել Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի լողավազանի հարակից սրճարանում:   15.08.2015թ. ժամը 18:30-ին իրենք հանդիպել են, մոտ երկու րոպե զրուցելուց հետո` չգալով ընդհանուր հայտարարի, Ռուբեն Հայրապետյանը քաշել է իր ձեռքից և փորձել է տանել սրճարանի հետնամաս, ինքը փորձել է ազատել ձեռքը ու այդ պահին Ռ. Հայրապետյանը բռունցքով հարվածել է իր դեմքին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել և ձեռքով փակել դեմքը հարվածներից պաշտպանվելու համար: Վայր ընկնելուց հետո ինքը ստացել է բազմաթիվ հարվածներ, սակայն չի կարող նշել թե ով է իրեն հարվածներ հասցրել:

Ավետիսյանը հերքել է իրեն առևանգելու հանգամանքը՝ նշելով, որ, ըստ պայմանավորվածության, ինքն իր կամքով է գնացել Ֆուտբոլի ակադեմիա, հերքել է նաև իրեն` իր կամքին հակառակ այնտեղ պահելու հանգամանքը՝ կնոջ կողմից նման տեղեկություններ հայտնելը բացատրելով լարված վիճակում միմյանց սխալ հասկանալու արդյունք: Ինչպես նաև նշել է, որ հաշտվել է Ռ. Հայրապետյանի հետ և վերջինիս նկատմամբ  բողոք պարտք ու պահանջ չունի:

 

Պարզվել է, որ դեպքի օրը Ա. Ավետիսյանին Ֆուտբոլի ակադեմիա են ուղեկցել վերջինիս մորեղբոր տղան՝ Ռուդոլֆ Թովմասյանը, Կարեն Ժորայի Պանգրատյանը, Սուրեն Ժուլվերի Թորոսյանը:Նյութերի նախապատրաստման ընթացքում նրանք ևս իրենց բացատրություններում պնդել են Արսեն Ավետիսյանին ուղեկցելու, վերջինիս կողմից Ռուբեն Հայրապետյանին հանդիպելու հանգամանքները: Արսեն Ավետիսյանի եղբայր Արտեմ Ավետիսյանը իր բացատրությունում նշել է, որ ինքը տեղյակ է եղել իր եղբոր և Ռուբեն Հայրապետյանի հանդիպման մասին, սակայն  թե ինչ հարցի շուրջ` տեղեկություն չի ունեցել: Ըստ Արսեն Ավետիսյանի խոսքերի` վերջինս հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ` զրուցելու ինչ-որ գումարի հարցով, այդ ընթացքում վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ  ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին:Բացատրություններ են վերցվել նաև  ՀՀ ՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի աշխատակիցներից, ովքեր նշել են Ռ. Հայրապետյանի ու Ա. Ավետիսյանի առանձնազրույցի, այնուհետև նրանց միջև վիճաբանության, քաշքշուքի մասին:

 

Օգոստոսի 17-ին բացատրություն է տվել Ռուբեն Հայրապետյանն այն մասին, որ ճանաչում է Արսեն Ավետիսյանին և նրա հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ: Արսենն իր բարեկամներից մեկին, որի անունը չի ցանկացել նշել, որոշակի գումար է պարտք, որի հետ կապված իրեն խնդրել են, որպեսզի զրուցի Արսենի հետ և պարզի, թե երբ է գումարը վերադարձնելու: Այդ նպատակով ինքը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել է Արսենի հետ, որտեղ վերջինս պարտավորվել է սույն թվականի օգոստոսի 15-ին վերադարձնել այդ գումարը: 2015թ. օգոստոսի 15-ի ժամը 16:30-ի սահմաններում գտնվել է Ֆուտբոլի ակադեմիայում, իրեն զանգահարել է Արսենը և ցանկացել հանդիպել: Հանդիպելով ֆուտբոլի ակադեմիայի տարածքում` առաջարկել է Արսենին նստել լողավազանի դիմացի սրճարանում և զրուցել: Զրույցի ընթացքում հարցրել է, թե գումարը արդյոք տվել է, թե ոչ: Արսեն Ավետիսյանի հետ խոսակցությունը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով  հարվածել է   Ա. Ավետիսյանի դեմքին, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ ոտքերով հարվածել է նրա մարմի տարբեր մասերին: Հարվածներից հետո Արսենի քթից արյուն է հոսել, և ինքը նրան տարել է զուգարան` լվացվելու, որից հետո վերադարձել են նույն սեղանի մոտ, շարունակել զրույցը, որից հետո իր աշխատակիցները Ավետիսյանին ուղեկցել են դուրս: Ռուբեն Հայրապետյանը հերքել է Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու, իր թիկնազորի կողմից Արսեն Ավետիսյանին ծեծելու հանգամանքը, ինչպես նաև Արսենի կողմից իրեն հարվածելու համգամանքը: Ինչպես նաև նշել է, որ իրենք հաշտվել են միմյանց հետ և չի առարկել, որ քրեական գործի հարուցումը  մերժվի ոչ արդարացնող հիմքով: 

21.08.2015թ. ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Ա. Ավետիսյանի առողջությանը պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի դեպքից երեք շաբաթ հետո, այսինքն 05.09.2015թ. Ա. Ավետիսյանի ներկայանալուց հետո:

 

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն, հանցագործությունների մասին հաղորդումները պետք է լուծվեն դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (սույն դեպքում` առավելագույնը 26.08.15թ.), իսկ Ա. Ավետիսյանի հաղորդման լուծման համար էական նշանակություն ուներ վերջինիս առողջությանը պատճառված վնասի ծանրության աստիճանը, բացատրություն է վերցվել դատաբժիշկ-փորձագետից:

Դատաբժիշկը եզրակացության պարզաբանման վերաբերյալ 24.08.15թ տված բացատրությամբ նշել է, որ Ա. Ավետիսյանի ստացած մարմնական վնասվածքներից քթի կոտրվածքը, պայմանավորված ապաքինման ընթացքով և արդյունքով, կարող է որակվել առողջությանը պատճառված թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս, որը կարող էր առաջանալ մեկ հարվածից, ինչ վերաբերում է մյուս վնասվածքներին, ապա դրանք իրենց համակցության մեջ պարունակում են թեթև վնասի հատկանիշներ, իսկ առանձին առանձին վերցրած  թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

 

Այսպիսով, ձեռնարկված միջոցներով հերքվել են Ա. Ավետիսյանին առևանգելու, ազատությունից զրկելու հանգամանքները, հետևաբար այդ փաստերի առիթով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ,  հիմնավորվել է Ռ. Հայրապետյանի կողմից Ա. Ավետիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստը, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև կամ առավելագույնը միջին ծանրության վնաս: Հաստատված դեպքի հանգամանքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, որոնցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն, քրեական գործ կարող է հարուցվել բացառապես դիմողի բողոքի առկայության դեպքում, ինչը սույն դեպքում բացակայում է, այսինքն` առկա է վարույթը բացառող հանգամանք: Հետևաբար որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, Ռ. Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշման պատճենն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է Ա. Ավետիսյանին և պարզաբանվել դրա բողոքարկման կարգը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթըՀայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
Դեսպան. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը,  ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանըԴեսպան. ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կայունությանը,  ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը
Հայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որն իր հետ նոր առատ անձրևներ կբերիՀայաստանին նոր ցիկլոն է մոտենում, որն իր հետ նոր առատ անձրևներ կբերի
Փաշինյան. Մեր ռուս գործընկերները լայնածավալ աշխատանք են տանում աղետի գոտում երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբՓաշինյան. Մեր ռուս գործընկերները լայնածավալ աշխատանք են տանում աղետի գոտում երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ
Թյուրքագետ. Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը Հայաստանից կտրելու նպատակ են հետապնդումԹյուրքագետ. Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը Հայաստանից կտրելու նպատակ են հետապնդում
Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ գույքի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել. գլխավոր դատախազՀայաստանի Հանրապետությունը ևս մեկ գույքի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել. գլխավոր դատախազ
«Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար«Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար
Շենքը, որտեղ նախկինում գտնվում էր ԱՕԿՍ-ը, կհանձնվի հավատարմագրային կառավարմանՇենքը, որտեղ նախկինում գտնվում էր ԱՕԿՍ-ը, կհանձնվի հավատարմագրային կառավարման
Արդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն էԱրդշինբանկը «Սանկտ Պետերբուրգի պալատները Երևանում» միջազգային երաժշտական փառատոնի ֆինանսական գործընկերն է
Լիզինգ` առանց տոկոսադրույքիԼիզինգ` առանց տոկոսադրույքի
Լեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ Ադրբեջանում COP29-ի անցկացումիցԼեմկինի ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում ձեռնպահ մնալ Ադրբեջանում COP29-ի անցկացումից
ԱԺ պատգամավորը կասկած է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում հայելային փոփոխությունների հնարավորության վերաբերյալԱԺ պատգամավորը կասկած է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններում հայելային փոփոխությունների հնարավորության վերաբերյալ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է. ՆԳՆ ՓԾՍանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է. ՆԳՆ ՓԾ
Պուտին. Պուտին. "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ուղին կարող է դառնալ պահանջված միջազգային միջանցք  
Կառավարղ խմբակցության պատգամավորը կոչ է արել փակել Հայ առաքելական եկեղեցու հեռուստաալիքըԿառավարղ խմբակցության պատգամավորը կոչ է արել փակել Հայ առաքելական եկեղեցու հեռուստաալիքը
Snoop Dogg-ի համերգը կկայանաSnoop Dogg-ի համերգը կկայանա
Բայրամով. Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերը պակասել ենԲայրամով. Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերը պակասել են
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի պատվիրակությունըՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի պատվիրակությունը
Նախարար. Վստահություն կա, որ ընթացիկ տարում Սևանա լճից ջրառը կհասցվի նվազագույնիՆախարար. Վստահություն կա, որ ընթացիկ տարում Սևանա լճից ջրառը կհասցվի նվազագույնի
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումն ավտոերթով մեկնել է Վարդենիս
ՆԳՆ-ը հաղորդել է ՃԵԿ խախտման համար տուգանքների մարման 50% բոնուսային համակարգը ևս մեկ ամսով երկարաձգելու մասինՆԳՆ-ը հաղորդել է ՃԵԿ խախտման համար տուգանքների մարման 50% բոնուսային համակարգը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին
Հայկական ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Փարիզի Eurosatory պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսումՀայկական ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Փարիզի Eurosatory պաշտպանության և անվտանգության ցուցահանդեսում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման պայքարը նաև բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման համար է. Չալաբյան
Հայաստանն առաջին անգամ պաշտպանել է Հայաստանն առաջին անգամ պաշտպանել է "Աբխազիայից և Ցխինվալի տարածաշրջանից հարկադիր վերաբնակների կարգավիճակի մասին" ՄԱԿ-ի բանաձևը
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է  Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսՀՀ պաշտպանության նախարարն այցելել է  Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես
Մանասյան. այն պնդումները, թե օմբուդսմենը միայն հրապարակային հայտարարություններ է անում, իրականությանը չեն համապատասխանումՄանասյան. այն պնդումները, թե օմբուդսմենը միայն հրապարակային հայտարարություններ է անում, իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյան. ՀՀ կառավարությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը հայ-հնդկական երկխոսության հետագա ամրապնդման և զարգացման համարՓաշինյան. ՀՀ կառավարությունը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը հայ-հնդկական երկխոսության հետագա ամրապնդման և զարգացման համար
Չինաստանը հետաքրքրված է Չինաստանը հետաքրքրված է "Ակադեմիական քաղաք" նախագծի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությամբ
ANCA-ն աջակցում է NDAA-ի ուղղումներին, որոնք կոչված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության համարANCA-ն աջակցում է NDAA-ի ուղղումներին, որոնք կոչված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու Արցախում ցեղասպանության համար
Աղետի գոտու ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ՀՀ առողջապահության նախարարությունԱղետի գոտու ջրում ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ՀՀ առողջապահության նախարարություն
Հայաստան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպանՀայաստան է ժամանել Եվրոպայի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի համակարգման սպան
Բոննում Կլիմայի փոփոխության կոնֆերանսի  համատեքստում Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներինԲոննում Կլիմայի փոփոխության կոնֆերանսի  համատեքստում Գերմանիայի քաղաքացիական ակտիվիստներն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ բանտարկյալներին
Ձերբակալվել է Ձերբակալվել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման հանրահավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին կաշառք առաջարկող 29-ամյա երիտասարդ
ՀՀ վարչապետն առաջարկում է իր հետ հեծանիվ վարելՀՀ վարչապետն առաջարկում է իր հետ հեծանիվ վարել
Պետությունը պատրաստ է Կիրանցում նոր դպրոց կառուցել՝ եթե բնակիչները պահանջենՊետությունը պատրաստ է Կիրանցում նոր դպրոց կառուցել՝ եթե բնակիչները պահանջեն
Արցախի օմբուդսմեն. արցախցիների դեմ ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանումԱրցախի օմբուդսմեն. արցախցիների դեմ ատելության խոսքը ոչ միայն չի նվազում, այլև օրեցօր նորանոր դրսևորումներ է ստանում
Սուրեն Պապիկյանը մեկնել է ԲուլղարիաՍուրեն Պապիկյանը մեկնել է Բուլղարիա
Մոսկվա. Հայաստանը դադարել է հետաքրքրություն դրսեւորել Ռուսաստանի հետ շփումներում՝  ԱԳՆ և ՊՆ գծովՄոսկվա. Հայաստանը դադարել է հետաքրքրություն դրսեւորել Ռուսաստանի հետ շփումներում՝  ԱԳՆ և ՊՆ գծով
Միրզոյանն ու Զիբերտը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հարցերՄիրզոյանն ու Զիբերտը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հարցեր
ՄԻԵԴ-ը հրապարակել է ՄԻԵԴ-ը հրապարակել է "Վարյանն ընդդեմ Հայաստանի" գործով վճիռը
Հայաստանի վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման օրակարգի հարցերՀայաստանի վարչապետը և ԵՄ պաշտոնյան քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման օրակարգի հարցեր
Նկարիչ Վալմարի հավաքածուն կներկայացվի Ազգային պատկերասրահումՆկարիչ Վալմարի հավաքածուն կներկայացվի Ազգային պատկերասրահում
ԱԳՆ գլխավոր քարտուղար. Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակման ագրեմանի  հավանության արժանացնելու գործընթացը կոնֆիդենցիալ բնույթ է կրումԱԳՆ գլխավոր քարտուղար. Գուրգեն Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակման ագրեմանի  հավանության արժանացնելու գործընթացը կոնֆիդենցիալ բնույթ է կրում
IDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համարIDBank-ն ու Դալման՝ Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրի համար
Ավարտվել է բողոքի շարժման 19-ամյա մասնակցի նկատմամբ քրեական վարույթով նախաքննությունը. ՔԿԱվարտվել է բողոքի շարժման 19-ամյա մասնակցի նկատմամբ քրեական վարույթով նախաքննությունը. ՔԿ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրն արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Բայդենի ուղերձըԲաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրն արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Բայդենի ուղերձը
Բողոքի շարժումը չունի արտաքին աջակցություն, և դա թույլ է տալիս ՀՀ իշխանություններին ակտիվորեն կիրառել ուժային զինանոցը. քաղաքագետԲողոքի շարժումը չունի արտաքին աջակցություն, և դա թույլ է տալիս ՀՀ իշխանություններին ակտիվորեն կիրառել ուժային զինանոցը. քաղաքագետ
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը ՄԻՊ գրասենյակի դիմաց է
ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է լայն փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջՀՀ ԱԳ նախարար. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է լայն փոխըմբռնում մի շարք հարցերի շուրջ
Երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել ենԵրկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են
Հայաստանի նոր սահմանադրության հարցը նրա ներքին գործն է. ՄիրզոյանՀայաստանի նոր սահմանադրության հարցը նրա ներքին գործն է. Միրզոյան
ԱԳՆ. ընթացիկ տարում Հայաստանը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երեք երկրներումԱԳՆ. ընթացիկ տարում Հայաստանը մտադիր է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երեք երկրներում
ԱԺ խոսնակ. Հայ-սլովենական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունենԱԺ խոսնակ. Հայ-սլովենական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
Չսպասելով Հայաստանի իշխանությունների արձագանքին ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունում արձագանքել են Խոջալուի դեպքերի մասին Ալիևի անհիմն մեղադրանքներինՉսպասելով Հայաստանի իշխանությունների արձագանքին ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունում արձագանքել են Խոջալուի դեպքերի մասին Ալիևի անհիմն մեղադրանքներին
ԱԳՆ շենքի մոտ ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվելԱԳՆ շենքի մոտ ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան սկսում է համագործակցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետՀայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան սկսում է համագործակցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հետ
Բագրատ Գալստանյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր իրեն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ են անվանելԲագրատ Գալստանյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր իրեն օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ են անվանել
Իմանգալի Տասմագամբետով. Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներումԻմանգալի Տասմագամբետով. Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում
Նախկին փոխոստիկանապետի նկատմամբ համաներում է կիրառվելՆախկին փոխոստիկանապետի նկատմամբ համաներում է կիրառվել
Հայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ չկան. ԱՄՆ դեսպանատունը՝ աղետի գոտում կենսալաբորատորիայի հնարավոր վնասման մասինՀայաստանում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներ չկան. ԱՄՆ դեսպանատունը՝ աղետի գոտում կենսալաբորատորիայի հնարավոր վնասման մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները