Հինգշաբթի, 9 Մայիսի 2024 13:14
Արմինֆո. Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը: Ակցիան կազմակերպել է "Անմահ գունդ արտասահմանում" հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը մեկնարկել է Սուրբ Խաչ եկեղեցուց, որի մասնակիցները երաժշտության հնչյունների ներքո շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող "Մայր Հայաստան" հուշահամալիր: Երթին մասնակցում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ակցիայի շրջանակներում ծավալվել է 100 մետրանոց Գեորգիևյան ժապավեն ։ Երթի մասնակիցները կրում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հարազատների և մտերիմների լուսանկարները: >>>
|
Հինգշաբթի, 9 Մայիսի 2024 11:26
Արմինֆո. Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Հաղթանակի զբոսայգի: >>>
|
Երկուշաբթի, 6 Մայիսի 2024 12:36
Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ >>>
|
Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 19:30
Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցված բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը: >>>
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 15:17
Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ: >>>
|
Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024 14:10
Արմինֆո.«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում աշխատանքի պաշտպանության և արտադրական անվտանգության ոլորտը կենտրոնական ոլորտներից է, ինչի կապակցությամբ ապրիլի 28-ին Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրը երկաթուղայինները նշել են մի շարք միջոցառումներով: Այդ մասին հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024 10:24
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: >>>
|
Շաբաթ, 27 Ապրիլի 2024 09:02
Արմինֆո. Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ >>>
|
Ուրբաթ, 26 Ապրիլի 2024 18:50
Արմինֆո.2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Այդ մասին ասվում է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում իրականացրած աշխատանքների ամփոփ վիճակագրությունում: >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 17:51
Արմինֆո. Սույն թվականի ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այդ մասին հաղորդել է ԳԱԱ մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024 12:59
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ: >>>
|
Երկուշաբթի, 22 Ապրիլի 2024 10:52
Արմինֆո. Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: >>>
|
Շաբաթ, 20 Ապրիլի 2024 12:29
Արմինֆո. Մեծ տիեզերագնացի ծննդյան 90-ամյակին նվիրված "Յուրի Գագարին ՝ մեր ժամանակի հերոս" գիտա-լուսավորչական միջազգային փառատոնի շրջանակներում Հայ-ռուսական համալսարան է ժամանել ռուս փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը: >>>
|
Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 11:08
Արմինֆո.Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 15:52
Արմինֆո."Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով: Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, 2024թ. մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից (Արաբկիր) "Անմահ գունդ արտերկրում" պատմամշակութային հասարակական կազմակերպությունը Հաղթանակի զբոսայգու "Մայր Հայաստան" հուշահամալիրի մոտ կազմակերպում է հիշատակի ավանդական երթ դեպի անմար կրակ: >>>
|
Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 11:24
Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։
Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։ >>>
|
Երեթշաբթի, 16 Ապրիլի 2024 14:43
Արմինֆո. Հայաստանի քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում։ Այդ մասին ասվում է ՀՀ ՔԿ տարածած հաղորդագրությունում։ >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:22
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար: >>>
|
Ուրբաթ, 12 Ապրիլի 2024 16:10
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեն գերակատարվել է։ Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ >>>
|
Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024 15:22
Արմինֆո. Ս.թ. օգոստոսից կվերանայվի Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի տարիքային ցենզը: Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։ >>>
|