ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված պահանջների համաձայն, ՙԳեոթիմ՚ ՓԲԸ հայկական ընկերությունը պարտավորվել է կատարել օրենքով նախատեսված փորձաքննություններ և շրջակա միջավայրի մոնիտորինգի մի շարք միջոցառումներ` կապված Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի հետ /Վայոց ձորի մարզ/, հաղորդել են ՙԳեոթիմ՚ ընկերությունում:
Ընկերության տեղեկատվության համաձայն, նախարարության կողմից կառաջարկվի միջազգային անկախ փորձագիտական ընկերություն` Գեոթիմի միջազգային Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի (ԲՍԱԳ) անկախ փորձաքննության համար: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի Սևանի, Ջերմուկի և կարմիր գրքում գրանցված կենդանական և բուսական տեսակների հետ կապված հարցերին:
Ընկերությունը միաժամանակ կշարունակի ներդրումները հանքի զարգացման և երկրաբանահետախուզական աշխատանքների ավարտի նպատակով: Նախատեսվում է իրականացնել մոտավորապես 250 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Հանքի շահագործման փուլում նախատեսվում է իրականացել ևս մոտավորապես 200 մլն դոլարի ներդրում: Արդյունահանման առավելագույն հզորության ընթացքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե տարեկան վճարել մոտավորապես 86 մլն դոլար: Միևնույն ժամանակ Ընկերությունը կշարունակի ներդրումներ հարակից համայնքներում` ենթակառույցների, տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, երեխաների զարգացման և համայնքների կարողությունների հզորացման բնագավառներում` ի նպաստ համայնքների համակողմանի զարգացման:
Ընկերությունում նաև հիշեցրել են, որ Ամուլսարի վերաբերյալ ս.թ. ապրիլի 18 ին Բնապահպանության նախարարությունում կայացած հանրային քննարկումներից հետո շահագրգիռ
կողմերը նախարարությանը գրավոր ներկայացրել են իրեց մտահոգությունները: Դրանք այնուհետ հանձնվել են Գեոթիմ ընկերությանը, որը մանրամասն պատասխանել է բոլոր հարցադրումներին: Մասնագիտական բարձր մակարդակով անդրադարձ է եղել Ջերմուկի վրա հնարավորազդեցության վերաբերյալ շահարկումներին, Սևանի ավազանի պետական հատուկ հանձնաժողովի հարցադրմանը` Սևանի վրա հնարավոր ազդեցության և նախագծի հետ կապված բոլոր այլ մտահոգությունների վերաբերյալ: Այս ծավալուն աշխատանքին մասնակցել են ինչպես Գեոթիմի, այնպես էլ միջազգային հեղինակավոր Wardell Armstrong International և Golder Associates անկախ խորհրդատվական ընկերությունների բարձրակարգ մասնագետները:
Մանրակրկիտ հետազոտությունների հիման վրա տրված այս պարզաբանումները հանձնվել են շահագրգիռ կողմերին, ինչպես նաև հնչել են Բնապահպանության նախարարությունում ս.թ. հուլիսի 30-ին կայացած հանրային քննարկման ընթացքում, որից հետո Բնապահպանության նախարարությունը դրական գնահատական է տվել և հաստատել շահագործման այս փուլի համար ներկայացված “Բնապահպանության և շրջակա միջազվայրի վրա ազդեցության գնահատականին” (ՇՄԱԳ):
“ՇՄԱԳ-ի դրական գնահատականը երեք հանրային լսումների և մեկ քննարկման, ինչպես նաև Հայաստանի կառավարության, տեղի համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ինտենսիվ և հիմնավոր շփումների արդյունք է,- ասում է Լիդիան ինթերնեյշնլ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը: Նրա խոսքով, “այս գործընթացը հնարավորություն է ընձեռել շահագրգիռ կողմերին ծանոթանալ նախագծին, բարձրաձայնել իրենց մտահոգությունները, հարցադրումներ ներկայացնել և բոլոր մտահոգությունների վերաբերյալ պատասխանները լսել: Մենք պատրաստակամ ենք շարունակելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ շփումները և կառուցելու օրինակելի հանք, որով կարող է հպարտանալ Հայաստանը, տեղական համայնքները և Լիդիան ընկերությունը”: Համաձայն ՙԳեոթիմ՚ ընկերության տեղեկատվության, որպես բաց շուկայում (Տորոնտոյի ֆոնդային բորսայում) գրանցված միջազգային չափանիշներով գործող ընկերություն,Լիդիանը ամենաբարձր բնապահպանական և սոցիալական պատասխանատվության պարտավորություն է ստանձնել նաև իր ներդրողների առաջ: Գեոթիմ ընկերության 95 տոկոս բաժնեմասը պատկանում է Լիդիան ինթերնեյշնլ ընկերությանը, որի բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի միջազգային ֆինանասական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), մի շարք այլ ներդրողներ Հյուսիսային Ամերիկայից և Եվրոպայից, այդ թվում` Amber Capital, Franklin Templeton Investment, Oppenheimer, AGF, RBC, Mackenzie Investments և այլ խոշոր ներդրումային ընկերություններ և բանկեր:
Այս ընթացքում ավարտին են մոտենում Ամուլսարի ծրագրի միջազգային ֆինանասավորման համար անհրաժեշտ բարձր չափանիշներով իրականացվող միջազգային Բնապահպանական և շրջակա միջավայրի գնահատականի աշխատանքները: Հետազոտությունը իրականացնում է Բրիտանիայում արդեն 175 տարի գործող Wardell Armstrong International անկախ խորհրդատվական ընկերությունը: Աշխատանքներում ներգրավվել են այլ հեղինակավոր միջազգային և տեղական կազմակերպություններ` Golder Associates, SBK, EJ Acoustics, Radman Associates, ERM, Հայաստանի Ատոմակայանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլն:
Ինչպես գտնում են ՙԳեոթիմ՚ ընկերությունում, այն միջոցները և ջանքերը, որ Լիդիան ընկերությունը տրամադրում է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականի նման լայնածավալ աշխատանքներին, Լիդիան ինթերնեյշնլի բնապահպանական և սոցիալական ամենաբարձր պատասխանատվության վկայությունն են: Ավարտին հասնելուն պես միջազգային ԲՍԱԳ-ը կհրապարակվի և այս ծավալուն փաստաթղթի շուրջ կանցկացվեն բաց քննարկումներ և լսումներ: