Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Մեր առաքելությունը
Մենք մեզ տեսնում ենք որպես Հայաստանի վերաբերյալ լիարժեք, համակողմանի և հավաստի նորությունների հիմնական անկախ մատակարար քաղաքական և գործարար լրատվության տեղական և միջազգային շուկաների համար: Մենք ցանկանում ենք լինել գիտելիքների ամենավստահելի աղբյուրը նրանց համար, որվքեր կարևոր որոշումներ են կայացնում: Մենք շարժվում ենք ժամանակին համընթաց, սակայն դա քիչ է, մենք պետք է նրանից առաջ անցնենք մեր նյութերում, վերլուծություններում և կանխատեսումներում, մեր ռեսուրսներն ի սպաս դնելով հաճախորդներին` դրված նպատակներին համատեղ հասնելու համար:
Մեր մասին
2011 թվականի հուլիսին ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալությունը կնշի իր ՙդե-յուրե՚ տասնամյա հոբելյանը: Սակայն ՙդե-ֆակտո՚ գործակալությունը ՍՆԱՐՔ լրատվական գործակալության հաջորդն է, որն ստեղծվել էր 1991 թվականին` մի խումբ պրոֆեսիոնալ լրագրողների կողմից: ՙԱրմԻնֆո՚ վերաձևակերպումից անմիջապես հետո գործակալությունը շարունակեց ՙլրատվական ազդեցության՚ ոլորտի ընդլայնմանը նպատակաուղղված աշխատանքը: Այսօր գործակալությունն իրավամբ համարվում է ամենահաջող մասնավոր, անկախ նախագծերից մեկը Հայաստանի զանգվածային լրատվության ոլորտում: Այն ունի ամենալայն կապերը ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գործակալությունը հաջողությամբ համագործակցում է այնպիսի խոշորագույն մեդիա-կառույցների հետ, ինչպիսիք են REUTERS, BBC, EUROMONEY, RBC և ուրիշներ: Հայաստանից և Անդրկովկասից իր թեժ նորություններով ԱրմԻնֆոն ներկա է Չինաստանի, Իրանի, Մերձավոր արևելքի լրատվական շուկաներում:
Գործակալության կոլեկտիվն առանձնակի հպարտություն է զգում հարևան երկրների` Վրաստանի (BS Press) և Ադրբեջանի (Թուրան) լրատվական գործակալությունների հետ սերտ, ժամանակի փորձություն անցած գործընկերային կապերի առկայության համար:
Ներքին շուկայում գործակալությունը սերտորեն համագործակցում է օտար պետությունների գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, առևտրային բանկերի և խոշորագույն ընկերությունների հետ: ԱՐՄԻՆՖՈ-ն հպարտանում է իր գործընկերային, բարեկամական կապերով Հայաստանի այնպիսի բարձր պրոֆեսիոնալ ԶԼՄ-ների հետ, ինչպիսիք են ՙԳոլոս Արմենիի՚, ՙԱռավոտ՚, ՙԴելովոյ Էկսպրես՚ թերթերը, ՙՇանթ՚ և ՙԱՐ՚ հեռուստաալիքները:
Իր աշխատանքում գործակալությունը ձգտում է լինել ունիվերսալ` այդ բառի ամենալայն իմաստով: Մենք լուսաբանում ենք այնպիսի ոլորտներ, ինչպես քաղաքականությունը, տնտեսությունը, ֆինանսները, սպորտը, մշակույթը և այլն:
ԱՐՄԻՆՖՈ ԼԳ ունի հետևյալ բաժիններն ու ստորաբաժանումները.
1. Ներքաղաքական լրատվության
2. Արտաքին քաղաքականության
3. Տնտեսական նորությունների
4. Ֆինանսական վերլուծության ծառայություն` ՙբանկեր և ապահովագրություն՚, կապիտալների շուկաներ
5. Ֆինանսական ռեյթինգների և ռենքինգների ծառայություն
6. Սոցիալական քաղաքականության և սպորտի
7. Մարքեթինգի և վաճառքի
ԱՐՄԻՆՖՈ ԼԳ օրական թողարկում է մինչև 100 միավոր տեքստային և աղյուսակային լրատվություն:
Վերջին 10 տարիներին, համացանցի ակտիվ զարգացման պայմաններում, սկսել է ձևավորվել տեղեկատվական մի նոր իրականություն՝ զանգվածային տեղեկատվության ավանդական միջոցները փորձում են գտնել նոր գոյաձևեր, դառնալով ավելի ճկուն, իսկ ժամանակի մարտահրավերների նկատմամբ՝ ավելի արձագանքող: ԶԼՄ-ների զարգացման միտումների, ինչպես նաև հայկական ժուռնալիստիկայի պրոբլեմների մասին է, որ մենք զրուցեցինք «ԱրմԻնֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանի հետ: Առավել ևս, որ գործակալությունն արդեն 22 տարեկան է, իսկ այդ ժամանակահատվածում ԱրմԻնֆո-ն կիրառել է մարքետինգային տարբեր ռազմավարություններ, ինչն էլ գործակալությանը թույլ է տվել հաջողությունների հասնել իր առջև ծառացած հարցերում:
Պրն Մկրտչյան, ԱրմԻնֆո լրատվական գործակալությունն արդեն 22 տարեկան է: Զարգացման ինչպիսի՞ հիմնական փուլեր է ընկերությունն անցել այդ ժամանակահատվածում:
Այո, մենք սկսեցինք աշխատել 1991 թվականին, Խորհրդային Միության արդեն ձևական գոյության ժամանակահատվածում: Այն ժամանակ տեղեկատվական շուկայում գերիշխում էր պետական միակ գործակալությունը՝ Արմենպրեսը, իսկ արտասահմանյան շատ տեղեկատվական գործակալություններ, թերթեր ու հեռուստաալիքներ տեղեկատվության անկախ աղբյուրներ էին փնտրում: Այդ ամենի արդյունքը եղավ լրագրողների խմբի կողմից «ՍՆԱՐՔ» լրատվական գործակալության ստեղծումը, որին փաստացիորեն հաջորդեց ԱրմԻնֆո-ն: Այն տարիներին տրամադրվող հիմնական տեղեկությունները վերաբերվում էին, իհարկե, ղարաբաղյան պրոբլեմին՝ Ղարաբաղի պատերազմին, և ինչ-որ չափով էլ՝ հակամարտության հետագա կարգավորմանը: Ամենահետաքրքիրն այն է, որ հատկապես այն տարիներին մենք լավ կապեր հաստատեցինք տարածաշրջանային մեր գործընկերների, մասնավորապես, ԹՈՒՐԱՆ լրատվական գործակալության (Ադրբեջան) և BS Press (Վրաստան) հետ, որոնց հետ մինչ օրս համագործակցում ենք:
Մեր գործակալության զարգացման երկրորդ փուլն սկսվեց 1994թվականին, երբ երկիրն սկսեց ազատվել մթությունից, բառիս բուն իմաստով: Մենք սկսեցինք աստիճանաբար զարգացնել տնտեսական բաղադրիչը, քանի որ հասկանում էինք, կամ գոնե հույս ունեինք, որ ուժեղ տնտեսությունը վաղ թե ուշ կվերադառնա, ավելի նորացված տեսքով, իսկ երկրի մտավոր ներուժը կրկին կսկսի գործել: Այդ տարիներին Հայաստանում սկսեց արագ տեմպերով զարգանալ բանկային հատվածը, 1996-1997 թվականներին երկրում արդեն կային 40 առևտրային բանկեր: Մեզ համար դա մի նոր և հետաքրքիր հատված էր, մենք ուսումնասիրում էինք արտասահմանյան փորձը, մի քանի անգամ նույնիսկ եղանք արտասահմանում, տեսանք թե ինչպես է գրում Reuters-ը, ինչպիսի պրոբլեմներ է լուսաբանում: Սկսեցինք ուսումնասիրել շուկայական տնտեսության հիմքերը, ֆինանսական ոլորտը. Այդ ժամանակ Հայաստանում սկսեցին գործել նաև բորսաները և մենք հսկայական ուժերով ու հույսերով լծված մտանք այդ շուկա: Իրականում, 1994 թվականին էլ սկսվեց նոր փուլը, երբ մենք սկսեցինք դիվերսիֆիկացնել մեր գործունեությունը, ընդլայնելով այն, միջազգային նորություններին և ղարաբաղյան պրոբլեմին ավելացնելով ֆինանսները:
Այդ տարիներին Դուք հեռացաք մաքուր նորություններից, հաշվարկները կառուցելով վերլուծական , ինչպես նաև մեր շուկայի համար ունիկալ համարվող այլ պրոդուկտների վրա: Ե՞րբ հասաք դրան:
Մենք դրան չհասանք, շուկան մեզ մղեց դեպի այդ նիշան: Բայց դա նորմալ է: Մեր ամբողջ գործունեության ընթացքում մենք դրամաշնորհներ առանձնապես չենք խնդրել ու չենք էլ ստացել: 90-ականներին մի փոքրիկ դրամաշնորհ ստացանք, ինտերնետում մեր էջը պատրաստելու համար, և էլի մեկ անգամ, այդ նույն ժամանակահատվածում, մեզ օգնեցին մի քանի համակարգիչ գնել (իսկ սկսեցինք տելետայպից ու հեռախոսից): Ահա բոլոր դրամաշնորհները 22 տարիների ընթացքում: Լավ է, թե վատ, չգիտեմ, բայց առանց դրան էլ մենք հրաշալիորեն հարմարվում էինք շուկային, քանի որ դիրքավորվել էինք որպես բիզնես կազմակերպություն, որը հետաքրքիր քոնտենտ է վաճառում ինչպես արտասահմանում, այնպես էլ երկրի ներսում: Մենք հասկանում էինք, որ զարգացման միտումները տանում են դեպի, այսպես կոչված, «բաց աղբյուրները» և արդեն 90-ականների երկրորդ կեսերից, առաջիններից մեկը Հայաստանում, սկսեցինք թողարկել հատուկ պրոդուկտներ, մասնավորապես, բանկային համակարգի և վարկային շուկայի վերլուծություններ: Հետագայում հասկացանք, որ վաղ թե ուշ կսկսի զարգանալ նաև ապահովագրական շուկան և թողարկեցինք ապահովագրական շուկայի ֆինանսական վերլուծությունների առաջին Տեղեկագիրը, իսկ ավելի ուշ սկսեցինք զարգանալ նաև էներգետիկայի, տրանսպորտի ոլորտների հատուկ Տեղեկագրերի թողարկման ուղղությամբ, այդ ոլորտների զարգացումներին զուգահեռ: Մենք փորձում էինք Հայաստանի վերաբերյալ տեղեկութոյւնները ներկայացնել տարածաշրջանային տեսանկյունից, ինչը շատ կարևոր է արտասահմանցիների համար, որոնք մեզ մոտ տեղի ունեցող բոլոր գործընթացները դիտում են որպես տարածաշրջանային գործընթացների բաղադրիչ: Իրականում, չնայած տեղեկատվական ֆոնը, այսինք դասական լրատվական գործակալության ֆոնը, մեզ մոտ պահպանվեց, գործակալության ներսում սկսեցին հայտնվել ծառայություններ, ինչպես նաև կոնկրետ հատվածներում մասնագիտացող անձինք: Դա արվեց առաջին հերթին մեր բիզնեսը դիվերսիֆիկացնելու նպատակով, քանի որ մենք հասկանում ենք, որ մեզ սպասում է «բաց ամպի» (Open Cloud) մարտահրավերի հեռանկարը: Մյուս կողմից, մենք հույս ունեինք, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը կաճի, որ դոնորներից բացի այստեղ կգան նաև անկախ ռազմավարական և ինստիտուցիոնալ ներդրողները, պորտֆելային ներդրողները, բորսայական համաշխարհային սպեկուլյանտները և տեղեկատվության նկատմամբ պահանջարկը կաճի: Ցավոք, առայժմ դա տեղի չի ունենում:
Ինչպե՞ս է հաջողվում դիմանալ տեղեկատվական մյուս գործոկալությունների հետ մրցակցությանը: Որպես նորությունների քոնթենտի սպառող ասեմ, որ բոլոր գործակալություններն էլ, գործնականում, տալիս են նույն ինֆորմացիան: Բացառիկի հասկացությունը, որպես այդպիսին, բացակայում է:
Իրականում, դա այնքան էլ այդպես չէ: Մենք ունենք մեծ շերտ, որը հարկավոր է վարել: Պարզապես, մի այնպիսի երկրներում, որտեղ, չէի ասի, որ ընթանում է դեգրադացիա, բայց գոնե բացակայում է զարգացումը, իսկ զարգացման բացակայությունը լճացման է տանում նաև տնտեսական ողջ կյանքը: Հետևաբար, վարելու բան էլ չի մնում, չկա բուսահողը, չկա վերին բերքատու շերտը, սևահողը, որը կարող էր ծլել: Մենք շարունակում ենք ապրել աղտաղտուկներում, որոնք ինքներս ստեղծեցինք 90-ականներին: Եթե իրավիճակը զարգանար մեկ այլ ճանապարհով, ապա տեղեկատվական ոլորտում կլինեին հսկայական հնարավորություններ: Հատկապես այն պատճառով, որ վերջին երեք տարիներին Հայաստանում սկսեցին ստեղծվել բազմաթիվ ինտերնետ-ռեսուրսներ, որոնց ետևում կանգնած են քաղաքական գործիչներն, իրենց քաղաքական շահերով ու ամբիցիաներով:
Մեդիա-ն Հայաստանում, այնուամենայնիվ, բիզնե՞ս է, թե՞ լոբբինգի հնարավորություն:
Բիզնես է, բայց ոչ միշտ է հանդիսանում կոմերցիա: Բիզնեսը և կոմերցիան տարբեր բաներ են: Վերջերս դիտեցի «Կազինոյի թալանը» հրաշալի ֆիլմը, որտեղ ֆիլմի հերոսը, որի դերը խաղում է Բրեդ Պիտը, արձագանքելով միասնական ազգի վերաբերյալ Օբամայի ելույթներին ու կոչերին, որ դա հանդիսանում է երկրի ուժը, ասում է հետևյալը. «Ամերիկան դա երկիր չէ, Ամերիկան դա բիզնես է»: Անկեղծ ասած, մենք բոլորս էլ գնում ենք այդ ճանապարհով: Ցավոք: Հաշվի առնելով օլիգարխիկ համակարգի գոյությունը պետության զարգացման մեջ, դժվար է ասել, թե որտեղ է բիզնեսը, և որտեղ է քաղաքականությունը: Իսկ այդ ինտերնետ-ռեսուրսների բացումը հանդիսանում են մեր քաղաքական-տնտեսական կյանքի կոնկրետ ֆիգուրանտների քաղաքականության իրականացման գործիքները:
Ձեր կայքում գովազդներն այնքան էլ շատ չեն: Հարց է առաջանում, ի՞նչ միջոցներով եք գոյատևում:
Ներկայումս գովազդաային մեծ ծավալներով լի հայկական կայքեր չեք գտնի, քանի որ գովազդը գնում է դեպի հեռուստատեսություն: Իսկ մեր գոյությունը պահում ենք այն միջոցներով, որոնք հասցնում ենք վաճառել: Հիմնականում, այնուամենայնիվ, խոսքը գնում է նորությունների հետ կապված պրոդուկտների մասին: Բանը նրանում է, թե ում և ինչպես ես ներկայացնում այդ պրոդուկտները: Պետք չէ մոռանալ, որ հաճախորդներից շատերը հասկանում են, որ բաց ռեսուրսները դրանք PR-գործիքներ են, օտար ազդեցության գործիքներ, և այդ հասկացության մեջ է պահպանվում անկախ ինֆոմացիայի պահանջարկի անկյունը: Այդ ամենի վրա էլ գոյատևում ենք: Ինչ վերաբերվում է եկամուտների մյուս մասին, ապա մեզ հաջողվել է բացել ևս մեկ այլ հետաքրքիր հատված, այսպես կոչված ինֆորմացիոն PR-ը: Խոսքը գնում է բացառապես տնտեսական ոլորտի մասին: Ընկերությունները, որոնք ունեն այդ պրոդուկտի պահանջը, գիտակցում են, որ բիզնեսի ինֆորմացիոն PR-ով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք քաջ տեղյակ են այս կամ այն ոլորտին:
Դուք միշտ էլ Ձեզ դիրքավորել եք որպես անկախ ռեսուրս: Բայց վերջին տարիներին դարձել եք, կասեի անգամ, ընդդիմադիր, կամ ավելի քննադատական:
Անկեղծ ասած, ես այդպես չէի ասի:
Նորոթյունների քոնթենտը գալիս է անկախ, իսկ հեղինակային նյութերը, իմ կարծիքով, դարձել են ավելի քնադատական: Ես հասկանում եմ, որ պրոբլեմը ձեր մեջ չէ:
Այդ մասին էլ կցանկանայի խոսել: Դարձել ենք ավելի քննադատական, քանի որ իրավիճակն է պարտադրում դա անել: Քանի որ չկան, ու երբեք էլ չեն եղել արտաքին պատվիրատուներ, հետևաբար, երբ զգացվում է շեղում, ապա այն պարտադրվում է ոչ թե կուսակցությունների, նախագահի կամ պետդեպի աշխատակազմի կողմից, այլ կյանքն է պարտադրում, քանի որ մենք էլ ենք այս երկրի քաղաքացիները, մենք էլ ենք ապրում այն տառապանքներն ու լճացումը, որը ներկայումս տեղի է ունենում, և մենք էլ ունենք մեր քաղաքացիական դիրքորոշումը: Եթե հասարակությունում առկա է արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը, քանի որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, ապա այդ ամենն իր հետքն է թողնում նաև մեր նյութերում: Ընդ որոմ, նյութերի մասնագիտական և տեխնոլոգիական ազդեցությունը մնում է մեր գլխավոր գործոնը: Իսկ եթե կարդաք նյութը, որտեղ չկա այլընտրանքային տեսակետ, ապա հարկավոր է սպասել այնպիսի նյութի, որտեղ այդ պրոբլեմի վերաբերյալ կլինի այլ տեսակետ: Ոսկե միջինը, այնուամենայնիվ, ձգտում ենք պահպանել:
Ցանկացած հրապարակման մեջ առանցքային դեր է խաղում թիմը: Ինչպե՞ս եք լուծում կադրերի պրոբլեմը:
Դա ամենացավագին հարցն է: Իսկ անձամբ ինձ համար այն ամենահետաքրքիրն է, այն առումով, թե ինչ եմ ձգտել անել այս տարիներին: Մեր գործակալության հիմքում դեռ 22 տարի առաջ կային կանոններ, որոնք գալիս էին խորհրդային ՏԱՍՍ-ի գործունեության սխեմայից, քանի որ գործակալությունը հիմնվեց այն մարդկանց հիմքի վրա, որոնց մեծ մասն ուներ աշխատանքի փորձ, այդ թվում նաև ՏԱՍՍ-ի ռուսալեզու խմբերում, որտեղ նյութերին նկատմամբ ներկայացվում էին հստակ չափանիշներ: Այդպես էլ շարունակում ենք աշխատել: 22 տարիների ընթացքում փոխվել է աշխատակիների մի քանի սերունդ, գալիս էին տարբեր մարդիկ՝ գորշ կամ լրագրողական լավ ջիղով, բայց “ութնամյա” կրթությամբ, իսկ կադրային մշտական ճգնաժամի պայմաններում ստիպված էինք լինում ընտրություն կատարել, գերադասելով կրթական բազան, կամ էլ բնական լրագրողական խորաթափանցությանը: Եղել է, որ մարդկանց հետ շատ երկար ենք աշխատել, երբեմն էլ՝ մի քանի տարի: Ամեն ինչ չէ, որ արդարացված է: Բայց ես ուրախ եմ, որ մեր գործակալությունում պատրաստված շատ կադրեր այժմ աշխատում են նաև արտասահմանում: Այստեղ էլ, ռուսալեզու ողջ ինտերնետը լի է մարդկանցով, ովքեր իրենց մասնագիտական մկրտութոյւնն են անցել ՍՆԱՐԿ-ԱրմԻնֆո-ում, հանդիսանալով մեզ համար շատ մերձավոր քոնտենտ: Ես ուրախ եմ դրա համար, չնայած, որ նրանցից ոմանք այսօր աշխատում են մեզնից մնալ որոշ հեռավորության վրա, չհիշելով, թե ինչից է ամեն ինչ սկսվել: Ու չնայած այս ամենին, ես շատ ուրախ եմ, որ գոնե մի բանով օգտակար եմ եղել իմ քսանհինգամյա մասնագիտական գործունեության ընթացքում: Հպարտություն է ներշնչում նաև այն հանգամանքը, որ ես շարունակում եմ հորս՝ Բորիս Մկրտչյանի գործը, ով երկար տարիներ խմբագրել է երկրի ռուսալեզու գլխավոր թերթը,և պատրաստելով մի քանի տասնյակ ռուսալեզու լրագրողների, որոնք էլ հետագայում դարձան իմ ուսուցիչները:
Ամենասուր իրավիճակը մեր տնտեսական լրագրության մեջ...
Համաձայն եմ: Ես Սլավոնական և Երևանի պետական համալսարանների հետ աշխատելու փորձ ունեցել եմ: Կադրերի պատրաստվածության մակարդակը ցածր է՝ թե մեկում, և թե մյուսում: Ինչ վերաբերվում է տնտեսական լրագրողներին, ապա այդպիսիների մեզ մոտ, ընդհանրապես, ոչ ոք չի պատրաստում: Իսկ իմ ջանքերը լրագրողների պատրաստման այդ բազային Բուհերում պարզվեց, ոչ ոքի էլ պետք չեն: Սլավոնական համալսարանում իմ բախտը չբերեց, մարդկանց առումով, և ես որոշեցի չաշխատել, քանի որ դժվար է աշխատել նեղ խմբակային շահեր ունեցող համակարգում: Իսկ պետհամալսարանում, ընդհանրապես, ամոթալի պատմություն տեղի ունեցավ: Ինձ հրավիրեցին, կես տարով ձևակերպեցին փաստաթղթերը, կես տարի մագիստրոսների խմբին ես դասախոսություններ էի կարդում «տարրական էկոնոմիկայի» և տնտեսական լրագրության վերաբերյալ: Եվ ամեն ինչ վերջացավ նրանով, որ այդ խմբի ղեկավար Արամ Մկրտչյանը (այժմ նա Orange ընկերության մարկետիգի ղեկավարն է) և լրագրության ֆակուլտետի դեկանը, կոպիտ ասած, ինձ քցեցին, յուրացրեցին իմ միջոցները, ոչ մի բան չվճարելով կատարած աշխատանքի դիմաց: Ընդ որում, մեղքը գցելով միմյանց վրա: Այդ ամենն ինձ ձանձրացրեց, ես անգամ չբողոքեցի համապատասխան մարմիններին, պարզապես, թքեցի այդ ամենի վրա և հեռացա, քանի որ ես այնտեղ էի գնացել ոչ փողից դրդված: Ահա թե ինչպիսի տխուր փորձ ունեմ: Ահա թե ինչպիսին է կրթության մեր համակարգը:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք լուծում կադրերի պրոբլեմը:
Ինքներս ենք պատրաստում: Ամեն տարի ավագ կուրսերի 5-6 ուսանողների հետ սկսում ենք աշխատել. Սովորոբար հինգից մեկը մնում է մեզ մոտ: Բայց կրթամակարդակը, մեր մեջ ասած, սպանում է:
Ընդհանո՞ւր կրթամակարդակը:
Թե բազային, և թե մասնագիտական: Մարդկանց, չգիտես թե ինչու, թվում է, որ ինչ-որ մեկն ուշադրություն կդարձնի նրանց փաստաթղթերի վրա: Գալիս է բանասիրական ֆակուլտետի կարմիր դիպլոմ ունեցող անձը, ենթադրելով ռուսաց լեզվի լավ իմացություն, բայց սկսում է խառնել հոլովները, ժամանակներն ու վերջավորությունները: Իսկ քանի որ մեզ մոտ աշխատում է տնտեսական վերլուծաբանների խումբ, ապա ես էլ պակաս զարմացած չեմ մեր երկրում տնտեսագետների պատրաստվածությունից: Ինքս իմ նկատմամբ ես չափազանց պահանջներ եմ ներկայացնում: 15 տարիների ընթացքում ստեղծելով տնտեսական լրագրողների բազա, հիմնական գործունեությանը զուգահեռ աշխատելով նաև ֆինանսների ոլորտում, ֆոնդային բորսայում, Կենտրոնական բանկում, առևտրային բանկերում, ես հասկացա, որ ինքս էլ ևս մեկ կրթության կարիք ունեմ և Սլավոնական համալսարանում ավարտեցի MBA-ն, քանի որ այլընտրանք չկար: Ես դա արեցի ինձ համար, որպեսզի հասկանամ, միգուցե շուկայում չկա՞ վերլուծությոնների պահանջարկ, թե՞ մենք չենք կարողանում ստեղծել անհրաժեշտ խորը պրոդուկտներ: Ոորպեսզի ստանանք նոր բազա, որը հետագայում կօգնի զուտ մասնագիտական առումով, առաջ շարժվել երկրորդ հատուկ կրթության միջոցով և խորանալ այդ գործընթացներում: Դրա համար էլ ես չեմ դադարում չզարմանալ տնտեսագետների կրթամակարդակի վրա: Իհարկե, կան խելացի երեխաներ, բայց դրանք քիչ են, որոնք իրենք իրենց վրա աշխատում են, կարդում մասնագիտական գրականություն, յուրացնում օտար լեզուներ, որպեսզի ծանոթանան գրականությանը՝ սկսած համաշխարհային տնտեսական շարժումներից մինչև նեղ մասնագիտական առարկաները, օրինակ, էկոնոմետրիայի գծով: Բայց հիմնական մասը դա, ցավոք, երիտասարդների մի գորշ, անպատրաստ զանգված է, որոը ծանոթ չէ անգամ տնտեսական այբուբենին: Ուսումնառության 4 տարիների ընթացքում ոչ մի անգամ չկարդալով ոչ մի տնտեսական լուրջ աշխատություն, դուրս չգալով ոչ միայն դասագրքերի, այլ անգամ դասախոսութոյւնների շրջանակներից: Ահա սա է իրավիճակը;
ԶԼՄ-ների և լրագրողի մասնագիտության ապագայի մասին. վերջին ժաամակներում շատ է խոսվում, որ այսօր, արդեն 25 տարին բոլորած անձինք, այլևս թերթեր չեն կարդալու: Անգամ նորությունների կայքերը չեն կարդալու: Մնում են միայն սոցիալական կայքերը: Ի՞նչ եք կարծում այս առումով:
Նման կանխատեսումներին համաձայն չեմ: Դրանք ամերիկական հեքիաթներ են: Չգիտես թե ինչու նրանք Facebook-ը համարում են ԶԼՄ-ներին այլընտրանք: Վստահ եմ, որ մասնակիոեն մենք ստիպված կլինենք վերադառնալ դասական լրատվամիջոցներին, քանի որ որքան հեշտությամբ բնակչությունն սկսի օգտվել ինտերնետից և ավելի շատ լինեն ինտերակտիվ յուզերները, այնքան ավելի շատ տեղեկատվական դաշտը կնմանվի հսկայական աղբանոցի, որտեղ իշխում է քաղաքական PR-ը, ապատեղեկատվությունը և գովազդը, ընդ որում սպառողական ապրանքների և ծառայությունների գովազդը:
Պրոֆեսիոնալ լրագրության պահանջարկը կաճի՞
Անկասկած, քանի որ դասական ԶԼՄ-ների պրոֆեսիոնալիզմը որոշումներ ընդունող մարդկանց համար տեղեկատվական աջակցության բազա ստեղծելու միջոց է:
Այսինքն, մարդկանց նեղ շրջանի համար:
Այո, ԶԼՄ-ները, որոնք նախատեսված են զանգվածային սպառողների համար կկրեն ժամանցային բնույթ: Ներկայումս բոլոր այդ փոփոխությունները միայն սկսվում են, և դասական ԶԼՄ-ներն ստիպված կլինեն մի փոքր քրտնեն ու մի քանի տարի էլ, միգուցե և մի քանի տասնյակ տարի, համբերեն, մինչև մարդիկ սովորեն տարբերել ցորենը մոլախոտից:
Ի՞նչ անել անվճար ինֆորմացիա ստանալու այդ արդեն ձևավորված սովորույթի հետ:
Նման սովորույթ գոյություն ունի, բայց չեմ կասկածում, կգա հակառակ գործընթացը: Այո, առանց վերլուծությունների ու առանց կանխատեսումների, առանց իրավիճակի զարգացման սցենարների նորությունները, որպես ժանր, կանցնեն սոցիալական ցանցեր: Հետևաբար, ինձ թվում է, որ նորությունների դասական գործակալություններ այլևս չեն լինի: Միգուցե միայն պետական, որոնց համար նորությունների հիմնական աղբյուրն ինքը, պետությունը կլինի, և նրանք հետագայում կօգտագործեն իրենց բացառիկ իրավունքն այդ նորությունների նկատմամբ, որպես պետապարատի մի մաս, հիմնականում գործելով հանուն պետական շահերի: Մնացած բոլոր լրատվական գործակալությունները կփոխեն ցուցանակները, վերածվելով տեղեկատվա-վերլուծական ընկերությունների: Ի դեպ, այս ամենն արդեն տեղի է ունենում զարգացած երկրներում: Շատ ընկերություններ արտասահմանում սկսեցին որպես լրատվական գործակալություններ, իսկ հետո վերածվեցին բրոքերա-վերլուծական, ներդրումա-վերլուծական, տեղեկատվա-վերլուծական կամ վարկանշային ընկերությունների: Մենք գնացինք այդ նույն ճանապարհով և 2006 թվականին ռուսական գործընկերների հետ, որոնց ետևում արևմտյան կապիտալն էր, համատեղ ստեղծեցինք «AmRating» վարկանիշային գործակալությունը: Այդ վարկանիշային գործակալությունն ստեղծվեց մի խմբի շրջանակներում, որն աշխատում էր Ռուսաստանում, Ղազախստանում՝ շուկաների ուսումնասիրման և կոնկրետ նախագծերի համար արևմտյան ներդրողների ներգրավման նպատակով: Այն ժամանակ հույս կար, որ Հայաստանում այդ մոդելը կաշխատի: Գիտեք, մինչև ճգնաժամը մեր բանկային համակարգը վատ վիճակում չէր: Դեպի երկիր էին հոսում հսկայական գումարներ, որոնք սնում էին ֆինանսական միջավայրը, ու չնայած ֆինանսական ենթակառույցների ընդհանուր թերություններին, մենք ստեղծեցինք տեխնոլոգիաներ, Հայաստանում ադապտացնելով վարկանշային գործընթացը, ընդ որում, ադապտացիայի այդ գործընթացը տևեց կես տարի (մինչև համապատասխանեցնում էինք մեր և արտասահմանյան հաշվային պլանները, ինչն անհրաժեշտ էր վարկանշային միավորների սքորինգային կամ այլ համակարգերով հաշվարկելիս): Ամեն ինչ կարգին էր ընթանում, մենք վարկանիշներ շնորհեցինք երեք առևտրային բանկերի, նրանք գոհ էին մեր հաշվետվություններից, անգամ ավելի գոհ էին, քան ամերիկյան վարկանշային գործակալությունների վարկանիշից, որոնք դիստանցիոն սկզբունքով էին գործում Հայաստանում: Չէ՞ որ մենք շուկային ծանոթ էինք հենց սկզբից, և այն հասկանում էինք արևմտյան գործընկերներից ավելի լավ, որոնք, ի դեպ, Հայաստանում էին լինում ժամանակ առ ժամանակ: Սակայն, ցավոք, սկսվեց ճգնաժամը, բանկային բալանսների հետ կապված իրավիճակն սկսեց վատանալ, սկսվեցին առաջանալ ժամկետանց վարկերը, և, բնական է, պակասեցին հաճախորդները: Բայց դժբախտությունը միայն դա չէր: Վարկանշային գործակալության ստեղծումը նախատեսված էր ոչ միայն առևտրային բանկերի, այլ այն, որպեսզի մի քանի տարուց սկսեինք վարկանիշներ շնորհել ձեռնարկություններին և արժեթղթերին: Քանի որ վարկանիշի կարիք ունեին ոչ այնքան բանկերը, որքան ձեռնարկությունների արժեթղթերը: Բայց այստեղ էլ սխալվեցինք, այն առումով, որ կորպորատիվ շուկան սկսել վատթարանալ, իսկ ֆոնդային բորսայի վերածնունդը հետաձգվեց: Շուկան ապամենմաշնորայնացնելու փոխարեն, ինչի մասին այդքան շատ խոսվում է, իրականում, շարունակվեց մենաշնորհայնացման ինտենսիվ գործընթացը: Իսկ ճգնաժամի պայմաններում դա ավելի շատ է վտանգավոր, քանի որ մոնոպոլիստ ընկերություններն, ունենալով բավականաչափ ռեսուրսներ, այդ թվում նաև չվճարված հարկերի հաշվին, սկսում են ոչնչացնել և գնել փոքր և միջին ձեռնարկությունները. Մոնոպալիզացիան աճեց, իսկ նման պայմաններում խոսել այնպիսի բարդ կառույցների մասին, ինչպիսին վարկանշային գործակալությունն է, իհարկե, անիմաստ է: Մեր գործընկերները, որպես հետևանք, սառեցրին համագործակցությունը, տեսնելով, որ այդ առումով Հայաստանում հեռանկարներ չկան:
Այնուամնեայնիվ, Դուք չեք հուսահատվում և շարունակում եք ստեղծել նոր պրոդուկտներ...
Իսկ ինչ անել, չապրե՞լ, չաշխատե՞լ: Մի երեք տարի առաջ ստեղծեցինք յուրօրինակ պրոդուկտ, որը կոչվում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական և առևտրա-սպասարկման ձեռնարկությունների ֆինանսական վերլուծություն (ավելի քան 100 կազմակրպություններ, որոնց ցանկն ինչ-որ տեղ համընկնում է խոշորագույն հարկատուների ցանկի հետ), որը տրամադրում է մեր խոշորագույն ձեռնարկությունների ֆինանսկան տվյալներ: Խոսքը գնում է ձեռնարկությունների գործակիցային ֆինանսական վերլուծության մասին: Մենք արդեն ունենք երեք տարիների դիմանիկա: Եթե հաշվի առնենք, որ մեր ձեռնարկությունների մեծ մասը գտնվում է ստվերում, նրանց հաշվապահական հաշվառման մեջ միայն 40-50 տոկոսն է արժանահավատ, ապա երեք տարիների դինամիկան վերլուծաբանի և շուկայի մասնակցի համար անգնահատելի ինֆորմացիա կարող է հանդիսանալ, իսկ ավելի անգնահատելի՝ ներդրողի համար: Բայց, ցավոք, մենք կրկին շտապեցինք:
Պահանջարկ չկա՞:
Պրոբլեմն էլ հենց դա է: Լավ պրոդուկտ ես ստեղծում, իսկ պահանջարկ չկա: Չէի ասի, որ մենք ենք միամիտ և վատ ենք տիրապետում տարրական մարկետինգին, ոչ, մեր միամտութոյւնն ավելի շուտ հավատի մեջ է, երբ հավատում ես, որ անգամ գործընթացի իմիտացիան վաղ թե ուշ տեղից կշարժի այդ նույն գործընթացը: Իսկ հաճախորդները երբեմն, նույնիսկ, ասում են «տվեք մեզ ճշմարիտ տվյալներ, մենք չենք հավատում այս թվերին»: Այսինքն, դուրս է գալիս, որ մենք պետք է քթներս խոթենք կազմակերպությունների սև հաշվապահության մեջ՞: Ինֆորմացիայի նկատմամբ կա արտաքին պահանջարկ, Հայաստանի առանձին ձեռնարկությունների գծով դա փոքր խումբ է, հիմնականում ներկրող ընկերություններ են: Իսկ դրանց արտասահմանյան գործընկերները ինֆորմացիայի կարիք ունեն, այն առումով, թե ո՞վ է իրական բաժնետերը, ինչպիսին են այդ ընկերության, թեկուզ ոչ իրական, ցուցանիշները, գոնե մի քանի տարիների դինամիկայում: Օտարերկրյացիները գնահատում են նման տեղեկությունները, քանի որ վախենում են ռիսկերից: Իսկ ընդհանուր առմամբ, որպես պրոդուկտ, այդ վերլուծությունները պահանջարկ չունեն: Մեր միայն մի քանի խոշոր բանկերն են անհամբեր սպասում մեր նոր պրոդուկտին, քանի որ այդ բանկերում աշխատում են ուժեղ վերլուծական թիմեր, որոնք գնահատում են ռիսկերը: Ինչպես և բանկային տեղեկությունները, մեր առաջին ռենկինգները պատրաստ էին 1997 թվականին, բայց դեռ չենք ունեցել այն պահանջարկը, ինչն ակնկալում էինք: Մնում է հուսալ, որ այս պրոդուկտն էլ է պատկանում ապագային, ժամանակային առումով խիստ երկարաձգված ապագային:
Դելովոյ Էկսպրեսս
թերթ N11(1010) (Газета „Деловой экспресс“ N11(1010))
Գովազդ
Легендарная школа рок-музыки - уроки вокала. . Низкие цены на упаковку: гофроупаковка. Изготовление упаковки из картона. .