Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց: Այդ մասին ասվում է ընդդիմադիր ՙՆախախորհրդարան՚ հասարակական նախաձեռնության` ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարությունում:
Մայիսի 20-ին, ժամը 12.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում՝ թիվ 54 երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը և անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային-զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության առնչությամբ, որի ծնողներն այսօր փորձել են որդու դիակը Վերին Գետաշենից բերել Երևան և դնել կառավարության շենքի առջև՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից բացատրություն պահանջելով բանակում տիրող իրավիճակի առնչությամբ:
Քանի որ ոստիկանությունը, զինվորականները, ռազմական ոստիկանությունը թույլ չեն տալիս առաջ շարժվել, զոհվածի հարազատները դագաղը հանել են մեքենայից և մտադիր են ոտքով տեղափոխել այն մայրաքաղաք: Այս պահին վատացել է մահացած զինվորի մոր ինքնազգացողությունը, նրան բուժօգնություն են ցուցաբերում։
Ճանապարհային ոստիկանությունը և ՀՀ ՊՆ աշխատակիցները փորձում է խոչընդոտել մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում զինակցի կրակոցից սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի մարմինը տեղափոխող մեքենայի մուտքը Երևան:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել մայիսի 14-ին արձանագրված ծանր հետևանքներով Ճանապարհատրանսպորտային պատահարի վերլուծության արդյունքներին նվիրված արտահերթ խորհրդակցություն, որը վարում էր Արմեն Երիցյանը:
Առաջիկա օրերին Երևանում կպահպանվի անձրևոտ եղանակ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մայիսի 17-ին, 19-21-ին հատկապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին, 19-21-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 17-ին` ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեից՝ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ին պատկանող շենքից ծուխ է դուրս գալիս: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Աղբյուրի համաձայն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակից այսօր երթ են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտից մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից: Նա իր այդ դժգոհությունն արտահայտել է անցած շաբաթ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին գրում է ՙԺամանակը՚`վկայակոչելով իր աղբյուրները:
Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում: Թե դրանցից որ մասն է դառնում քննության առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա: Բայց մի բան այս պահին հաստատ է. Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավաստիացնում է, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ բուրգի հետ:
Վարդան Սեդրակյանի գործում ինչ-որ բան այն չէ, և իրավապահ մարմինները պետք է համապատասխան կերպով քննեն այն: Այդ մասին մայիսի 13-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
ԱրմԻնֆո: Հայերենն այն 18 լեզուներից մեկն է, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած ՙԱնհետացող լեզուների քարտեզի՚ համաձայն, Թուրքիայում անհետացման վտանգի տակ են, հաղորդում է ՙNouvelles d`Armռnie՚-ին:
Ռոստելեկոմը հիշում և բարձր է գնահատում Հայրենական մեծ պատերազմի բոլոր մասնակիցների հերոսությունն ու հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ հուշագիր է ստորագրում ՀՀ վետերանների միավորման խորհրդի հետ վետերաններին ուղղված աշխատանքներում աջակցության ցուցաբերման նպատակով:
Օդի ջերմաստիճանը մայիսի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:
Գեոթիմ ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ՝ ՙՍպորտի և խաղաղության դպրոցներ՚ նախագիծը ՙմասսայական ֆուտբոլ՚ անվանակարգում 53 երկրների ծրագրերի մեջ արժանացելէ ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի մրցանակին, որպես համայնքային լավագույն ծրագիր: Այս մասին է նշվում ընկերությունից ստացված հաղորդագրության մեջ: Մրցանակի մասին տեղեկատվությունը տեղադրված է նաև ՈՒԵՖԱ-իկայքում
Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Նշվում է, որ դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ:
Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-ը և 10-ը ոչ աշխատանքային օրեր են: Այսպիսով, հանրապետության քաղաքացիները հնարավորություն կունենան հանգստանալ մայիսի 9-ից մինչև 12-ը:
ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին այսօր հայտնաբերվել է իր հոր գերեզմանի մոտ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայաստանում թռչնագրիպի H7N9 վարակով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, հաղորդել է ՀՀ առողջապահության նախարարության հիգիենայի և հակահամաճարակաբության պետական տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում:
Հայաստանի բնակիչներին տաք մայիս է սպասվում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, մայիսին կանխատեսվող ջերմաստիճանը նորմայից բարձր է մեկ աստիճանով: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն սպասվում է 18-19 աստիճանի մոտ, իսկ առաջին տասնօրյակի առանձին օրերին ցերեկային ջերմաստիճանը կկազմի 28-30 աստիճան:
Քանդման սպառնալիքի տակ է հայտնվել ՙԶվարթնոց՚ օդանավակայանի հին շենքը, որը ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը ցանկանում է քանդել, պատճառաբանելով, որ կոնստրուկցիաները գտնվում են վատթար վիճակում:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, հիմք ընդունելով ծառայական քննության արդյունքները, որոշում է կայացրել կարգապահական տույժի ենթարկել հանրային միջոցառման ժամանակ իր պարտականություններում թերացած ոստիկանության տվյալ ծառայողին՝ նրան հայտարարվել է նկատողություն, նրա անմիջական ղեկավարին՝ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության ՆորՆորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանում սկսվում են միջոցառումները`նվիրված ՙՄենք հավատարիմ ենք մեր հիշողությանը՚ հայ-ռուսական երիտասարդական էստաֆետային և ՙԳեորգիևյան ժապավեն- 2013՚ հայրենասիրական ակցիայի սկզբին:
Երևանի կենտրոնի կառուցապատումը կրկին ակտիվիստների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Հյուսիսային պողոտայի մոտ 2 բազմահարկ հյուրանոց կառուցելու ծրագրերով մտահոգված`ՙՓրկենք Երևանը՚ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման նախագծերի իրականացումը դադարեցնելու պահանջով:
Այսօր, ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը հիշատակի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին, որոնց թիվն անցնում է 1,5 միլիոնից:
Հայաստանի փոստային օպերատոր ՙՀայփոստ՚ ընկերությունը բանակցում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի հետ, արտասահմանից ստացվող ծանրոցների մաքսային ձևակերպման ուղղությամբ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Ակցիայի մասնակիցները Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակ են հանձնել նախագահի աշխատակազմին, որում խնդրում են հոլոգրամներ տրամադրել մնացած ապրանքն սպառելու համար: Խանութների տերերը պատրաստ են դրանից հետո ենթարկվել օրեննքին և առանց հոլոգրամի սկավառակներ չվաճառել:
Օրերս ՙՀայփոստ՚-ը համալրել է իր ավտոնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում: Ինչպեես այսօր կայացած շնորհանդեսին հաղորդել է ընկերության տնօրեն Խուան Կառլո Գեչիջյանը, Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
ՙՀայփոստ՚ ՓԲԸ-ն գործարկել է նոր Տեղեկատու կենտրոն` նպատակ ունենալով բարելավել սպասարկման որակը և հաճախորդ-ընկերություն հաղորդակցությունը:
Գովազդ
тройник стальной приварной оцинкованный. . Вневедомственная охрана квартир цена установить. .