Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը

Հայաստանում Իրանի դեսպան. Իսկական ընկերը նեղության մեջ է երևում

Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության

Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը

Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով

Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների իրականացումը

Էներգետիկայի նախարարություն. Ռուսաստանը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց վարկ տրամադրել Հայաստանին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար

Նախախորհրդարան. Հայաստանի վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը

ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են

Դեսպան. ԱՄՆ հանդես է գալիս գազի գնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկա գործարքի թափանցիկության օգտին

ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից

Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման

Տրայան Հրիստեա. Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել

Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ

Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ

Ագրարագյուղացիական միության ղեկավար. Հայաստանում նույնիսկ հակակարկտային կայաններն են տեղադրվում ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոն. Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավն առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս

Ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական ԶԼՄ-ների բաժանորդագրությունը կրճատելու վերաբերյալ հրապարակումները

Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են

ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին

Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա

ՀՀԿ. Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները

Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Հարցազրույցներ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց

Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ

Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Աշոտ Մանուչարյան. Մոսկվան ոչ միայն ընդունեց ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական մրցապայքարից հանեց իր բոլոր ուժերը

Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի

Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:

Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով

Կարեն Անդրեասյան. Օրենսդրությունը Հայաստանում սրբությամբ պաշտպանում է կոռումպացված դատավորներին հասարակական արդարացի ճնշումից

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իրավագիտության թեկնածու Կարեն Անդրեասյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Աշոտ Սաֆարյան

  • Հինգշաբթի, 21 հունիսի, 20:48




Պրն. Անդրեասյան, հունիսի 11-ին Փաստաբանների պալատի 1200 ներկայացուցչից ավելի քան 550-ը մեկօրյա գործադուլ արեցին`բողոքելով իրավական համակարգում առկա խնդիրների, դատական կամայականության դեմ: Ձեր կարծիքով, որքանո՞վ են արդյունավետ նման ակցիաները`համակարգում գոյություն ունեցող թերությունների վերացման առումով:

Խնդիրները Հայաստանի դատական համակարգում այնքան շատ են, և արդարադատության համակարգի նկատմամբ վստահության պակասն այնքան ակնհայտ, որ ինձ ամենևին չի զարմացրել փաստաբանների գործադուլը: Ավելին մենք աջակցում ենք փաստաբաններին իրենց բոլոր նախաձեռնություններում, հատկապես, երբ նրանք համախմբված փորձում են պայքարել դատարանների կամայականությունների, համատարած անարդարության դեմ: Հասարակությունն այսօր շատ քիչ մեխանիզմներ ունի դատական ընտրախավի վրա ազդելու համար: Վերջինս, ըստ էության, բավական պաշտպանված է հասարակական ճնշումից, և դա ամրագրված է Սահմանադրությամբ: Դա ամրագրված է նաև միջազգային պրակտիկայում. դատական իշխանության վրա կողմնակի ազդեցությունը պետք է նվազագույնի հասցվի, որպեսզի այն անկախ լինի իր գործողություններում:  Սակայն, իրականությունը Հայաստանում այնպիսին է, որ Սահմանադրության և միջազգային նորմերի հիշյալ պահանջը փաստացի հակառակ արդյունքի է հանգեցնում, այն է`դատավորների կամայականության: Դատարանը չպետք է անկախ լինի օրենքից, այն պետք է լինի անկախ հարևանից, բարեկամից, օլիգարխից, փողից: Իսկ Հայաստանում դատարանների անկախությունը վերաճել է իսկական անիրավության: Եվ հաճախ նման անպատկառությունը հանգեցնում է միանգամայն սպասելի և արդար հասարակական բողոքի: Չցանկանալով մեկնաբանել փաստաբանների հատկապես այս ակցիան`այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ դատական իշխանության վերնախավի հետ ընդհանուր պայքարը մեզ համար հասկանալի է և ընդունելի: Փաստաբանների գործադուլը կարող է մտորումների առիթ հանդիսանալ:

Հիշյալ խնդիրը քննարկելիս միշտ շեշտը դրվում է այն բանի վրա, որ պետք է փոխվեն դատարանները և դատավորները, իսկ դատավորների անկախության համար պայմանների ստեղծման, իշխանավորներին և օլիգարխներին սանձելու մասին ակնարկ անգամ չկա:

Կաշառակեր դատավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը Հայաստանում չի գործում: 
Եթե դատավորը կաշառք է վերցնում և անարդար դատավճիռներ կայացնում, ապա դրանում մեղավոր է որ միայն և ոչ այնքան  դատավորի վրա ճնշում գործադրած այս կամ այն օլիգարխը, որքան այն ատյանները, որոնք պետք է հատուկ հետաքննություն անցկացնեին և պատասխանատվության ենթարկեին այդ դատավորին:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Արդարադատության խորհրդի՞ն:

Միանգամայն իրավացի եք: Այսօր Խորհրդին ուղղված բազմաթիվ բողոքներ, դիմումներ կան բազմաթիվ դատական որոշումներում աղաղակող անարդարությունների առնչությամբ: Մարդիկ փորձում են հասնել կոռումպացված դատավորներին պատասխանատվության ենթարկելուն, բայց Արդարադատության խորհուրդը, ցավոք, իր գործառույթները չի կատարում այնպես, ինչպես արմրագրված է Սահմանադրության մեջ: Դատարանների վրա ազդելու լիազորություններ ունեցող այլ կառույց, այլ միջոց գոյություն չունի: Իհարկե, պետք չէ մոռանալ ԶԼՄ-ների մասին, որոնք նույնպես իրենց լուման են ներդնում կոռումպացված դատավորներին պատժելու հարցում:

Ինչո՞վ ավարտվեց Ձեր և Վճռաբեկ դատարանի միջև բանավեճը`կապված  Արդարադատության խորհրդի հիշյալ խնդրի հետ:

Ես փորձել եմ երեք դատավորների օրինակով ցույց տալ, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու այդ մեխանիզմը չի աշխատում: Գոյություն ունի երկու կառույց, որոնք կարող են դիմել Արդարադատության խորհրդին`նույն Խորհրդի կարգապահական հանձնաժողովը և Արդարադատության նախարարությունը: Իմ դիմումը ցույց տվեց, որ նույնիսկ օմբուդսմենի կողմից բողոքները չեն կարող փոխել իրավիճակը: Եվ այսօր Արդարադատության խորհրդի որակի բարձրացման առումով որևէ առաջընթաց չկա. այդ մասին ասում ենք մենք, դա մշտապես պնդում են փաստաբանները, և վերջապես, քաղաքացիները, ովքեր թեկուզ մեկ անգամ գործ են ունեցել դատարանի հետ:

Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական որոշումը կայացրեց: Ըստ այդ որոշման, Հայաստանի կառավարությունը պարտավորվել է դատապարտյալ Արարատ Մուրադխանյանին, որպես փոխհատուցում, վճարել 6000 եվրո: Արդյո՞ք այսօր շատ են Հայաստանի դեմ նման հայցերը և ինչպե՞ս են իրականացվում պետության պարտավորությունները գործը շահած հայցվորների առջև:

Պետության դեմ Հայաստանի քաղաքացիների դատական հայցերի քանակը զգալի է, և, ցավոք, այդ հայցերի առնչությամբ հիմնականում որոշումներ են կայացվում ոչ Հայաստանի օգտին: Հիմնականում այդ գումարները բարեխղճորեն վճարվում են պետության կողմից`բացառությամբ քիչ դեպքերի, երբ այս կամ այն պատճառով վճարումները ձգձգվում են: Խնդիրն այլ բանի մեջ է. յուրաքանչյուր նման վճարմանը պետք է հաջորդի արձագանքն ավելի վաղ Հայաստանում ընդունված դատարանի անարդար որոշման առնչությամբ, ինչը, ցավոք, չի արվում: Անհրաժեշտ են որոշակի պատժամիջոցներ այն դատավորների նկատմամբ, որոնց մեղքով Հայաստանի Հանրապետությունը տանուլ է տալիս ՄԻԵԴ-ում: Այդպիսով, զգալի վնաս է  հասցվում Հայաստանի հեղինակությանը:

Տեղական և միջազգային իրավապաշտպան շատ կազմակերպություններ պարբերաբար բարձրացնում են Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորների պահպան ծանր պայմանների խնդիրը:  Ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի լուծումը:

Իրոք, ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կենցաղային պայմանների, ինչպես նաև  կալանավորների հետ դաժան վարվելու խնդիրը շատ ակտուալ է: Եվ հենց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է այն կառույցը, որը, համաձայն ՙԿալանավորների հետ անմարդկային վերաբերմունքի և կտտանքների կանխարգելման՚ վերաբերյալ միջազգային համաձայնագրի, պետք է կանխի Հայաստանում կալանավորների նկատմամբ նման գործողությունները: Ցավոք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ոչ բավարար ֆինանսավորումը թույլ չի տալիս մեզ համակարգված աշխատել ՔԿՀ-ի, ոստիկանական բաժանմունքների հետ: Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք հետևողականորեն այցելում ենք բանտեր, և բազմաթիվ զեկույցներում, հայտարարություններում բարձրացրել ենք կալանավորների պահման պայմանների, նրանց միջև փոխհարաբերությունների խնդիրը: Արդարադատության նախարարությունը որոշակի միջոցներ է ձեռնարկում`փորձելով նոր բանտերի կառուցման միջոցով լուծել բանտերի գերբեռնվածության խնդիրը: Բայց այդ միջոցները բավարար չեն, եթե հաշվի առնենք, որ շատ քրեակատարողական հիմնարկներում, իրոք, անմարդկային պայմաններ են, առկա է կալանավորների միջև անառողջ հարաբերություններ, կոռուպցիա, բռնություն:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը