Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորիտարիզմից
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
ՙԱրմենՏել՚ ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակիչ փուլի անցկացմանը: Միջոցառումը կանցնի հունիսի 10-ին Երևանում ՙԽուլ-համրերի մշակույթի պալատում՚:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԱրմենՏելի՚ մամուլի ծառայությունից, եզրափակչում կպայքարեն 10 թիմ և ավելի քան 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցները հանդես կգան ինչպես թիմային պարային համարներով, այնպես էլ անհատական ծրագրով: Մրցումները կանցկացվեն պարային երեք ուղղություններով` փոփինգ(poping), բրեյք(break) և հիփ-հոփ (hip-hop): Փառատոնի հյուրերին և հանդիսատեսին կներկայացվի Street Dance պարերի պատմությունը` կենդանի կատարմամբ:
Փառատոնի շոու-ծրագիրը ներառում է Street Dance ոճի ելույթներ, ինչպես նաև պարային Street տարրեր: Առանձին ծրագրով հանդես կգա Axe Capoeira հայկական դպրոցը, կանցկացվեն Rap Battle Beat Box Battle ոճի մրցումներ: Փառատոնի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր և մրցանակներ, իսկ լավագույն երկու թիմերի մասնակցությամբ կնկարահանվի տեսահոլովակ:
ՙԱջակցությունը երիտասարդական նախաձեռնություններին ՙԱրմենՏել՚ ընկերության կորպորատիվ սոցիալական ռազմավարության հիմնական ուղություններից է: Beeline ապրանքանիշը` պայծառ է և ժամանակակից, և մենք միշտ ուրախ ենք օգնել երիտասարդ, աշխուժ և տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին ցուցադրել իրենց հմտությունները, գիտելիքներն ու տաղանդը: Ուրախ ենք սատարել ժամանակակից պարային արվեստին և բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջող ելույթներ՚, – ասել է ՙԱրմենՏել՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
ՙԱդրենալին՚ էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշել է, որ նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է մեր երիտասարդության համար: ՙՍա նաև լավ առիթ է տարածաշրջանային երկրների պարային դպրոցների սաների հանդիպման և փորձի փոխանակման համար: Հուսով ենք, որ այս միջոցառումը լինելով առաջինը, չի լինի վերջինը, և կձևավորվի նմանատիպ միջոցառումների անցկացման բարի ավանդույթ՚, - նշել է նա:
Գովազդ
Профессиональные Каменщики: печной кирпич. . Объявления фирм и предприятий: высшее образование в польше. . купить вяленую рыбу .