Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Ավորտվեց ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական պորտֆելը ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությանը հանձնելու գործընթացը: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ են հանդես եկել ՙԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերության տնօրեն Լևոն Ալթունյանը և նորանշանակ փոխտնօրեն Գառնիկ Տոնոյանը:
Նշենք, որ գործարքի արդյունքում Կասկադ Ինշոիրանս ապահովագրական ընկերությունը դադարեց գոյություն ունենալ:
ՙԵրկու ընկերությունների միավորումը համահունչ է ընթացիկ շուկայական միտումներին, ինչը թելադրում են ապահովագրական ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունը, այդ թվում` ֆինանսական բազայի և ապահովագրական ենթակառուցվածքների ընդլայնման միջոցով՚,-նշել է Լ.Ալթունյանը: Նա գտնում է, որ երկու ընկերությունների միավորումը հանդիսանում է ընկերությունների հեռանկարային զարգացման ամենամրցունակ տարբերակը: ՙՍակայն, մինչև միավորումն ընկերությունները չեն ունեցել ընդլայնման կան ռեսուրսների պակասի պրոբլեմներ՚,-ընդգծել է Լ.Ալթունյանը, հավելելով, որ միավորումից հետո ԻՆԳՈ Արմենիա ընկերության բաժնտերերի կազմը չի փոփվել:
Միավորման արդյունքում, նկատել է նա, հայկական ապահովագրական շուկայում ստեղծվեց իր նախադեպը չունեցող մի խոշոր ընկերություն, որն ունի ավելի քան 8.7 մլրդ.դրամի ապահովագրական պորտֆել: Ընկերությունն ունի հաճախորդների ամենալայն բազան` ավելի քան 200 հազար, ավելի քան 65 մասնաճյուղ` Երևանում և մարզերում, ավելի քան 2 հազար ապահովագրական գործակալ, ավելի քան 320 աշխատակից: Միավորված ընկերության ապահովագրական պրեմիաները 2012 թվականի արդյունքներով, ապահովագրողի կանխատեսումներով, կկազմեն 9.2 մլրդ.դրամ: Ընկրության մյուս ֆինանսական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 15-ին:
Իր հերթին, ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության փոխտնօրեն Գ.Տոնոյանը, ով նախկինում հանդիսանում էր Կասկադ Ինշուրանս ընկերության տնօրենը, նշել է, որ ծառայությունների որակը և ընկերության բարի համբավը չի կորչի: ՙԱյդ ամենը կփոխանցվի միավորված ընկերությանը՚: Երկու ընկերությունների միավորումը նա համեմատել է հին հայկական և թարմ սլավոնական արյունների միավորման հետ: ՙՄետիսները միշտ էլ ավելի ուժեղ ու կենսունակ են եղել, ինչպես նաև իրենց նախնիներից գեղեցիկ՚,-ընդգծել է նա: Փոխտնօրենը նաև նշել է, որ ռուսական ՙԻնգոսստրախ՚ ընկերությունը, որը հանդիսանում է ԻՆԳՈ Արմենիայի բաժնետոմսերի 75%-ի սեփականատերը, զգուշությամբ է վերաբերվում ապահովագրական պորտֆելների ձեռքբերման գործարքներին, քանի որ ՙօտար՚ ապահովագրական պորտֆելի ձեռքբերումը նշանակում է ՙօտար՚ գործարար համբավի և գործարար սովորույթների կիրառում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին եռամսյակումը ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերության ակտիվներն անցել են 8 մլրդ.դրամից, իսկ ապահովագրական պրեմիաները կազմել են 2.4 մլրդ.դրամ: Կասկադ Ինշունանսի ակտիվները նույն ժամանակահատվածում կազմել են 3.5 մլրդ.դրամ, իսկ պրեմիաները` 973 մլն.դրամ: