Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Հայաստանը պետք է վերանայի մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը: Այսպիսին է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC - Enterprises Development and Market Competitivness) շրջանակներում իրականացված ՙՄրցակցության խոչընդոտները թիրախային ոլորտներում՚ հետազոտության հիմնական եզրակացությունը: Հետազոտությունը ներկայացվել է նախօրեին կայացած «Մրցակցության խնդիրներ. վերլուծություն և լուծումներե համաժողովի ժամանակ USAID/EDMC իրավական բարեփոխումների բաղադրիչի ղեկավար Քրիստիան Ֆիլիպովի կողմից:
Նա ներկայացրել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (Global Competitivenеss Report, Word Economic Forum) 2011-12 թթ. Գլոբալ մրցակցության հաշվետվության տվյալները, ըստ որի` մրցունակության համախառն ինդեքսով Հայաստանը 92-րդ տեղն է զբաղեցնում 142 երկրների շրջանում: Հայաստանը 139-րդ տեղում է`ըստ տեղական շուկայի մրցակցության, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և շուկայում գերիշխող դիրքի չարաշահման դեպքերի ցուցանիշների:
Ֆիլիպովը նշել է, որ հետազոտությունը վերաբերում է արժեքային շղթայի այն ճյուղերին, որտեղ ծրագիրն աջակցում է Հայաստանի ձեռնարկություններին:
Մասնավորապես, պտուղների, բանջարեղենի և խոտաբույսերի վերամշակման ոլորտում սահմանվում են միևնույն գները, ինչը վկայում է գների հիմնավորված չլինելու մասին, որոնք թելադրվում են վերամշակող ձեռնարկությունների և վերագնորդների կողմից: Մրցակցության ոլորտում իրավիճակը վաթտարացնում է սառնարանային տնտեսության և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման`ֆերմերների հնարավորությունների սահմանափակումը: Ֆիլիպովի խոսքով, հիշյալ ոլորտում մրցակցության խնդիրները շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներում, հակամրցակցային համաձայնություններում են կայանում: Ոլորտը բնորոշվում է նաև թերի կարգավորմամբ, ինչը պայմաններ է ստեղծում անհիմն գների սահմանման և մատակարարումների պայմանների թելադրման համար:
Ոլորտում կարգուկանոնի հաստատման նպատակով USAID/EDMC-ն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին /ՏՄՊՊՀ/ խորհուրդ է է տալիս ուսումնասիրել տվյալ շուկան, գնահատել, մասնավորապես, մեծածախ գների սահմանման մեխանիզմը և շուկայում արդար մրցակցության ապահովման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
USAID/EDMC ներկայացուցչի խոսքով, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում սահմանվում են բարձր գներ ներքին զբոսաշրջիկների համար, շահագործվում է հաղորդակցության ուղիների անհարմար և ոչ զարգացած ենթակառուցվածք, շուկայի բոլոր մասնակիցների կողմից առաջարկվում է միևնույն ապրանքը: Ոլորտը բնորոշվում է թիրախային շուկաների ընտրության սահմանափակումներով, ինչպես նաև կարգավորման անկատարությամբ, ինչը պայմաններ է ստեղծում գերիշխող դիրքի չարաշահման, կարտելային պայմանավորվածությունների և կոնցենտրացման համար: Մասնավորապես, տեղական ավիափոխադրողներին առնչվող /հայկական ՙԱրմավիա՚ ընկերություն-խմբ. ԱրմԻնֆո/ օրենսդրությունը խոչընդոտում է հայաստանյան շուկա օտարերկրյա ընկերությունների մուտքին, որոնք կարող են ավելի ցածր գներ առաջարկել: Այդ առնչությամբ USAID/EDMC-ն ՀՀ ՏՄՊՊՀ-ին առաջարկում է ուսումնասիրել ավիափոխադրողների շուկան`օրենսդրական փոփոխությունների և ավիափոխադրումների քաղաքականության մշակման վերաբերյալ առաջարկներ կատարելու նպատակով:
Ինչ վերաբերում է երկաթուղային փոփադրումներին, ապա, հետազոտության համաձայն, հայկական երկաթուղիները շահագործող օտարերկրյա ընկերությունը /ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ`ՙՌուսական երկաթուղի՚ ԲԲԸ դուստր ձեռնարկություն/ շահագրգռված չէ ենթակառուցվածքի բարելավմամբ, ներքին և օտարերկրա զբոսաշրջիկներին տարատեսակ երկաթուղային ծառայությունների առաջարկմամբ: Այդ առնչությամբ USAID/EDMC–ն ՀՀ ՏՄՊՊՀ-ին առաջարկում է ուսումնասիրել է Հայաստանի ե/ու ծառոյությունների շուկան և առաջարկել այդ ոլորտում լիազոր մարմնին`վերանայել ենթակառուցվածքի շահագործման պայմանները, մասնավորապես`այն ծառայությունների երկարաժամկետ ֆինանսավորման պայմանները, որոնք հետագայում կարող են պահանջարկ ունենալ: USAID/EDMC-ն հնարավոր է համարում նաև նշված պայմանների խախտման դեպքում տուգանքաների վերանայումը`ընդհուպ շահագործող ընկերության փոխարինումը:
Հետազոտության մեջ նաև ասվում է, որ ավտոբուսային փոխադրումների հուսալի և ժամանակակից ծառայությունների բացակայությունը սահմանափակում է գյուղական զբոսաշրջության զարգացումը, թեմատիկ էքսկուրսիաների անցկացման հնարավորությունները: Հետազոտության հեղինակները գտնում են, որ այստեղ տեղին կլինի նաև միջքաղաքային ավտոբուսային փոխադրումների ոլորտի կարգավորման և այդ ծառայությունների տրամադրման պայմանագրերի վերանայումը:
Ֆիլիպովի խոսքով, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում մրցակցության կայացմանը խոչընդոտում է խոշոր ընկերությունների բացակայությունը, պետական գնումների հայտամրցույթների անթափանցիկությունը և դրանց մասնակցության համար մեծ ծախսերը: Իսկ ինչ վերաբերում է մրցակցության խոչընդոտներին, ապա դրանք բացակայում են`այն պատճառով, որ ոլորտի արտադրանքի շուկան գտնվում է արտերկրում: USAID/EDMC-ի առաջարկը ՀՀ ՊՄՊՊՀ-ին և գնումների պետկառույցներին կայանում է այնպիսի մեխանիզմների մշակման մեջ, որոնք կապահովեին ոլորտի տեղական ընկերությունների համար պետական գնումների հայտամրցույթների մատչելիությունը:
Ֆիլիպովը տեղեկացրել է, որ դեղագործության և կենսատեխնոլոգիաների հատվածում մրցակցության ոլորտում իրավիճակը բնորոշվում է ընդամենը 35 ընկերության առկայությամբ, որից 5-ը վերահսկում է շուկան, իսկ ևս 2-ը`ամբողջովին վերահսկում է ներմուծում-մեծածախ իրացում-մատակարարում-մանրածախ իրացում շղթան: Այդ իրավիճակում շուկա մուտքն արգելափակում են գերիշխող դիրքի չարաշահումները և կարտելային պայմանավորվածությունները: Հակամրցակցային գործողությունները հանգում են նաև ընկերությունների և բժիշկ/բուժհիմնարկների միջև պայմանավորվածություններին`հիվանդներին դեղեր նշանակելու նպատակով, որոնք առաջարկում են ընկերությունները: USAID/EDMC-ն ՀՀ ՏՄՊՊՀ-ին առաջարկում է ուսումնասիրել դեղերի շուկան`չհիմնավորված բարձր գների սահմանման վրա թերի կարգավորման ազդեցությունը պարզելու և անբարեխիղճ մրցակցությունը կանխելու նպատակով: