Էդուարդ Շարմազանովը համաջայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորատիզմից
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Հիգս բոզոնի (Higgs boson, ՙԱստծու մասնիկ՚) հնարավոր հայտնագործման` 21-րդ դարի խոշորագույն հայտնագործության աշխատանքներին մասնակցել են նաև Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (այժմ` ՙԱ.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ՚) մի խումբ հայ ֆիզիկոսներ: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ հարցազրույցում հաղորդել են ԱԱԳԼ հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Աշոտ Չիլինգարյանը, CMS (Compact Muon Solenoid) գիտափորձին մասնակցող հայ գիտնականների խմբի ղեկավար,ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալբերտ Սիրունյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ATLAS (A Toroidal LHC ApparatuS) փորձի մասնակից Հրաչյա Հակոբյանը:
Չիլինգարյանի ասելով, Հիգս բոզոնի հայտնագործումը, ինչի մասին հայտարարվել է 2012 թվականի հուլիսի 4-ին, Շվեյցարիայի Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի (CERN - Conseil Europeen pour la Recherche Nucleaire) Մեծ հադրոնային կոլայդերի (ՄՀԿ - LHC - Large Hadron Collider) վրա փորձերի գլխավոր նպատակն էր: Նա տեղեկացրել է, որ ԵրՖԻ գիտնականների խումբը ՄՀԿ դետեկտորների ստեղծմանը մասնակցել է 90-ականների սկզբից: Հենց CMS և ATLAS փորձերում, որոնց մասնակցել են հայ ֆիզիկոսները, ստացվել են նոր մասնիկի փորձնական հաստատումները, որը նման է այդքան երկար սպասված Հիգս բոզոնին: Նա նշել է, որ վետերան ֆիզիկոսների հետ մեկտեղ, որոնք 20 տարի մասնակցել են փորձերին, Հիգս բոզոնի հայտնագործման և բազմաթիվ այլ հետաքրքիր արդյունքների համահեղինակ են նաև երիտասարդ հայ գիտնականները: ՙՈւ թեև համահեղինակների ցուցակներում կան հազարավոր ազգանուններ, փորձերին մասնակցած յուրաքանչյուր հայ գիտնական և երիտասարդ մասնագետ իր հատուկ ավանդն է ներրդրել արդյունքի ստացման գործում: Դրա հաստատումն են ՄՀԿ աշխատանքների նյութերի հիման վրա երիտասարդ գիտնականների դիսերտացիաները, որոնք ամեն տարի պաշտպանվում են ԵրՖԻ-ում՚, - նշել է գիտական կենտրոնի ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ սկսել է միջոցներ հատկացնել այն բանի համար, որպեսզի հայ գիտնականների խմբերը կարողանան մասնակցել փորձերին և կախված չլինեն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների կողմից հատակացվող դրամաշնորհներից: ՙՀիգս բոզոնի որոնման աշխատանքի ընդհանուր հաջողությունը դարձավ այն բանի վկայություն, որ ՀՀ կառավարության հատկացրած միջոցները զուր չեն ծախսվել՚, - պարզաբանել է Չիլինգարյանը:
Ալբերտ Սիրունյանի ասելով, 1994 թվականից, ՀՀ կառավարության հետ ստորագրված պայմանագրի համաձայն, հայ ֆիզիկոսներին և ինժեներներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու CERN արագացուցիչների վրա իրականացվող գիտափորձերին: 1995 թվականից սկսած` հայ գիտնականներն սկսել են մասնակցել ՄՀԿ համար սարքավորման ստեղծմանը: Նա նշել է, որ հայ ֆիզիկոսների կողմից դետեկտորների համար սարքավորման ստեղծման սկիզբը համընկավ Հայաստանի համար ծանր ժամանակներին, երբ էլեկտրաէներգիան մատակարարվում էր օրական մի քանի ժամ, իսկ գիտության վրա չնչին միջոցներ էին ծախսվում: Սակայն հայ ֆիզիկոսները կարողացան գտնել ֆինանսավորման տարբեր ուղիներ, մասնավորապես, դրամաշնորհներ, և մասնակցել այդ հզորագույն դետեկտորների ստեղծմանը, որոնցից յուրաքանչյուրն արժե մինչև 500 մլն շվեյցարական ֆրանկ:
Հրաչյա Հակոբյանը ճշտել է, որ 1993 թվականից Հայաստանը մասնակցում է ՄՀԿ նախագծին` որպես տեխնիկական սարքավորման, բաղադրիչների, դետեկտորների ստեղծող: ՙԳործնականում, տարածաշրջանի երկրներից ոչ մեկը նման մասնակցություն չունի ՄՀԿ նախագծին, իսկ ԱՊՀ երկրներից նախագծին մասնակցում են միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը: Արդյունքում` հայ ֆիզիկոսներն զբաղված են եղել ՄՀԿ ստեղծման և կայացման բոլոր փուլերում` սարքաշինությունից, կատարված աշխատանքների փորձնական հետազոտություններից, դետեկտորների և սարքավորման պարամետրերի ուսումնասիրումից մինչև դրանց վերջնական հավաքումը, կարգաբերումը և գործարկումը՚, - նշել է գիտնականը, ավելացնելով, որ հայ ֆիզիկոսները վերահսկողություն են իրականացնում այդ ողջ սարքավորման նկատմաբ` իրականացնելով համապատասխան հերթապահություն: Բացի այդ, նրանք հեռակա կարգով Երևանից հետևում են չափումների որակին` տվյալների մշակման համար կիրառելով ՙԳրիդ՚` ՙամպամածային՚ համակարգչային համակարգը:
Ալբերտ Սիրունյանը, խոսելով այն օգուտի մասին, որ Հայաստանը քաղել է ՄՀԿ-ի համար դետեկտորների ստեղծման աշխատանքներին և Հիգս բոզոնի հայտնագործման փորձերին մասնակցությունից, առանձնացրել է երկու ասպեկտ: Նախ, դա CERN-ում երիտասարդ գիտնականների պատրաստման բացառիկ հնարավորություն է, ինչին նպաստել է պետական աջակցության ծրագիրը: Նա հաշվի է առել այն փաստը, որ Հայաստանն ունի բարձր էներգիաների ֆիզիկայի հզոր ավանդույթներ, ԵրՖԻ-ում գործել է էլեկտրոնային արագացուցիչ, հայ ֆիզիկոսները միշտ եղել են բարձր էներգիաների էլեկտրամագնիսային փոխգործակցության ուսումնասիրության ոլորտի առաջին պլանում: Եվ այսօրվա դրությամբ այդ ավանդույթները շարունակվում են, չնայած այն հանգամանքին, որ այժմ չկա ԵրՖԻ հին արագացուցիչի օգտագործման հնարավորություն, փոխարենը` լայնորեն օգտագործվում են բարձր էներգիաների ֆիզիկայի ուսումնասիրման արտասահմանյան կենտրոնների տեխնիկական հնարավորությունները: Խոսքը վերաբերում է ոչ միայն CERN-ին, ԱՄՆ Ջեֆերսոնի լաբորատորիային, Գերմանիայի DESY (Deutsches Elektronen-Synchrotron) կենտրոնին: Սիրունյանը հետևություն է արել, որ այդ կենտրոնների ծրագրերին մասնակցության շնորհիվ ԵրՖԻ հեղինակության նշագիծը մնում է բարձր մակարդակում, և պահպանվում են Հայաստանում բարձր էներգիաների ֆիզիկայի զարգացման հնարավորությունները:
Նա ընդգծել է նաև այն ասպեկտը, որ մասնակցությունը CMS դետեկտորի կառուցմանը թույլ է տվել Հայաստան բերել նոր տեխնոլոգիաներ: Օրինակ, ՙՄարս՚ գործարանում կիրառվել է CMS-ի համար հատուկ կերամիկական հարթակների արտադրության նոր տեխնոլոգիա: Հայտամրցույթ է հայտարարվել այդ հարթակների արտադրության համար` մի քանի երկրների ինստիտուտների մասնակցությամբ, և ՙՄարսը՚ հաղթել է հայտամրցույթում: Արդյունքում` այդ գործարանում արտադրվել և CERN են առաքվել 5 հազար կերամիկական հարթակներ CMS դետեկտորի կառուցման համար:
CMS փորձին մասնակցող հայ գիտնականների խմբի ղեկավարը հաղորդել է, որ ԵրՖԻ ծրագրում է 2013 թվականին Հայաստանում (ենթադրաբար, ՙՆոր Ամբերդ՚ միջազգային կոնֆերանսների կենտրոնում` Արագած լեռան լանջին) կազմակերպել ներկայացուցչական գիտաժողով, որի ընթացքում կներկայացվեն Հիգս բոզոնի հայտնագործմանը նպատակաուղղված CERN փորձերի նորագույն արդյունքները: