ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
ՙԸնտրությունները Լեռնային Ղարաբաղում գործոն է, որը նպաստում է նաև հանրապետության օրինականացմանը որպես բանակցային գործընթացի մասնակից և տարածաշրջանային կայունության գործոն, որի հետ անհնար է հաշվի չնստել՚: Այդ մասին Ստեփանակերտում ԱրմԻնֆոյի սեփական թղթակցին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը, ով ԼՂՀ-ում է որպես նախագահական ընտրությունների միջազգային դիտորդ:
ՙԵս ցանկանում եմ ամենից առաջ նշել Լեռնային Ղարաբաղում առկա քաղաքական գործընթացի ոչ ցուցադրական, ոչ շինծու բույթը, ի տարբերություն հետխորհրդային տարածության մյուս ճանաչված և կիսաճանաչված երկրների, որտեղ կարելի է դիտել մրցակցության բացակայություն և որոշ թեկնածուների վարքագծի որոշակի թատերականացված բնույթի առկայություն, վարչական և ուժային ռեսուրսի կիրառում: Կցանկանայի նշել մրցակցության բարձր մակարդակը և այդ մրցակցության ոչ ցուցադրական բնույթը՚, - նշել է Արեշևը: Ընդսմին փաստելով որոշակի խնդիրների առկայությունը Լեռնային Ղարաբաղում, փորձագետն ասել է. ՙՉնայած այն հանգամանքին, որ անցած հինգ տարիներին շատ բան է արվել սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի, հասարակաքաղաքական գործընթացների զարգացման առումով, այդուհանդերձ, առկա են գործազրության, որոշակի չափով`արտագաղթի, Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասի բնակեցման խնդիրներ: Սակայն չափազանց ուրախալի է, որ այդ խնդիրների շուրջ ստեղծվում է աշխուրյժ, շահագրգռված, երբեմն`սուր երկխոսություն և կարծիքների փոխանակում: Ղարաբաղի համար չափազանց կարևոր է կառուցողական ընդդիմության առկայությունը, իսկ նախագահի թեկնածուներից մեկն ասել է, որ իր պարտությունից հետո ինքն աշխատելու է ընդդմադիր դաշտում: Ի դեպ, այդ առումով Ղարաբաղը կարող է օրինակ ծառայել բազմաթիվ այլ երկրների համար, որտեղ, այսպես կոչված, ընդդիմությունն արտահայտում է ինչ-որ անհասկանալի, տարօինակ գաղափարներ և քիչ է մնում պետության քաղաքական զարգացման և բարգավաճման դեղատոմսը տեսնի ինչ-ինչ արտաքին հանձնարարականներում, ոմն արտասահմանցի ՙբարի քեռիների՚ շրջանում, որոնք, այսպես ասած, կսովորեցնեն ժողովրդավարություն. Ղարաբաղում նման բան չկա: Մենք Ռուսաստանում հասկանում ենք, որ ցանկացած երկրի զարգացման հիմնական ռեսուրսը, նախ և առաջ, հասարակությունն է: Իսկ Ղարաբաղի հասարակությունը կողմնորոշված է ոչ թե կեղծ, այլ ճշմարիտ, երկարաժամկետ գաղափարներին՚:
Մեկնաբանելով ԼՂՀ ընտրություններին առնչվող պաշտոնական Բաքվի հերթական սպառնալիքները` Արեշևն ասել է. ՙԴատելով ըստ ամենայնի, հարկ կլինի ՙսև՚ ցուցակներ կազմել շատ երկրների վերաբերյալ: Այսօր Ղարաբաղում են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև տարբեր երկրներից Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ, բազմաթիվ մարդիկ, ովքեր զբաղվում են ղարաբաղյան խնդրով և հիանալի հասկանում են, որ Ղարաբաղը տարածաշրջանային քաղաքականության գործոն է, և առանց նրա կարծիքը հաշվի առնելու ոչ մի որոշում չի անցնի, լինի դա Մինսկի խմբինը կամ մյուս կազմակերպություններինը: Ինձ համար ուրախալի է, որ համանախագահները, կարծես, հանգում են այդ ըմբռնման: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ամեն ինչի համատարած մերժման ուղղաձիգ, ոչ կառուցողական դիրքարոշումը միջազգային հանրության ներկայացուցիչներին ավելի է համոզում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զարգացման հետագա համատեղ ուղու անհամատեղելիությունը: Արդի աշխարհում չի կարելի այդպես անխտրաբար մեղադրել, բանադրանքի ենթարկել քաղաքացիներին, որոնց դու տեսականորեն համարում ես քո համաքաղաքացիները: Եվ բավականին միամիտ են հույսերը, թե ինչ-որ մեկը դա չի հասկանում՚, - ամփոփել է Անդրեյ Արեշևը: