Հայ  Рус  Eng
 News


 Tuesday, July 8 2014 11:41:06

Ավանեսով Ալեքսանդր

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքները հունիսին

ՀԿԵ-ում ամփոփեցին աշխատանքի արդյունքները հունիսին

ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն հուլիսի 7-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփել է Ընկերության հունիսյան աշխատանքների արդյունքները:  


Նա նշել է, որ տարվա սկզբից նկատվող փոխադրումների նեգատիվ դինամիկան շարունալկվել է նաև հունիսին, ինչը թույլ չտվեց ավարտել առաջին կիսամյակը դրական ցուցանիշով: Սերգեյ Վալկոյի կողմից հրապարակված արդյունքների համաձայն, մասնավորապես հունիսին բեռնափոխադրումների անկումը կազմել է 2,8%.
Միևնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրել է երկաթուղու աշխատանքի որակական ցուցանիշների բարելավումը: Մասնավորապես, տարանցիկ վագոնների պարապուրդը 2013 թվականի հունիսի նկատմամբ կրճատվել է 35%՝ հասնելով 2,7 ժամի, իսկ վագոնի պարապուրդը մեկ բեռնատար գործառույթի ժամանակ կրճատվել է 3,5 ժամով՝ մինչև 24,5 ժամ: 


Նախատեսվածի համեմատ 2% և 1,8% աճել է համապատասխանաբար լոկոմոտիվի միջին օրեկան արտադրողականությունը և վազքը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել աշխատանքները բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով:  ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է ՙՀայկական երկաթուղիներ՚ ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

  • READ ALL COMMENTS

No comments

Name*
E-mail
Text*
  
7386
 Interview
 Commented
 Search by date