Հունվարի 12-ին Գյումրիումմ սպանվեցին Ավետիսյանների
ընտանիքի 6 անդամները: Չնայած սպանության պահից արդեն անցել է 5 օր, մնում է անհասկանալի,
թե ինչու հետաքննությունը, հայկական թե
ռուսական, մինչև օրս խելամիտ պատասխան չի տվել այն պատճառներին, որոնք Վալերի
Պերմյակովին կամ մի քանի պերմյակովների դրդել են այդ սարսափելի ոճրագործությանը:
Ներկա պահին հանցագործը շարունակում է մնալ ռուսական 102-րդ ռազմական բազայի
տարածքում: Իսկ գյումրեցիները բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում,
պահանջելով նրան հանձնել հայկական արդարադատությանը:
Վարկած առաջին.
Ընդունենք, որ Պերմյակովն այդ հանցագործությունը կարող էր
կատարել միայնակ:Չէ որ 1999-ին էլ Գյումրիի շուկայում երկու ռուս զինծառայող կրակեցին
շուկայի այցելուների վրա: Այն ժամանակ երկու մարդ սպանվեց, իսկ 7 մարդ ստացավ
տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հետևաբար, ռուս զինծառայողը, ելնելով նրա
բարոյա-հոգեբանական վիճակից, լիովին ի վիճակի էր Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ այդ
սպանդի կազմակերպմանը: Ի վերջո, հանցագործությունը կատարելու պահին նա կարող էր
լինել լիակատար հարբած, կամ էլ թմրամիջոցներով ներարկված: Սակայն, ըստ գոյություն
ունեցող ոչ պաշտոնական տեղեկությունների, «Պերմյակովը հանգիստ երիտասարդ էր» և
Հայաստանում ծառայած ժամանակահատվածում որևէ առանձնահատկությամբ աչքի չի ընկել: Նույնը
չի կարելի ասել նրա ծառայության մասին Ռուսաստանում: Այնտեղ, Չիտայում, ապագա
մարդասպանը հաճախ էր լքում զորամասի տարածքը: Հետևաբար, Պեմյակով-մարդասպանի
ինքնուրույն լինելու վարկածը, այնուամենայնիվ, մեծ կասկածանք է առաջացնում՝հանցանքի
վայրում իր անվանմամբ թողած սապոգների հետ միասին:
Վարկած երկրորդ.
Այս վարկածը շրջանառվ է հատկապես Կովկասով զբաղվող մեր
գործընկերներն ու քաղաքագետների կողմից: Ավետիսյանների ընտանիքի սպանությանը
ներգրավված են Արևմուտքը և Հայաստանի արևմտամետ ուժերը, ակտիվորեն փորձելով Գյումրու
ողբերգությունն օգնատործել հայ և ռուս բարեկամ ժողովուրդների միջև սեպ խրելու
նպատակով: Հարկ է նշել, որ Հայաստանում, իրոք, հակառուսական հայտարարություններ
հնչեցին, անգամ Ռուսաստանի դրոշն այրելու փորձ արվեց: Եվ ամենակարևորը, հնչեցին 102-րդ
ռուսական ռազմական բազան Հայաստանից դուրս բերելու կոչեր: Բայց այս վարկածն էլ է
բախվում հանցագործության մասին տեղեկատվության անբավարարությանը, քանի որ
ռուսաստանցիները համառորեն չեն ցանկանում Հայաստանի տարածքում հանցագործություն
կատարած Պերմյակովին հանձնել իրենց հայ գործընկերներին: Իսկ հատկապես այդ
չցանկանալն է, որ կապված պետք է լինի այն հանգամանքի հետ, որ ռուսական հատուկ
ծառայությունները պետք է, պարզապես, գտնեն «ծայրերը», այսինքն՝ «հրդեհի»
պատվիրատուներին, որոնց նրանք ավելի շուտ կսկսեն փնտրել Հայաստանի տարածքից դուրս:
Դրա համար էլ Հայաստանի իրավապահ մարմիններն այս հարցում, միանշանակորեն, թույլ են
ու անուժ:
Վարկած երրորդ.
Պերմյակովւ լիովին կարող էր հանցագործությունը կատարել
Ռուսաստանից ստացված ցուցումով..., Ռուսաստանից, այլ ոչ թե Կրեմլից: Ոչ մեկի համար
գաղտնի չէ, որ Ռուսաստանն ունի ազդեցության ազմաթիվ կենտրոններ ու ոլորտներ: Ու
լիովին հավանական է, որ ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղլ Գյումրիի հանցագործությունը
հովանավորելը, տարածաշրջանային նոր խառնաշփոթի պղտոր ջրում Ոսկե ձկնիկ բռնելու
նպատակով: Հաշվի առնելով ռուսաստանյան ԶԼՄ-նեում շրջանառվող լուրերը, որ
աղանդավորական ընտանիքից որդի Պերմյակովն ինքն է խնդրել Հայաստանում ծառայելու
համար, ապա այս արկածը նույնպես կյանքի
կոչվելու իրավունք է ձեռք բերում:
Վարկած չորրորդ.
Գյումրիում տեղի ունեցած գազանությունները կարող էին պատվիրված
լինել նաև Թուրքիայի և Ադրբեջանի պետական կառույցների կողմից: Հայաստանում ռուսական
զինվորականների ներկայությունն ավանդաբար փուշ է հանդիսացել հարևան երկրների
ղեկավարության աչքերում, որոնք սովորաբար Լեռնային Ղարաբաղը «վերադարձնելու»
անհնարինությունը բացատրում են «ռուսական օգնությունով»: Ի դեպ, այս առումով
անհրաժեշտ է հիշել, որ այդ նույն «ռուսները» հաջողությամբ, հատկապես վերջին
տարիներին, շարունակում են զինել Ադբեջանը, հաջողությամբ կարգավորելով նաև
Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս վարկածը նույնպես կյանքի կոչվելու իրավունք
ունի, գոնե այն պատճառով, որ հանցագործի կողմից հայ-թուրքական սահմանն անցնելու
մղումը կարող է մոտիվացված լինել փախչելու միջանց ստեղծելու խոստումներով: Եվ այս,
ինչպես նաև երկրորդ վարկածներում ավելի ակտուալ է դառնում հետաքննությանը որակյալ
հատուկ ծառայությունների ներգրավվման անհրաժեշտությունը, որտեղ առաջին ջութակի
դերը կարող են կատարել ռուսաստանյան ծառայությունները:
Այսպիսով, հասկանալով գյումրեցիների, ինչպես նաև բոլորիս՝
Հայաստանի քաղաքացիների զգացումները, որոնք պահանջում են Պերմյակովին հանձնել
բացառապես Հայաստանի արդարադատությանը, հարկ է ընդունել ևս մի կարևոր հանգամանք:
Այն, որ ականի պատրույգը, որը կարող է դրված լինել հայ-ռուսական ռազմական և
ռազմավարական հարաբերույթունների ներքո, հնարավոր է, որ իր «մորֆոլոգիայով» լինի
այնքան վտանգավոր, որ Պերմյակովի, որպես ՌԴ քաղաքացու, պատժի հարցը դարձնի
երկրորդական: Այլ բան է, որ անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ լրացուցիչ կրքերի
բորբոքումը, եթե այդ նույն Պեմյակովին կարել էր ուղեկցել Նոլբանդյան փողոցում
գտնվող հայտնի շենքի նկուղ և ձեռնամուխ լինել համատեղ գործողություններին: