Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սիմետրիկ չի լինի: Ապրիլի 29-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը;
Նրա ասելով, երկրների մի մասը կճանաչի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, մյուս մասը կընդունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող փաստաթղթեր:
Փորձագետը կարծում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն` Ավստրիայի և Գերմանիայի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը ցեղասպանություն: Մինասյանը կարծում է, որ նշանակալիությամբ դրանց հավասար կարող է լինել միայն ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից ճանաչումը: Քաղաքագետը նաև համոզված Է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գնործընթացը նոր փուլ է թևակոխել:
«Վաղ թե ուշ Թուրքիան պետք է որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ: Բայց կասկածում եմ, որ դա տեղի ունենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահության օրոք: Սակայն Էրդողանը հավերժ չէ, և նրա հեռանալուց հետո գործընթացի նման զարգացումը չի բացառվում», - ընդգծել է Մինասյանը: Նա ընդսմին հավելել է, որ եթե Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանի լուրջ խաղացող, ապա պետք է որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ:
Մինասյանը նաև կարծում է, որ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահի հասցեին հնչեցրած քննադատությունն անձնալկան հույզերի արտգահայտություն էր` Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Պուտինի մասնակցության առնչությամբ: