Լրահոս

Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով

Հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 26-ը վրացական Georgian Airways ավիաընկերությունը կսկսի Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների իրականացումը

Էներգետիկայի նախարարություն. Ռուսաստանը պատրաստ է սուվերեն երաշխիքների դիմաց վարկ տրամադրել Հայաստանին նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար

Նախախորհրդարան. Հայաստանի վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը

ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են

Դեսպան. ԱՄՆ հանդես է գալիս գազի գնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջիկա գործարքի թափանցիկության օգտին

ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից

Հայաստանում գազի գնի մոտալուտ բարձրացումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի գնի միջին հաշվով 30 տոկոս բարձրացման

Տրայան Հրիստեա. Եվրամիությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում երբեք նախապայմաններ չի դրել

Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ

Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ

Ագրարագյուղացիական միության ղեկավար. Հայաստանում նույնիսկ հակակարկտային կայաններն են տեղադրվում ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոն. Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավն առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս

Ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական ԶԼՄ-ների բաժանորդագրությունը կրճատելու վերաբերյալ հրապարակումները

Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են

ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին

Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա

ՀՀԿ. Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները

Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը

ՊՆ մամուլի քարտուղարը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է Սեյրան Օհանյանի ուղղաթիռը գնդակոծելու մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԺ հանրապետական մեծամասնությունը մերժել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագիծը

ՙԲարգավաճ Հայաստանը՚ սպառնում է հրապարակել Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը

Transparency International. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտպանում է Պետեկամուտների կոմիտեի նախագահին

Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ

Գիտնական. Կոռուպցիան և ՙօտկատները՚ թույլ չեն տալիս լուծել այլընտրանքային էներգետիկայի խնդիրները Հայաստանում

ԱԺ խոսնակ. Ելնելով գազի շուրջ բանակցությունների արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի վերանայում

ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը

Փոխխոսնակ. Պոնտոսի հույների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության անբաժան տարրն է

Հարցազրույցներ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց

Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ

Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Աշոտ Մանուչարյան. Մոսկվան ոչ միայն ընդունեց ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական մրցապայքարից հանեց իր բոլոր ուժերը

Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի

Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:

Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով

Ղարաբաղում լարվածությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն դադարել երազել անիրականանալիի մասին

Հայաստանում Իսրայելի առաջին դեսպան, Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող ICES փորձագիտական կենտրոնի պատվիրակության անդամ Բարուխ Բեն Ներիայի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Օկսանա Մուսաելյան

  • Երկուշաբթի, 4 հունիսի, 17:11

Ձեր կազմակերպությունը մասնակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դրանք ազատ և արդար են եղել:

Գնահատելով ընտրատեղամասերում աշխատանքը, որտեղ մենք դիտարկում ենք իրականացրել`մեր կողմից ընտրական ընթացակարգերի ժամանակ առանձնակի խախտումներ և բացթողումներ չեն հայտնաբերվել: Տպավորություն է ստեղծվել, որ դրանք ազատ են եղել Երևանում և որոշ այլ քաղաքներում: Մենք չենք հայտնաբերել կեղծիքներ և խոչընդոտներ, որոնք կխանգարեին ընտրությունների ազատ անցկացմանը:

Բայց կային շատ ահազանգեր քաղաքական կուսակցությունների կողմից կաշառքների մասին, որոնք մատուցվել են` նաև որպես ՙնվերներ՚: Ձեր կարծիքով, որքանո՞վ են օրինական նման ՙնվերները՚, և ի՞նչ չափով դրանք կարող էին ազդել ընտրությունների ելքի վրա:

Բարեբախտաբար, մենք չենք հայտնաբերել ընտրողներին կաշառք կամ նվերներ տալու որևէ դեպք, և, բնականաբար, չէինք կարող նաև ներկա գտնվել դրան: Անշուշտ, եթե մենք հայտնաբերեինք նման խախտումներ, մենք այդ մասին կնշեինք մեր հաշվետվությունում:

Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կձևավորվի առաջիկայում աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում`իրանական խնդրի և չկարգավորված ղարաբաղյան հակամարտության սպառնալիքների լույսի ներքո:

Իրավիճակը ձեր Անդրկովկասյան տարածաշրջանում և տարածաշրջանային ուժերի`Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև ոչ հասարակ իրողությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և եվրոպական հանրության ակտիվությունը`կապված էներգետիկ և տնտեսական խնդիրների հետ, այս տարածաշրջանը շատ կարևոր է դարձնում աշխարհի տարբեր տարածաշրջանների, հատկապես`Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանների համար:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն հակամարտությունների կարգավորման միջազգային նորմերի հիման վրա, որը ենթադրում է, որ բոլոր կողմերը պետք է համաձայնության հանգեն`ըստ ստորագրված կետերի և պայմանների:

Դուք գտնում եք, որ Ղարաբաղում նոր պատերազմի սանձազերծման նախադրյալներ կա՞ն:

Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական գործողության հավանականություն կա, քանի որ Ղարաբաղը ճանաչված չէ միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից`որպես անկախ պետություն: Շատ կարևոր է վերահսկել հակամարտությունը, որպեսզի այն ենթակա լինի կառավարման, իսկ հակամարտող կողմերի միջև հաստատվեն փոխվստահության հարաբերություններ: Առանց հստակ որոշումների և նախաձեռնությունների, ինչպես նաև առանց կողմերի այն գիտակցման, որ իրենք պետք է հրաժարվեն իրենց որոշ երազանքներից, քաղաքական և ռազմական լարվածությունը կպահպանվի: Այս իրավիճակը որևէ առավելություն չի տալիս տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին:

Իսրայելը համագործակցում է Ադրբեջանի հետ`զենք մատակարարելով վերջինիս: Չե՞ք կարծում արդյոք, որ Իսրայելն այդպիսով ոչ միայն վնասում է Հայաստանին, այլ նաև ինքն իրեն, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի ՙկրտսեր եղբայրն է՚, որի հետ Իսրայելը վերջին ժամանակներս հաշտ չէ:

Իսրայելը, ինչպես և մյուս երկրները, իրենց ռազմավարական և ազգայի շահերն ունեն, որոնք շատ կարևոր են`երկրի համար ռազմական սպառնալիքին դիմակայելու առումով: Իսրայելի և Ադրբեջանի միջև համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ. այն տեղի է ունենում Իրանում իսլամական ֆունդամենտալիզմի կողմից իրական սպառնալիքների հետևանքով, որը միջուկային զենք է մշակում և պատրաստ է ահաբեկչություն իրականացնել ողջ աշխարհում, այդ թվում`ԱՄՆ-ի, Իսրայելի և այլ երկրների դեմ: Իսրայելի համար շատ կարևոր է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների`Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ: Իսրայելի և Թուրքիայի միջև`ավելի քան մեկ տարի առաջ տեղի ունեցած դիվանագիտական ճգնաժամը համարում եմ ժամանակավոր երևույթ, և վերջին հաշվով երկու կողմերը կհանգեն հաշտեցման և համաձայնության:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրների միջև համագործակցության մակարդակը, ինչպես նաև 100-ամյա տարելիցի նախշեմին Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունման հավանականությունը:

Որպես Հայաստանում և Վրաստանում առաջին դեսպան`ես ջանք եմ գործադրել հանուն մեր երկրների միջև հարաբերությունների հաստատման, և կցանկանայի, որպեսզի Հայաստանի և Իսրայելի հարաբերություններն ավելի լավը լինեն, բայց դա ոչ պակաս չափով կախված է նաև Հայաստանից:

Հայաստանն իր առանձնահատուկ շահերն ունի տարածաշրջանում և ձգտում է զարգացնել իր տնտեսությունը, առևտուրը և ներդրումները: Որքանով ինձ հայտնի է, իսրայելցի շատ գործարարներ շահագրգռված են նման երկկողմ հարաբերություններով:

Ի՞նչ եք կարծում Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունման հնարավորության առնչությամբ:

Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հարցը հեշտ խնդիր չէ, բայց  կարծում եմ, որ Քնեսեթում նման օրինագիծ ընդունել ցանկացողները բավական շատ են, սակայն դրա համար ժամանակ է պետք. հարցը պետք է լուծվի Իսրայելի խորհրդարանի անդամների կողմից:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը