Հայաստանում շինարարական նյութերի խոշորագույն արտադրող ՙՇեն Հոլդինգ՚ ընկերությունն իր աշխատողների համար կենսաթոշակային կամավոր ապահովության պայմանագիր է կնքել Հայաստանում կամավոր կենսաթոշակային հիմնադրամների առաջին ու առայժմ միակ կառավարիչ` ՙԿապիտալ Ասեթ Մենեջմենթ՚ ¥ՙԿԱՄ՚ ՓԲԸ¤ ընկերության հետ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է հոլդինգի կորպորատիվ քարտուղար Աննա Վարդանյանը:
Նա նշել է, որ ՙՇեն Հոլդինգ՚-ը երկրի տնտեսության իրական հատվածի ներկայացուցիչներից առաջինն է, որ որոշել է հոգ տանել իր աշխատողների ապագա ¥լրացուցիչ¤ կենսաթոշակների համար, և այս որոշումը հանդիսանում է ընկերության սոցիալ-պատասխանատվության քաղաքականության անքակտելի մասը, ինչպես նաև անձնակազմի մոտիվացման ամենակարևոր գործիքներից մեկը:
Ընկերության կորպորատիվ քարտուղարը ճշգրտել է, որ ՙՇեն Հոլդինգ՚-ի ղեկավարության կողմից նախատեսվում է իր աշխատողների կենսաթոշակային ապահովման երկու սխեմա` կենսաթոշակների համատեղ ֆինանսավորման սխեման ¥ընկերությունը կրկնապատկում է իր աշխատողների կենսաթոշակային վճարները¤ և միակողմանի ֆինանսավորման սխեման ¥ընկերությունը որպես կենսաթոշակային շահառու միակողմանի կարգով վճարում է կենսաթոշակային վճարներն իր աշխատողների օգտին¤: Ներկայումս հոլդինգի աշխատղները գերադասել են երկրորդ սխեման: Համաձայն այդ սխեմայի, ընկերությունն ամեն ամիս կատարում է կենսաթոշակային վճարները տվյալ աշխատողի աշխատավարձի 1%-ի չափով` աշխատավարձի չափը թողնելով անփոփոխ:
Հոլդինգի աշխպատողներն ընտրում են իրենց ապագա կենսաթոշակների ներդրումային քաղաքականությունը: Այսպես, ձեռնարկության յուրաքանչյուր աշխատող հնարավորություն է ստանում ընտրել ՙԿապիտալ Ասեթ Մենեջմենթ՚-ի երկու հիմնադրամների` ՙԿԱՄավոր-1՚ և ՙԿԱՄավոր-2՚ միջև, կամ այն համամասնությունը, որով ամենամսյա վճարները կբաշխվեն այդ երկու հիմնադրամների միջև: Առաջինը, ինչպես ճշգրտել են հոլդինգում, նախատեսում է կենսաթոշակային միջոցները ներդնել կայուն եկամուտ ապահովող արժեթղթերում, մասնավորապես` պետական, կորպորատիվ պարտատոմսերում և համայնքների կողմից թողարկած կորպորատիվ արժեթղթերում: Կենսաթոշակային ակտիվների մինչև 20%-ը կարող է ներդրվել բանկային ավանդներում, իսկ մինչև 25%-ը` ներդրումային հիմնադրամների փայերում: Առաջին հիմնադրամի ներդրումային քաղաքականությունը նախատեսում է նաև ակտիվների ներդրումն ածանցյալ գործիքներում, բայց միայն հեջավորման նպատակով:
ՙԿԱՄավոր-2՚ հիմնադրամը նախատեսում է ներդրումային պահպանողական քաղաքականություն և առաջին հիմնադրամի քաղաքականությունից տարբերվում է կենսաթոշակային ակտիվների մինչև 25%-ը բաժնային արժեթղթերում ներդնելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ ՙՇեն Կոնցեռն՚-ը հիմնադրվել է 1995 թվականին: 2012 թվականի վերջին ընկերությունը վերակազմավորվեց` միավորելով Huntsman Building Products ընկերությանը և ՙՇեն րուպ՚ ՓԲԸ- ը, որից հետո վերանվանվեց ՙՇեն Հոլդինգ՚:
Նշենք, որ ՙԿապիտալ Ասեթ Մենեջմենթ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում կամավոր կենսաթոշակային հիմնադրամների առայժմ միակ կառավարիչ ընկերությունը: Ընկերությունը գրանցվել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին և ստացել ՀՀ Կենտրոնական Բանկի լիցենզիան: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 210 մլն.դրամ ¥10 հազ.դրամ անվանական արժեքով 21 հազար սովորական բաժնետոմս¤: