Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
ՀՀ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը
Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ին խորհուրդ է տվել անվրդով և հանգիստ սպասել 2017-18 թթ. ընտրություններին
EBRD կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում
Երևանի թանգարանները նախապատրաստվում են ՙիշերը թանգարանում՚ ակցիային
Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Մինասյանը լրագրողներից ՙազատվել են՚ լայն ժպիտներով
ագիկ Ծառուկյան. ՙԲարգավաճ Հայաստանը՚ ընդդիմություն չի դառնա
Թերթ. Սերժ Սարգսյանը դժգոհ է գլխավոր դատախազի գործունեությունից
ՙԺողովուրդ՚. Ներսես Նազարյանը պնդում է, թե կապ չունի պայթած բուրգի հետ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
ՙՍարդարապատ՚ շարժումն արժանապատվություն ունեցող և ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման:
Նախաձեռնության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների` հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլևս ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին: ՙՍարդարապատե շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր` ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով: Իսկ վաղը (30.06.2012) ժամը 21:00 Հարսնաքարի դիմաց, տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Վահե Ավետյանի։
Նշվում է, որ այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է:
ՙՏեղեկացնում ենք նաև, որ մոմավառության ակցիայի օրվա, վայրի, ժամի մասին տարածվող այլ տեղեկություններն ըստ էության մի խումբ անձանց կողմից իրականացվող սադրիչ գործողություններ են, որոնք նպատակ ունեն շեղելու և մոլորեցնելու հասարակությանը: Ուստի լրատվամիջոցներին կոչ ենք անում ապատեղեկատվության տարածման մասնակիցը չդառնալ և զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից՚,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանողՙՀարսնաքար՚ ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել ՀՀ ռազմական հոսպիտալի բժիշկներ, մայոր Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը և ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Ըստ լրատվամիջոցների կողմից տարածված լուրերի, Վահե Ավագյանն ու Արտակ Բայադյանը ռեստորան են այցելել սպորտային համազգեստով, սակայն ռեստորանի անվտանգության ծառայողները նրանց թույլ չեն տվել ներս մտնել: Ավելի ուշ, բժիշկները հագուստները փոխելով նորից են վերադարձել: Սակայն, միջադեպը տեղի է ունեցել մատուցողի և բժիշկների միջև, որից հետո վիճաբանությանը միջամտել են անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք նախապես, հեռախոսով, միջադեպի մասին հայտնել են Ռուբեն Հայրապետյանին, որն էլ հրամայել է ՙդաստիարակել՚ երիտասարդներին: Ծանրագույն վիճակում Ավետյանը տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ կատարվել է գլխուղեղի վիրահատություն, և որտեղ էլ հունիսի 29-ին նա վախճանվել է:
ՀՀ Քրեական Օրենսգրքի 112 Հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՊՆ քննչական բաժնից ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կարգադրությամբ տեղափոխվեց Երևանի ոստիկանության քննչական վարչություն: Արդեն ձերբակալվել է 6 մարդ, այդ թվում` ռեստորանի անվտանգությա ծառայության 2 աշխատակիցները, ռեստորանի մենեջերը և մատուցողը: Ձերբակալվածների թվում է նաև ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակից Գարիկ մարգարյանը, ում լուսանկարները հրապարկվել էին լրատվմիջոցներում, նշելով, որ ռազմական բժիշկներին հիմնականում նա է ծեծի ենթարկել: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մինչ այդ հայտարարել էին, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամենայն խստությամբ, սակայն, արդյո՞ք դա տեղի կունենա, ինչն էլ առաջացնում է մեր բազմաթիվ քաղաքացիների կասկածը:
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ներդնում է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել