Լրահոս

Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով

ՙԱզատ դեմոկրատներ՚. Ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ

Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից

Նորից անտառ`փայտ հավաքելու

Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից

Ճանապարհային ոստիկանությունը փորձում է խոչընդոտել սպանված զինվորի մարմինը տեղափոխող մեքենայի մուտքը Երևան. տեղի է ունեցել ծեծկռտուք, ջարդվել է ոստիկանական մեքենան

ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին

Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա

Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Երևանի ավագանու ընտրությունների ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական գործ է հարուցվել բազմակի քվեարկություն կազմակերպելու մեղադրանքով

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից

Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ

Թերթ. Հանրապետական կուսակցությունը լավագույն կեղծարարներին պարգևատրում է 20-25 հազ.ԱՄՆ դոլարի ՙմրցանակներով՚

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչող հերթական օրինագիծը

Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ

Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ

Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում

Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում

Ստեփան Դեմիրճյան. ՙՀայոց համազգային շարժում՚ հասարակական կազմակերպության և ՙՀայ ազգային կոնգրես՚ կուսակցության ստեղծումը քաոս է առաջացնում Հայաստանի քաղաքական դաշտում

Անահիտ Բախշյան. Հայաստանում սննդամթերքի գների բարձրացումը պայմանավորված է անցած ընտրություններում ծախսերը փոխհատուցելու օլիգարխների ձգտմամբ

Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ՙՍպայկա՚ ընկերության շենքում հրդեհի հետևանքով այրվել է 10 հազար տոննա ապրանք և 15 հազար քմ մակերեսով սառնարանային համալիր

Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան

ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար

ՀՀ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը

Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ին խորհուրդ է տվել անվրդով և հանգիստ սպասել 2017-18 թթ. ընտրություններին

ՙԺառանգություն՚. Հայաստանի իշխանությունները ժողովրդի հետ անազնիվ են վարվել` թաքցնելով գազի գնի բարձրացման փաստը

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

EBRD կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղում

Երևանի թանգարանները նախապատրաստվում են ՙիշերը թանգարանում՚ ակցիային

Հայաստանի բանկերի միությունը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը ֆինանսա-բանկային ոլորտի գործունեությունն ակտիվ և մասնագիտորեն լուսաբանելու համար պարգևատրել է պատվոգրով

Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Մինասյանը լրագրողներից ՙազատվել են՚ լայն ժպիտներով

ագիկ Ծառուկյան. ՙԲարգավաճ Հայաստանը՚ ընդդիմություն չի դառնա

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից ռուս հրահանգիչի վնասազերծման մասին տեղեկատվությունը

Թերթ. Սերժ Սարգսյանը դժգոհ է գլխավոր դատախազի գործունեությունից

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը և այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները

ՙԺողովուրդ՚. Ներսես Նազարյանը պնդում է, թե կապ չունի պայթած բուրգի հետ

ԱՄՆ դեսպան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձախողվեց Թուրքիայի մեղքով

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը պատրաստ է կապիտալ ներդրումների համար ամենաբարենպաստ պայմաններ տրամադրել հայ ներդրողներին

Ալեքսանդր Լուկաշենկո. Բելառուսը պատրաստ է աջակցել Հայաստանի նախագահի թիմին նախանշված ծրագրերի իրականացման գործում

Հայաստանը և Բելառուսը գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման համատեղ ձեռնարկություն կստեղծեն

Հրատապ խորհրդակցություն` նվիրված Արմավիրի մարզում տեղացած կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը

Ռեգիոնալ
Հարցազրույցներ

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց

Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ

Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Աշոտ Մանուչարյան. Մոսկվան ոչ միայն ընդունեց ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական մրցապայքարից հանեց իր բոլոր ուժերը

Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի

Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:

Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով

Ernst & Young: Մեր ծառայությունների որակի և անկախության հետ կապված հարցերում փոխզիջումներ չենք հանդուրժում

Ալեքսանդր Կռիլով. Դրսից սիրիական ընդդիմությանն աջակցությունը և Ասադի դեմ պայքարը կշարունակվի մինչև սիրիացիների արյան վերջին կաթիլը

Կովկասագետների գիտական հանրության նախագահ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան

  • Ուրբաթ, 3 օգոստոսի, 17:45


Ամերիկացի փորձագետների կարծիքով, 18 ամսից Իրանը կհայտնվի ատոմային ռումբ ստեղծելու շեմին: Եվ այդ ժամանակ ԱՄՆ-ը հարված կհասցնի ԻԻՀ-ին: Ձեր կարծիքով, որքանո՞վ է դա հնարավոր, և արդյո՞ք Իրանի միջուկային ծրագիրն այաթոլաների իշխանության հետ դատաստան տեսնելու Վաշինգտոնի ցանկության միակ պատճառն է:

Իրանին հարվածներ հասցնելու ժամկետներ են նշվել բազմաթիվ անգամ: Դեռ տասը տարի առաջ Ստամբուլում խորհրդաժողովի ժամանակ ՙԱՄՆ վարչակազմին մոտ՚ ամերիկացի քաղաքագետները հայտարարել են, որ Իրաքի օկուպացումից հետո Վաշինգտոնը միայն մեկ բան է վճռում. շարժվել դեպի արևելք`Իրան, թե՞ արևմուտք`Սիրիա: Այդ ժամանակ Իրանի կողմից միջուկային սպառնալիքն այդքան արդիական չէր, որքան ՙէներգետիկ սեղմօղակ`Չինաստանի պարանոցին՚ ամերիկացի քաղաքական գործիչների գաղափարը, քանի որ, նրանց կարծիքով, 15 տարի անց Չինաստանն կսկսի իրական սպառնալիք ներկայացնել ԱՄՆ շահերի համար:
Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ իրանական միջուկային ծրագրի առնչությամբ մտահոգություններն ամենևին անհիմն չեն: Իրանի հարևանները`Պակիստանը և Հնդկաստանը վաղուց ձեռք են բերել միջուկային զենք, գաղնիք չէ, որ այդ զենքին տիրապետում է Իսրայելը: ԱՄՆ-ի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի և նրանց դաշնակիցների կողմից Իրանի համար արտաքին սպառնալիքը ոչ պակաս նշանակություն ունի, որքան արաբական սպառնալիքն Իսրայելի համար: Այս իրավիճակում տարօրինակ կլիներ, եթե Իրանի ղեկավարությունը չձգտեր միջուկային զենք ունենալ:

Ռազմական գործողությունն Իրանի չեզոքացման միակ ելքն է, թե՞, այնուամենայնիվ, կան այլ ճանապարհներ, օրինակ`ՙՀարավային Ադրբեջանի՚ գործոնը:

Իրանի դեմ ռազմական գործողություն կարող է և չլինել, եթե ԱՄՆ վարչակազմին հաջողվի հասնել իր նպատակներին`Իրանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման, իշխանափոխության և այդ երկիրը ԱՄՆ հակառակորդից դաշնակցի վերածելու ճանապարհով: Նման նպատակի հասնելու սցենարները բազմաթիվ են, այդ թվում`ՙՀարավային Ադրբեջանի՚ գործոնի գործադրմամբ և իրանական պետության մասնատմամբ: Եվ այն դեպքում, եթե Իրանին հաջողվի մինչև դրսից հարված ստանալու պահը ՙատոմային մահակ՚ ձեռք բերել, նման հարված կարող է ամենևին չհաջորդել`այդ գործողության հավանական մասնակիցների համար վնասի և կորուստների ՙանընդունելի՚ մակարդակի բարձր հավանականության պատճառով: Ակնհայտ է նաև, որ այդ դեպքում Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Իրանի այլ հարևաններ նույնպես կձգտեն միջուկային զենքի տիրապետել, և այդ սպառազինության տարածումը կարող է միանգամայն անվերահսկելի դառնալ:

Հուլիսի 30-ին ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ, որը խոշոր տուգանքներ է նախատեսում ԻԻՀ-ից նավթի և գազի գնման ծավալները չկրճատած ընկերությունների համար:


Կարո՞ղ են արդյոք այդ պատժամիջոցներն, ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների հետ միասին, քայքայել իրանական տնտեսությունը:

Պատժամիջոցները մեծ վնաս են հասցնում իրանական տնտեսությանը, և կարող են ներքին ապակայունացման գործոն հանդիսանալ: Սակայն, իրանական տնտեսությունն այդքան էլ կախված չէ ԱՄՆ-ից և ԵՄ-ից, որպեսզի տնտեսական պատժամիջոցները կարողանան լուծել իրանական խնդիրն ԱՄՆ և Իսրայելի քաղաքականությունում: Այդ իսկ պատճառով այդքան մեծ ջանք է գործադրվում Թեհրանում իշխանափոխության համար, և պայմաններ են ստեղծվում ռազմաուժային լուծման և Իրանի օկուպացման համար:

Արտաքին խաղացողներից ու՞մ և և ինչու՞ պետք չէ Ասադի Սիրիան: Ի՞նչ դեր է այդ ամենում խաղում Իրանը:

ԱՄՆ և Իսրայելի համար Սիրիան և իսլամական շարժումները`ինչպես Հեզբոլլահը և Համասը, Իրանի դաշնակիցներն են: Դրանց շարքին են նրանք դասել նաև Լիբիան`Մուհամար Քադաֆիի օրոք: Հետևաբար` Իրանի դաշնակիցների չեզոքացումը կամ ոչնչացումը կհեշտացնի ԻԻՀ դեմ ռազմական գործողության իրականացումը:

Մոսկվան Չինաստանի հետ միասին խոչընդոտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՙսիրիական՚ բանաձևի ընդունմանը: Կարծում եք, որ Ռուսաստանը մինչև վերջ կպաշտպանի՞ Ասադի Սիրիան`հաշվի առնելով, որ վերջինիս անկումից հետո ռուսներին ՙկհեռացնեն՚ Սիրիայից`զրկելով Մոսկվային Տարտուսի բազայից:

Խոսքն ամենևին չի վերաբերում Սիրիայի ներկայիս առաջնորդ Բաշար Ասադի հանդեպ Մոսկվայի մեծ սիրուն: Սիրիան, նրա խոսքով, տիպիկ օրինակ է այն բանի, երբ իրավաբանորեն չձևակերպված պետությունների կոալիցիան միջազգային իրավունքի նորմերը, ամենից առաջ`ընդդիմադիր ուժերի ֆինանսավորման և ռազմական աջակցության ճանապարհով անկախ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը բացահայտ կերպով խախտելու իրավունք է վերապահել իրեն: Նման մոտեցումն ապակայունացնում է միջազգային հարաբերությունների ողջ համակարգը, նպաստում միջուկային զենքի անարգել տարածմանը: Ցավալի է, որ երկրները և տարածաշրջանները, որտեղ նման արտաքին միջամտությունն ավարտվել է ԱՄՆ-ին ոչ ձեռնտու վարչակարգերի հեռացմամբ, ամենևին չեն վերածվել ՙբարգավաճման օազիսների՚: Ընդհակառակը, մեծամասամբ իրավիճակն այնտեղ ավելի է վատթարացել, քան տապալված բռնապետերի օրոք:

Սիրիայում իրադարձությունների զարգացման ի՞նչ միտումներ եք տեսնում`հաշվի առնելով վերջին իրողությունները:    

Այժմ ամեն ինչ Սիրիայում վճռվում է մարդի դաշտում: Եթե սիրիական բանակին հաջողվի ջարդել ընդդիմության ուժերը, մեծ է արտաքին ուժերի ներխուժման և ռազմական գործողության հավանականությունը կամ առնվազն կշարունակվի դրսից ընդդիմությանը զանգվածային աջակցությունը և Սիրիայի ներկայիս նախագահի դեմ պայքարը ՙմինչև սիրիացիների արյան վերջին կաթիլը՚: Ազգային հաշտեցման միտումներ առայժմ, ցավոք, չեն նկատվում:

Արդյո՞ք այսօր ամերիկյան և ռուսական շահերն առնչման կետեր ունեն տարածաշրջանում, մասնավորապես`Հարավային Կովկասում և Հայաստանում:

Ամերիկյան և ռուսական շահերն ավելի շատ առնչման կետեր ունեն տարածաշրջանում, մասնավորապես` Հարավային Կովկասում և Հայաստանում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Ներկայիս իրավիճակում Ռուսաստանը և ԱՄՆ-ը հավասարաչափ են շահագրգռված, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չվերսկսվի, այստեղ Մինսկի խմբի բոլոր մասնակիցների դիրքորոշումները համընկնում են: Այս իրավիճակը կպահպանվի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը տարածաշրջանում արմատապես չի փոխվել, օրինակ`Իրանում պատերազմի դեպքում: Ռուսաստանը և ԱՄՆ-ը հավասարապես շահագրգռված չեն տարածաշրջանում, արմատական իսլամի դիրքերի ամրապնդման, տարածաշրջանում քաղաքական սոցիալ-տնտեսական ապակայունացման հարցում: Ըստ որում, ամերիկյան և ռուսական շահերը, ինչպես և ցանկացած պետության շահեր, իրականում տարբեր են. կարևոր է, որպեսզի դրանց ձեռքբերումը առճակատման չվերածվի: 08.08.08 իրադարձություններից հետո նկատվում է Հարավային Կովկաում ռուս-ամերիկյան հակասություների մեղմացում: ՙԵթե այդ միտումը շարունակվի նաև ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, դա օգտակար կլինի թե’ մեր երկրի, թե’ Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակվող քրդերը գրեթե առանց բախումների իրենց ձեռքը վերցրեցին հյուսիս-արևմտյան տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը, որտեղից կասկածելիորեն արագ կերպով շտապեցին հեռանալ կառավարական զորքերը: Ձեր կարծիքով, դա վկայում է Ասադի անզորության, թե՞, այնուամենայնիվ, նրա խորամանկության մասին:

Թուրքիայի համար Սիրիայի, ինչպես և Իրաքի, իրավիճակը, իրոք, հղի է իր ազգային անվտանգության լուրջ սպառնալիքներով: Ըստ որում, ոչ թե դժվար իրավիճակում գտնվող սիրական բանակի կողմից, այլ`թուրքական սահմաններին մեծացող ապակայունացման պատճառով: Դա հանգեցնում է Թուրքիայի հին խնդիրների սրացմանը`ինչպես քրդական, և ծնում բազում նոր խնդիրներ: Թուրքիայի համար շատ բան կախված կլինի այն բանից, թե ով արդյունքում կհաղթի Սիրիայում, և արդյոք մոտ ժամանակներս իրականություն կդառնա միասնական Իրաքի անկումը և տարածաշրջանի քաղաքական քարտեզում նոր պետությունների`ներառյալ Քուրդիստանը, ի հայտ գալը:  Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, ակնհայտ է, որ ոչ միայն Թուրքիան, այլ նաև տարածաշրջանի բոլոր պետություններն ու ժողովուրդները կբախվեն նոր դժվարությունների և խնդիրների:



Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը