Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
ՀՀ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը
Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ին խորհուրդ է տվել անվրդով և հանգիստ սպասել 2017-18 թթ. ընտրություններին
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Ծանոթանալով «Հետքե լրատվական կայքում հրապարակված` մի խումբ անանուն ՀՀ քաղաքացիների կողմից հեղինակած «Եկեղեցին մատնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներինե հոդվածին`Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ այսուհետ չի արձագանքելու անստորագիր նման հերյուրալի, սադրիչ և վիրավորական գրությունների: Սակայն, նկատի ունենալով հասարակության մեջ այս առնչությամբ առաջ բերվող արհեստածին ընդվզումները և չցանկանալով տեղի տալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին պախարակելու գայթակղությանը, հարկ ենք համարում հրապարակված նյութի առնչությամբ հանրությանը տալ հետևյալ պարզաբանումը:
ՙՀայաստանյայց Առաքելական Եկեղեցին իր հոգևոր առաքելությանը զուգընթաց պատմական հանգամանքների բերումով դարեր շարունակ, իսկ այսօր առավելաբար արտերկրում, կատարում է նաև հայապահպան առաքելություն` հետամուտ լինելով հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հոգևոր-ազգային կյանքի լավագույնս կազմակերպման: Այդ առումով աշխարհի տարբեր երկրներում հայի համար Հայոց Եկեղեցին է նկատվել այն վստահելի կառույցը և հաստատությունը, որի զորակցությանն է ապավինել օտար ափերում կամա թե ակամա հանգրվանած հայը: Հայրենիքի անկախացման շրջանում և հետագա տարիների սոցիալական-տնտեսական դժվարին պայմանների բերումով Սփյուռքի տարբեր գաղթօջախներում հաստատված ՀՀ քաղաքացիների զանազան խնդիրներ, այդ թվում` փաստաթղթային, նաև կարգավորվել ու կարգավորվում են Հայոց Եկեղեցու թեմերի միջոցով:
Ռիսկային պայմաններում հայտնված փաստաթղթային խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին օգտակարություն բերելու և ՀՀ Կառավարության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության ճշգրիտ սահմանման նպատակով ՀՀ Կառավարության համապատասխան կառույցը դիմել է Մայր Աթոռին` նկատի ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու փորձառությունը նման հարցերում: Սփյուռքում առկա այս խնդիրների իրական պատկերը ներկայացնելու համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանձնառու եղավ զորակցելու հայրենի պետությանը`այս ուղղությամբ լուծումներ փնտրելու և խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու: Հարկ է ընդգծել, որ խոսքը վերաբերում է անձը և ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր չունեցող ՀՀ քաղաքացիների խնդիրներին և ոչ թե նրանց անձնական տվյալներին: Հայոց Եկեղեցու նպատակն է միմիայն աջակցել տարբեր երկրներում կայք հաստատած հայորդիներին` հեռու մնալու անօրինականությունից և ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով:
Այս ամենի լույսի ներքո անընկալելի է ՀՀ քաղաքացիների անունից շարադրված հոդվածը, որ, ի դիմաց մեր ժողովրդին ցուցաբերվող օգտակար ծառայության, լի է անընդունելի որակումներով հայոց պետության և Հայոց Եկեղեցու հանդեպ: Ցավալի է, որ Եկեղեցու և եկեղեցականության պատրաստակամությունը և քայլերն այս ուղղությամբ նման չարամիտ մեկնաբանություններ են ստացել, իսկ մի խումբ «մտահոգ ու փրկիչե հայորդիներ իրենց իրավունք են վերապահում փորձելու սասանել Հայոց Եկեղեցու հեղինակությունը, խաթարելու հայ հոգևորականի կերպարը` Եկեղեցու Պետից մինչև ծխական քահանա` անվստահություն սերմանելով Եկեղեցի-հասարակություն հարաբերություններում՚,- ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ:
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ներդնում է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել