Լրահոս

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը

Ռուսաստանցի փորձագետ. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը

Ընդդիմադիր գործիչ. Եթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է, առաջին հերթին, քեզանով զբաղվել

ՀՅԴ- Եթե չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու

Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին

Բեռնար Ֆասյեն նոնսենս է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցությունները

Փորձագետ. Իրանի նոր նախագահը տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել

ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է

ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից

Ռոստելեկոմ. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները հինգ տարում 50-60 անգամ ավելացել են

ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են

ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ

ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում

Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել

Պատգամավոր. Օֆշորային սկանդալը հանուն իշխանական բուրգի պահպանման Տիգրան Սարգսյանին զոհաբերելու սցենարի մի մասն է

Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը

Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին

Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է

Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող գործի լիակատար հետաքննության հնարավորությանը

ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից

ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարը ներկայիս Հայաստանը համեմատել է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ի հետ

Տիգրան Սարգսյան. Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին

Հանրապետական կուսակցութոյւնը Բրայզային կոչ է անում այսուհետ ձեռնպահ մնալ ղարաբաղայան պրոբլեմի վերաբերյալ իրեն վարկաբեկող հայտարարություններից

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Հարցազրույցներ

Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում

Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը

Վլադիմիր Եվսեև: Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ առանձին կորպորացիաների շահերը երբեմն դասվում են պետական շահերից բարձր

Սամվել Ֆարմանյան: Բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար անհրաժեշտ է ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ պայմանագիր ստորագրել

Ալեքսանդր Ցինկեր. Ուժեղացնելով ռազմակայանները Հարավային Կովկասում`Ռուսաստանը տեսանելի ապագայում շարունակելու է Վրաստանի և Ադրբեջանի արևմտամետ քաղաքականության վերափոխման փորձերը

Արմեն Մարտիրոսյան: Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան շուրջ իրավիճակի կրկնումը կարող է կայծի դեր խաղալ Հայաստանում հեղափոխություն իրականացնելու համար

ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Արիֆ Յունուսով:Ադրբեջանում քչեր են հավատում Արևմուտքի աջակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:

  • Դավիթ Ստեփանյան

  • Չորեքշաբթի, 16 մայիսի, 22:33

Մայիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանն ստանձնեց այդ կառույցի նախագահությունը: Իսկ նախագահ Ալիևի առաջին ելույթը, որում նա մեղադրեց Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ ահաբեկչության մեջ, ցույց տվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ իր դիրքորոշումն առաջ մղելու նպատակով Անվտանգության խորհրդի հարթակն օգտագործելու նրա մտադրությունը`շրջանցելով Մինսկի խմբի միջնորդներին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են նման դիրքորոշման իրականացման հեռանկարները:

Լինենք անկեղծ. այսօր թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները միմյանց չեն վստահում, վարում են բացահայտ տեղեկատվական պատերազմ, ինչի համար ձգտում են օգտագործել ցանկացած ամբիոն և հնարավորություն: Եվ այդ պատճառով Ադրբեջանի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու մասին լուրը, իսկ այժմ նաև նախագահության փաստն ուրախացրեց շատերին Ադրբեջանում և վշտացրեց շատ հայերի, քանզի երկու կողմն էլ հրաշալի հասկանում էին, որ այդ դիրքն անպայման կօգտագործվի տեղեկատվական պատերազմում: Ճիշտ այդպես էլ կասկած չի հարուցում, որ եթե Հայաստանը հայտնվեր Ադրբեջանի տեղում, ապա այն ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը կփկորձեր այդ ամբիոնն օգտագործել ըդդեմ Ադրբեջանի, ինչպես նաև` Թուրքիայի: Ուստի ես Իլհամ Ալիևի այդ ելույթն ընկալում եմ հանգիստ, ուրիշ բան չէի էլ ակնկալում: Այլ բան է, թե այդ ամենը որքան արդյունավետ է: Եվ ի՞նչ կտա դա ընդհանրապես, իսկ տվյալ որոշակի դեպքում` Ադրբեջանին: Իհարկե, այդ տեղեկատվական պատերազմը չի բարելավում ժողովուրդների միջև մթնոլորտը և միայն նոր խնդիրներ է ստեղծում հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Կարծում  եմ` եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև լինեին վստահական հարաբերություններ, ապա շատ բան այլ կերպ կլիներ: Սակայն, ցավոք սրտի, իրականությունն այլ է: Միևնույն ժամանակ հարկավոր է լինել իրատես և հասկանալ, որ Ադրբեջանը ՄԱԿ ամբիոնը կարող է օգտագործել միայն քարոզչական նպատակներով: Սակայն ենթադրել, թե Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր բանաձևն առաջ մղել, շրջանցելով Մինսկի խմբի միջնորդներին, լուրջ չէ: Նման փորձը, եթե այն, ընդհանրապես, ձեռնարկվի, Մինսկի խմբի երկրների կողմից կկասեցվի հենց սկզբնական փուլում:

Վերջերս ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն սպառնացել է Արևմուտքին կողմնորոշման փոփոխությամբ, եթե վերջինիս միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում չզբաղեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ, պոպուլիզմից բացի, ինչ-որ բան կա՞ և արդյո՞ք Բաքուն ՙհայացքը Եվրասիական միության կողմը հառելու՚ իրական հնարավորություն ունի:

Նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հայտարարությունը հարկավոր է դիտարկել որպես Ադրբեջանի իշխանությունների քարոզարշավի մի մաս, սակայն այս անգամ հասցեատերն ուրիշ է, արևմտյան երկրներն` ի դեմս ԱՄՆ-ի և Եվրամիության: Նման հայտարարություններ, ընդհանրապես, մենք հաճախ ենք լսում մեր իշխանությունների շուրթերից, և Ադրբեջանում արդեն վաղուց դադարել են դրանք լրջորեն ընկալել:

Պետք է լինել գործնական. մի կողմից` Ադրբեջանն ամուր կապեր ունի Ռուսաստանի հետ: Սակայն Ադրբեջանի իշխանություններն ինքնասպան չեն և հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ մերձեցումը, իսկ, առավել ևս, Եվրասիական միությանն  անդամակցումը հանրապետության համար ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր: հատկապես` Պուտինի վերադարձի պայմաններում, ում հետ Իլհամ Ալիևի հարաբերությունները լավագույնը չեն, ինչն արտացոլվել է նաև Wikileaks-ի հրապարակումներում:

Միևնույն ժամանակ Ադրբեջանում կա հստակ պատկերացում, որ արևմտյան վեկտորը երկրի համար անհամեմատ ավելի նախընտրելի է, քան հյուսիսային վեկտորը: Դա հասկանում են նաև իշխանությունները: Այնտեղ կա միայն մեկ ՙբայց՚ իշխանությունների համար. ժողովրդավարության և մարդու իրավունքների բնագավառում խախտումների վերաբերյալ Արևմուտքի տհաճ պահանջները, ինչը չափազանց զայրացնում է Ադրբեջանի իշխանություններին: Ահա այդպիսի դեպքերում էլ պաշտոնական Բաքուն հիշում է Ռուսաստանին, և այն ժամանակ էլ սկսվում են մշուշոտ, երբեմն էլ ավելի բացահայտ ակնարկներ հնչել արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխման մասին: Սակայն մեկ բան է ասել, այլ բան` իրագործել այդ քաղաքականությունը: Հեռավորությունը շատ մեծ է:

Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է այսօր Արևմուտքի և պաշտոնական Բաքվի հարաբերությունների առանձնահատկությունը: Ինչի՞ վրա են հենվում այդ հարաբերությունները, բացի էներգառեսուրսները մի կողմից շահավետ վաճառելու և մյուս կողմից ձեռքբերելու ցանկությունից: Շարունակու՞մ է արդյոք Բաքուն արտոնյալ գներով նավթ և գազ վաճառել`Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աջակցության ակնկալիքով:

Հենց սկզբից Ադրբեջանն իր նավթային քաղաքականությունը կառուցել է այն հաշվարկով, որ էներգառեսուրսների մատակարարումների շահավետ պայմանների դիմաց Արևմուտքը, առաջին հերթին, ԱՄՆ կաջակցի ղարաբաղյան հարցի կարգավորման գործին: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ  այդ պատրանքն այդպես էլ մնացել է պատրանք: Ստանալով էներգառեսուրսների իր բաժինը` Արևմուտքը բնավ չի դրսևորել ղարաբաղյան հարցում Ադրբեջանին օգնելու բուռն ցանկություն: Ինչևէ, դա Ադրբեջանի իշխանություններին չի խանգարում այսօր էլ հավատալ, թե այդ քաղաքականությունը վաղ թե ուշ կբերի իր պտուղները, կամ, ասենք այլ կերպ, պետք է տա իր պտուղները: Չէ որ այսօր էներգառեսուրսների հարցին ավելացել է աշխարհաքաղաքական գործոնը` Ռուսաստանի դերը նրա ՙգազային շանտաժով՚ և Իրանի խնդիրը, ինչը, անպայման, կմեծացնի տարածաշրջանում Ադրբեջանի դերը արևմտյան երկրների համար: Զուր չէ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի հետ հարաբերություններին սկսել  են մեծ ուշադրություն դարձնել Եվրամիության երկրները, որոնց համար չափազանց կարևոր է այլընտրանք գտնել ռուսական գազին: Այդ ԱՄՆ կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանի ՙգազային քաղաքականության պատճառով՚ առանձնապես չլարվելու շքեղություն, նրա համար կարևոր է Ադրբեջանի դերն ու դիրքորոշումն իրանական հարցում: Արդյունքում դրանք բոլորը միասին հանգեցրին այն բանին, որ,  մի կողմից, Ադրբեջանի իշխանություններն առաջվա պես հավատում են ղարաբաղյան հարցում տարածաշրջանում իրենց դերի և էներգառեսուրսների գործոնի օգտագործման հնարավորությանը: Իսկ մյուս կողմից, արևմտյան երկրներն էլ, հատկապես, եվրոպական երկրներն սկսել են առավել գործուն կերպով զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ` հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ հարցերին: Սակայն Ադրբեջանի հասարակական կարծիքում իրավիճակն զգալիորեն փոխվել է: Չէ որ 90-ական թվականների կեսին Ադրբեջանում ուժեղ էին նաև Ղարաբաղը վերադարձնելու և կյանքն Ադրբեջանում բարելավելու, այդ թվում երկրի ժողովրդավարացման գծով օգնության հարցում Արևմուտքի դերի և հնարավորության մասին ռոմանտիկ հայացքները: Սակայն այդ պատրանքներն արագ, հատկապես, Իլհամ Ալիևի կառավարման շրջանում հօդս ցնդեցին: Ադրբեջանական հասարակության շրջանում արագ սկսեցին աճել հակա-ամերիկյան, առաջին հերթին, և ավելի լայնորեն` հակա-արևմտյան տրամադրությունները: Այդ պահն սկսեցին հաշվի առնել արևմտյան երկրների ներկայացուցիչները` երկիր ժամանողներից մինչև դիվանագետները:Եվ այդ պատճառով այժմ արևմտյան երկրներն առաջին հերթին ձգտում են ադրբեջանական հասարակությանը համոզել, որ իրենց ներկայացրած երկրներն Ադրբեջանում հետաքրքրվում են ոչ այնքան էներգառեսուրսների հարցերով, որքան` ժողովրդավարության խնդիրներով: Սակայն որքան ավելի հրապուրված են նրանք խոսում, այնքան ավելի քիչ են նրանց հավատում հասարակության շրջանում, որտեղ արդեն լայն տարածում է գտել այն կարծիքը, որ Արևմուտքին Ադրբեջանում իրականում հարկավոր էին էներգառեսուրսներ: Եվ, առավել ևս, քչերն են Ադրբեջանում հավատում Արևմուտքի աջակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Վերջերս նախագահ Օբաման ՙնավթագործ՚ Ռիչարդ Մորնինգսթարին նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այդ նշանակումն ինչ-որ կերպ վկայու՞մ է Ադրբեջանում Նահանգների գերակայությունների, ավելի ստույգ`դրանց անփոփոխության մասին:

Ռիչարդ Մորնինգսթարի նշանակումը, հաշվի առնելով Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի որակավորումը, ով նույնպես Կասպից ծովի էներգապաշարների բնագավառի մասնագետ է, խոսում է Ադրբեջանում և տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ժառանգականության մասին: Անշուշտ, այժմ տարածաշրջանում Օբամայի վարչակազմի համար առաջին տեղում է իրանական հարցը, այնուհետև` էներգապաշարների խնդիրը և ռուսական գործոնը: Ահա ԱՄՆ քաղաքականության երեք հիմնական ուղղությունները Կովկասում և, կոնկրետ, Ադրբեջանում: Վերջինը`ռուսական գործոնը, ճիշտ է, բացահայտ չի ազդարարվում, ընդհակառակը, հաճախ խոսվում է տարածաշրջանում գրեթե գործընկերային հարաբերությունների մասին, սակայն իրականությունն այլ է: Եվ մենք հասկանում ենք, որ այսօր տարածաշրջանում ընթանում է Ռուսաստանի և ԱՄՆ առճակատում: Ճիշտ է, ԱՄՆ վարչակազմի պաշտոնական անձինք մշտապես Ադրբեջանի հասարակայնությանը հավաստիացնում են, թե Ադրբեջանում իրենց համար ոչ պակաս, եթե ոչ առաջին հերթին, կարևոր են մարդու իրավունքների և ժողովրդավարական բարեփոխումների հարցերը: Սակայն ադրբեջանական հասարակությունում չափազանց լավ են հիշում այն մասին, թե իրականում ինչպես է իրականացվել ԱՄՆ այդ քաղաքականությունն Ադրբեջանում, թե ինչպես Նահանգները երբեմն աչք էին փակում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների վրա, և այդ ամենը` ի շահ ԱՄՆ աշխարհաքաղաքական նկրտումների և էներգետիկ խնդիրների: Եվ այդ պատճառով առանձնապես հավատ չեն ընծայում այդ հավաստիացումներին:

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում և հսկայական միջոցներ ծախսում ԱՄՆ-ում և Եվրոպայում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների ստեղծման գործում: Դա արվում է`ի հակակշիռ երկար տարիներ գործող հայկական կազմակերպությունների: Որքանո՞վ է հաջող դրանց գործունեությունը, և արդյո՞ք դա բխում է ադրբեջանական ժողովրդի շահերից:

Այո, իրոք, վերջին տարիներին Ադրբեջանի իշխանություններն զգալի միջոցներ են ներդրել արևմտյան երկրներում ադրբեջանական համայնքային կազմակերպությունների ստեղծման կամ արդեն գործող նման կազմակերպությունների ամրապնդման գործում: Միանգամայն օրինաչափ է, որ դա արվում է իր հակակշիռ սփյուռքի հայկական կազմակերպությունների: Չլուծված ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում այլ կերպ լինել չէր էլ կարող: Սփյուռքի հայկական կազմակերպություններն զբաղվում են նույն բանով, միայն իրենց գործունեությունում նկատի ունենալով, առաջին հերթին, Թուրքիան, և հետո արդեն Ադրբեջանը: Այսինքն, գործունեություն են ծովալում այն երկրների դեմ, որոնց հետ ունեն հակամարտություն կամ չլուծված լուրջ խնդիր: Որքանո՞վ հաջող է դրանց գործունեությունը, և արդյո՞ք այն բխում է ադրբեջանական ժողովրդի շահերից: Այնքանով, որքանով սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունը համապատասխանում է հայ ժողովրդի շահերին: Այդ ամենը հակամարտության հայելային արտացոլումն է: Այ հակամարտությունը կլուծվի, և այն ժամանակ շատ բան կփոխվի: Իսկ առայժմ մենք ունենք այն, ինչ պետք է լինի չլուծված հակամարտության առկայության պայմաններում:

Վերջերս Ադրբեջանի`թալիշներով և լեզգիններով բնակեցված շրջաններում տեղի ունեցան ոստիկանության հետ բնակչության զանգվածային ընդհարումներ: Ձեր կարծիքով, որո՞նք են դրանց պատճառները:

Ես չեմ լսել թալիշներով հոծ բնակեցված հարավային շրջաններում ոստիկանության հետ բնակչության ընդհարումների մասին: Այդ Ադրբեջանի սահմաններից դուրս ինչ-որ մեկն է շտապել ամեն ինչ այդպես ներկայացնել: Իրականում այս տարի տեղի ունեցած բնակչության հուզումներում դեր է խաղացել սոցիալական գործոնը: Ի դեպ, այդ գործոնն իր դերն է խաղացել նաև ավելի վաղ: Տարեցտարի իրավիճակը գավառներում ավելի վատանում է: Եվ, առաջին հերթին, դա պայմանավորված է տարբեր մակարդակի պաշտոնյաների կամայականությամբ և վիթխարի չափերի կոռուպցիայով: Ուստի Ադրբեջանի տարբեր շրջաններում վերջին տարիներին պարբերաբար բռնկվում էին նման հուզումներ, և տեղի էին ունենում ընդհարումներ բնակչության և իրավապահ մարմինների միջև: Անցյալ տարի հատկապես մեծ հուզումներ և ընդհարումներ տեղի ունեցան Սաբիրաբադի և Սահաթլիի շրջաններում, օրինակ: Այսինքն, մեզ համար այդ ամենը նորություն կամ սենսացիա չէ: Այս տարի Ադրբեջանի հյուսիսում` Գուբա քաղաքում, նման իրադարձություններից մեկը լայն արձագանք հարուցեց Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս: Հենց այն ժամանակ էլ հայտնվեցին ազգային երանգին առնչվող ֆանտաստիկ վարկածներ: Գուբայի հուզումների առնչությամբ հիշատակում էին լեզգիններին, եղան նաև հրեաների և ազգային այլ փոքրամասնությունների շրջանում հուզումների մասին վարկածներ: Իրականում ոչ մի ազգային գործոն չի եղել, քանի որ ցուցարարների ճնշող մեծամասնությունը եղել են ադրբեջանցիներ: Գուբայի բնակիչների ելույթի հիմքում բողոքն էր ընդդեմ տեղական իշխանության ղեկավարի գործունեության, ում կամայականությունն արդեն բնակչությանը հասցրել էր եռման կետի: Արդյունքում` տեղի ունեցավ սոցիալական պայթյուն: Դրանից հետո Ադրբեջանի այլ շրջաններում բնակչությունը տեղից շարժվեց, և իշխանություններն շտապեցին փոխել իրենց առավել անցանկալի պաշտոնյաներին մի շարք շրջաններում` Գուբայի իրադարձությունների կրկնումից խուսափելու նպատակով:

Հայ-ադրբեջանական դիմակայության գծում դիպուկահարների և դիվերսիոն խմբերի պատերազմում ամեն շաբաթ մարդիկ են զոհվում: Ադրբեջանական հասարակությունն արձագանքու՞մ է այդ պատերազմին և արդյո՞ք կշտամբում է դրա նախաձեռնողներին:

Անշուշտ, արձագանքում է: Խնդիրն այն է, որ ժամանակակից հակամարտություններն ունեն իրենց օրենքները, և կողմերից յուրաքանչյուրը ձգտում է իրեն ցուցադրել ավելի լավ կողմից` որպես հակադիր կողմի ագրեսիայի զոհ: 1994 թվականից ի վեր Լեռնային  Ղարաբաղի շուրջ ընթանում է դիպուկահարների և դիվերսիոն խմբերի պատերազմ: Ընդ որում նախաձեռնողը լինում է մերթ մեկ, մերթ մյուս կողմը: Երբեմն դա տեղի է ունենում գիտակցաբար, երբեմն պատահաբար կարող է փոխհրաձգություն բռնկվել ճակատային գծում: Սակայն որևէ մեկը երբևէ լսե՞լ է, որ, օրինակ, հայ զինվորականները պաշտոնապես հայտարարեն, թե ՙայսօր մեր զինծառայողները կրակ են բացել հակառակորդի դիրքերի ուղղությամբ և սպանել երկու զինվորի: Իսկ հայ դիպուկահարի (նշվում է դիպուկահարի ազգանունը) գնդակից սպանվել է ադրբեջանցի մանկահասակ աղջիկ: Արդյունքում` թե հայերի, թե ադրբեջանցիների շրջանում զինվորականների նման բացահայտ քարոզչական  հայտարարություններից հետո ծագում են միայն  հակառակ կողմի հանդեպ ատելության զգացմունքներ, նրանց հանդեպ, ովքեր վերջին 18 տարում կանոնավոր կերպով խախտում են հրադադարը, սպանում խաղաղ բնակիչների և այլն: Ուստի ադրբեջանական հասարակության շրջանում, անշուշտ, մարդկանց զոհվելու փաստերն արձագանք են հարուցում, բայց միայն հակառակորդի, այսինքն, հայերի նկատմամբ: Ինչպես նաև հայ հասարակության շրջանում մենք տեսնում ենք ճիշտ նույնպիսի հայացքներ, սակայն` արդեն ադրբեջանցիների նկատմամբ:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը
Օրվա նկարը
Dinosaur