Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Քաղաքագիտական հետազոտությունների ակադեմիայի ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Մարիաննա Մկրտչյան
Պրն. Մանասյան, հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին դիվերսիաների իսկական պատճառը, կարծես, ավելի գաղտնի բնույթ ունի, քանի պարզապես Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակն ապակայունացնելու Ալիևի վարչակարգի ցանկությու՞նը:
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները ենթակա չեն միանշանակ մեկնաբանության: Մի կողմից դրանք կարելի է ընդունել որպես Ադրբեջանի ուղերձը համաշխարհային հանրությանը և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբին առ այն, որ պաշտոնական Բաքուն չի հաշտվի հակամարտության կարգավորման քաղաքական և իրավական մեթոդների հետ և հակված կլինի հակամարտության`ուժային մեթոդներով կարգավորմանը: Եթե հակված լինենք առաջին մեկնաբանությանը, ապա հիշյալ քայլերն Ադրբեջանի կողմից ծրագրվել և իրականացվել են ինքնուրույն, հատկապես այն ժամանակաշրջանում, երբ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը գտնվել է տարածաշրջանում: Այսինքն`տեղի է ունեցել ուղերձի յուրօրինակ շեշտադրում, որը Բաքուն ուղղել է ԱՄՆ-ին: Գոյություն ունի նաև երկրորդ մեկնաբանությունը, և այդ դեպքում պետք է ենթադրել, որ հիշյալ ակտիվության նախաձեռնողը միայն Բաքուն չէ: Այդ դեպքում առաջին պլան է մղվում նոր ենթատեքստ, այն է`տարածաշրջանում իրավիճակի սրման փորձեր`ուղղված առաջին հերթին Իրանի դեմ:
Դուք ակնարկում եք Նահանգների՞ն:
Հարցի նման մեկնաբանման դեպքում հիշյալ իրադարձություններում գլխավոր դեր է սկսում խաղալ ԱՄՆ-ը, որը նպատակաուղղված սկսում է սրել իրավիճակն Իրանի շուրջ`Իսլամական Հանրապետությունը վնասազերծելու նպատակով: Ըստ որում, Արևմուտքը փորձում է ստիպել ԻԻՀ-ին`հրաժարվել միջուկային ծրագրերի մշակումից, թեև Իրանը չի դադարում հայտարարել, որ այդ ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ են կրում: Արևմուտքի և առաջին հերթին`Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական մեծ նախագծերում Իրանի տեղն ու դերն արմատապես չպետք է փոխվեն: Այդ դեպքում Ադրբեջանին հատուկ տեղ է հատկացված հիշյալ ծրագրի իրականացման գործում, և հարցի նման մեկնաբանության դեպքում կարելի է եզրակացություն անել, որ Բաքուն ընդամենը գործիք է Արևմուտքի, մասնավորապես`ԱՄՆ-ի ձեռքում աշխարհաքաղաքական մեծ խաղում:
Կարո՞ղ է արդյոք այդ մեծ խաղը հանգեցնել հայ ժողովրդի դեմ ադրբեջանական հերթական ագրեսիային:
Նույնիսկ եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում նման ելք, ինչպիսին Բաքուն է սպասում, հաստատ չի լինի, և դա կապված է ոչ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքի, այլ նաև մեր տարածաշրջանում համաշխարհային ուժերի տեղաբաշխման և շահերի հետ: Ադրբեջանական տանկերին շատ դժվար կլինի առաջ գնալ հայկական լեռնային արահետներով, նման զինատեսակը չի գործի, իսկ օդից Հայաստանը պաշտպանված է ՀՕՊ բավականին հզոր միջոցներով, և այս պահին, կարծում եմ, Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել Հայաստանի վրա: Ավելի շուտ նման գործողություններով Բաքուն փորձում է ճնշում գործադրել ինչպես միջազգային հանրության, այնպես էլ երկրի ներքին քաղաքականության վրա: Ալիևը, ներկայանալով որպես նախագահ-մարտիկ, ով պատրաստ է ՙազատագրել հողերը՚, փորձում է փակել ադրբեջանցի ժողովրդի աչքը սեփական հանցագործությունների վրա, բայց այդ ամենն իրականում ուղղված է միայն իր պաշտոնը պահպանելուն: Ցավոք, նման իրադարձությունները տխրելու տեղիք են տալիս, չէ որ 1991 թվականից սկսած`Հայաստանում որևէ գրագետ քաղաքական ուժ չի գտնվել, որն ի վիճակի կլիներ հակամարտության էության համարժեք պատկեր ձևավորել: Ղարաբաղյան հակամարտության ծագման էությունը և պատճառները մինչ օրս աղավաղված են: Շատերն աշխարհում Ադրբեջանին համարում են հայկական ագրեսիայի զոհը, իսկ Հայաստանը ներկայացվում է որպես ՙբնիկ ադրբեջանական հողերը՚ զավթած ագրեսոր: Մինչդեռ իրականում ամեն ինչ հակառակն է: Ավելին, մենք կարող ենք իրավաբանական և իրավական հիմնավորում տալ այն փաստին, որ Լեռնային Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է:
Կարելի՞ է արդյոք շփման գծում լարվածությունը ինչ-որ կերպ կապել Ադրբեջանի կողմից վերջերս Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման հետ:
Ժամանակակից աշխարհում ռազմական պայմանագրերը չեն կարող վճռորորշ դեր խաղալ նման հարցերում: Հայաստանը բավականաչափ ռազմական հզորութուն ունի, և եթե նույնիսկ Հայաստանն անհրաժեշտ քանակությամբ զենք չունենա, այն նրան կտա նույն ՀԱՊԿ-ը`ի դեմս Ռուսաստանի, և եվրոպական պետությունները, որոնք շահագրգռված չեն հակամարտության սրմամբ և հանդես են գալիս տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման օգտին: Եվրոպական ոչ մի երկրի տարածաշրջանում պատերազմը ձեռնտու չէ, հատկապես նրանց, ովքեր նավթ և գազ են գնում տարածաշրջանում: Ինչ վերաբերում է արդի քաղաքականության մյուս դերակատարներին, որոնք քիչ են կախված էներգետիկ ռեսուրսներից, ապա նրանք կարող են ազատորեն գործել և ցանկանում են հակամարտության սրում`տարածաշրջանում գերիշխող ուժերի կառուցվածքի փոփոխման նպատակով:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Իսրայելի հետ Ադրբեջանի շարունակվող մերձեցումը`Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում զուգահեռաբար առաջացող լարվածության համատեքստում:
Իրադարձությունների նման շրջադարձ կարելի էր կանխատեսել: Իսրայելի մտավորականության ոչ քիչ մասը Բաքվից եկածներ են, ովքեր վաղեմի կապեր ունեն Ադրբեջանի քաղաքական ընտրախավի հետ, և այդ համատեքստում Իսրայելը կարող է միասնական չափանիշներով չղեկավարվել գործընկերների հետ հարաբերությունում: Թել Ավիվը կարող է հանգիստ զենք վաճառել Բաքվին, որը, հնարավոր է, հետագայում ուղղվի Իրանի դեմ, ինչը ամեն դեպքում ձեռնտու է նաև Թուրքիային, բայց միևնույն ժամանակ նա մինչև վերջ երբեք չի փչացնի հարաբերություններն Անկարայի հետ: Սակայն, փորձելով վերլուծել իրավիճակը`շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի առաջիկա 10 տարում, քանի որ քաղաքական հակվածությունը ենթակա է արագ փոփոխման: Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Իրանի միջև հակասություններին, ապա դրանք ենթակա չեն միանշանակ մեկնաբանման: Արևելյան Կովկասը ժամանակին`մինչև Ռուսաստանին միանալը, Պարսկաստանի մասն է հանդիսացել, և դրա բնակիչների մեծ մասն իրեն պարսիկ է համարում, ովքեր չեն նույնացնում իրենց թուրքերի հետ. նրանք իրանական մշակույթի, իրանական գիտակցության կրողներ են: Ավելին, հակաիրանական տրամադրությունները թելադրվում են Անկարայի կողմից, թեև բուն Ասրբեջանի բնակչությունը Բաքվի կառավարող վարչակարգի թուրքամետ կողմնորոշման կողմնակից չէ`հանդես գալով Իրանի հետ ռազմական հակամարտության դեմ: Այդ պատճառով Իրանի հետ պատերազմի դեպքում առկա է Ադրբեջանի ներսում բախումների վտանգ: