Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել
Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը
Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ
ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
ԱրմԻնֆոյի հարցազրույցը բրիտանական Links ՈԿԿ տնօրեն Դենիս Սամուտի հետ
Օկսանա Մուսաելյան
Links-ը մի շարք ակնարկներ է հրապարակել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի ներկայիս նախընտրական քարոզարշավը:
Ներկայիս նախընտրական քարոզարշավն աչքի է ընկել որոշ դրական առանձնահատկություններով, նախևառաջ, մրցակցության մթնոլորտի առկայությամբ: Ընտրողներն ունեն մի քանի կուսակցության և դաշինքների միջև ընտրելու հնարավորություն, և յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն ուներ ներկայացնել իր տեսակետը: Այդ առումով ԶԼՄ-ները նույնպես դրական դեր են խաղացել:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այսօր բավականաչափ նախադրյալներ կան ազատ ընտրություններ անցկացնելու համար, թե դա կլինի հերթական խեղաթյուրում:
Կարծում եմ, որ քարոզարշավն աչքի է ընկել դրական կողմից: Կան ընտրությունների կառավարմանն առնչվող խնդիրներ, և տվյալ գործոնի ազդեցության աստիճանը կերևա ընտրությունների օրը և դրանցից անմիջապես հետո: Ամենալուրջ խնդիրն առնչվում է ընտրողների ցուցակի կազմմանը: Այդ խնդիրը միշտ բնորոշ է եղել Հայաստանի համար նաև նախկինում, և հենց այդ խնդիրն է նախկինում նշված եղել որպես ընտրախախտումների գլխավոր պատճառ: Դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ դա չափազանց լուրջ խնդիր է: Ձեզ մոտ, պարզապես, չեն կարող լինել լավ ընտրություններ, եթե ընտրողների ցուցակն անճշտություններ է պարունակում: Հայաստանի քաղաքական կուսակցությունները պատշաճ լրջություն չեն տալիս այդ խնդրին: Ընտրողների ցուցակի մարնակրկիտ ստուգում պետք է անցկացվի կանոնավոր հիմունքով` ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, այլ ոչ թե` ամենավերջին օրերին: Այդ խնդրի լուծմանը պետք է ուղղորդվեին նաև միջազգային հանրության կողմից ընտրական գործընթացների աջակցության համար ծախսված որոշ միջոցներ: Ուստի պետք չէ դրա համար մեղադրել միայն կառավարությանը, մյուս ուժերը նույնպես պետք է կիսեն այդ մեղքը:
Հասարակայնության վստահությունը Հայաստանի ընտրական գործընթացների նկատմամբ, ինչպես հայտնի է նախկին փորձից, չափազանց ցածր է, իսկ ընտրակաշառքներին առնչվող իրարանցումը, որոնք զուտ վիզուալ այսօր գերազանցում են ավելի վաղ հաստատված բոլոր սահմանները, ըստ երևույթին, չեն ավելացնում է երկրում ժողովրդավարության գործընթացների նկատմամբ վստահությունը: Արդյո՞ք Դուք դրան համաձայն եք:
Իհարկե, հասարակական վստահությունը չափազանց կարևոր է: Հարավային Կովկասի ողջ տարածքում լայնորեն ընդունված է հասարակական ցինիզմն ընտրությունների նկատմամբ, որի հիմքում այն պնդումն է, թե ՙիրենք տեսել են քվեարկության արդյունքների զանգվածային կեղծման բազմաթիվ դեպքեր՚: Ընտրակաշառքների հարցն ավելի լուրջ է: Բազմաթիվ դեպքերում դրանք ապօրինի են, ուստի դա չպետք է տեղի ունենա: Քաղաքական հովանավորության հարցը խնդիր է, որ գոյություն ունի շատ երկրներում, ուստի ես չեմ կարծում, թե այն ինքնին ի զորու է ձախողել ընտրական գործընթացը, թեև կթուլացնի այն:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այդ հարցի վերաբերյալ կհետևի դիտարկման առաքելությանը մասնակցող եվրոպական ինստիտուտների համաձայնեցված արձագանքը:
Գնահատման առաքելություն իրականացնող կազմակերպությունները պետք է համալիր մոտեցում դրսևորեն և ուսումնասիրեն բոլոր կողմերը: Հիմնական հարցերը հետևյալն են. արդյո՞ք բոլոր կուսակցություններն են հնարավորություն ունեցել քարոզարշավն անցկացնել ազատ և առանց ահաբեկման; արդյո՞ք ընդունվել են խաղի միասնական կանոններ; արդյո՞ք ընտրություններն արդար են կազմակերպվել; արդյո՞ք թույլ են տվել քվեարկել մարդկանց, ովքեր ենթադրաբար կարող էին քվեարկել; և, վերջապես, արդյո՞ք ձայների հաշվարկման գործընթացը եղել է նորմալ և թափանցիկ:
Կարող են ծագել նաև այլ հարցեր, մասնավորապես, վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման առնչությամբ, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս բոլոր թվարկված հարցերը պետք է գտնվեն գնահատման առաքելությունների ուշադրության կենտրոնում:
Ամենահետաքրքիրն ընտրություններում կլինի ՀԱԿ մասնակցությունը: Որքանո՞վ է այդ ուժն արդիական հասարակության շրջանում առկա իրողությունների համար: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նկրտումներն այս ընտրություններում, նկատի ունենալով 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նկատմամբ նրա հետաքրքրության բացակայությունը, ինչպես նաև նրա մասնակցությունը 2008 թվականի նախագահական ընտրություններին:
Որպես նախկին նախագահ` Տեր-Պետրոսյանը որոշակի կշիռ ունի հասարակության շրջանում և դարձել է ընդդիմության խորհրդանիշ գործող իշխանության համար: ՀԱԿ-ը բավականին համառ էր 2008 թվականի իր հակակառավարական արշավում: Այժմ այն իր աշխատանքը խորհրդարան տեղափոխելու կարիք ունի: Եթե, իսկ ես կարծում եմ` ամենայն հավանականությամբ, Հայ ազգային կոնգրեսը ներկայացված կլինի նոր գումարման խորհրդարանում, ուստի նրա ռազմավարությունը պետք է փոխվի: Լինելով քաղաքական ուժ` ՀԱԿ-ը չի կարող շարունակել հանրահավաքներ անցկացնել փողոցներում: Իսկ թե այն ժամանակ նա ինչպես գլուխ կհանի իր գործառույթներից, դա առավել հետաքրքիր պահերից մեկն է, որին կարելի է հետևել ընտրություններից հետո: