Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին
Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա
Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից
Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ
Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ
Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում
Ախթալայի ԼՀԿ գործունեությունն էկոլոգիական աղետ է սպառնում
Կրակովում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանում շարունակվում է գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիան
ՀՀԿ փոխնախագահ.ՀՀ կառավարությունը կմեղմացնի գազի գնի բարձրացման հետևանքները բնակչության համար
ՀՀ ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը
Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ին խորհուրդ է տվել անվրդով և հանգիստ սպասել 2017-18 թթ. ընտրություններին
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Դավիթ Ստեփանյան
Հունիսի 4-ին Հայաստան է այցելում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Խոսե՞նք նրա այցի նպատակների մասին`Սիրիայում և Իրանում սրվող իրավիճակի համատեքստում:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի`Անդրկովկասի երկրներ այցը հարկավոր է նշանակալի իրադարձություն համարել: Դա պարզապես տեսչական այց չէ. նա պետք է պարզի կարևոր հարցեր, ինչն անհնար է հանձնարարել նույնիսկ իր դեսպաններին`վախենալով հապարակումից: WikiLeaks կայքի հրապարակումները ցույց տվեցին, որ աշխարհում գաղտնի ոչինչ չկա. ամենի ինչ բացահայտվում է ավելի վաղ, քան պետք է տեղի ունենա, և դա որոշակի վնաս է հասցնում շատ պայմանավորվածությունների: Ահա թե ինչու մադամ Քլինթոնի խոսակցությունները կընթանան դեմ առ դեմ, և եթե որևէ նախագահ այնքան էլ լավ չի տիրապետում անգլերենին, ապա կլինի ոչ թե սեփական, այլ ամերիկացի թարգմանիչ: Իսկ հետո ԶԼՄ ներկայացուցիչներին միանգամայն այլ տեղեկատվություն կտրամադրվի: Եվ լրատվամիջոցներում կհայտնվեն կցկտուր տեղեկություններ, իսկ այն, թե ինչի մասին են խոսելու իրականում, խիստ գաղտնի կմնա: Երեք երկրների նախագահների հետ Քլինթոնի հանդիպման գլխավոր թեմաներից մեկն ԻԻՀ հետ Ամերիկայի առաջիկա պատերազմի նկատմամբ երեք պետություններից յուրաքանչյուրի դիրքորոշումը պարզելը կլինի, թեև բոլորին կանխավ նախազգուշացնում են, որ եթե այդ հարցը բարձրացվի, կքննարկվի հարևանցի: Թե’ Ռուսաստանի, թե’ Հայաստանի վերլուծական հանրությունում քիչ չեն նրան, ովքեր կասկածում են նման պատերազմի հնարավորությանը: Բայց դա անում են կամ անիրազեկ մարդիկ, կամ նրանք, ովքեր կանխահայտորեն կեղծիք են տարածում: ԱՄՆ-ը արդեն նախանշել է ագրեսիայի սկսման մոտավոր ամսաթիվը: Ամենայն հավանականությամբ, այն կսկսվի ուրիշի ձեռքերով`թեկուզ նույն Իսրայելի կողմից: Խուլայի խաղաղ քաղաքացիների սպանության հետ կապված սադրանքը`իրականացված Ամերիկայի սաուդյան կամակատարների ձեռքով, մինչև իրական իրավիճակը պարզելը դրան հաջորդած Արևմուտքի հիմնական երկրների կողմից դիվանագիտական հարաբերությունների խզումները վկայում են, որ Սիրիայի վրա հարձակումն արդեն վերջնականապես որոշված է: Այն կիրականացվի ոչ թե մեկ պետության, այլ արևմտյան երկրների կոալիցիայի կողմից, ինչպես վարվեցին Լիբիայի հետ: Ասադի ՙվարչակարգի՚ ոչնչացումն Արևմուտքին խիստ անհրաժեշտ է մեկ նպատակով` Իրանի նկատմամբ Իսրայելի կողմից պատերազմ սկսելու դեպքում թույլ չտալ, որպեսզի Սիրիայի կողմից նրանք համարժեք իրանական պատասխան ստանան:
Սակայն, Ասադն ունի թե’ռուսական, թե’ իրանական զենք, և դրանով կարելի է եթե ոչ ջախջախել, բայց զգալի հարված հասցնել Իսրայելին: Այդ պատճառով Ամերիկան, որի ձեռքերով Իսրայելը հիստերիա է բարձրացնում Իրանի դեմ, հանկարծ անհանգստացել է: Քլինթոնն արդեն հայտարարել է, ելույթ ունենալով Օսլոյում, որ մտահոգված է Սիրիա ռուսական զենքի պարբերաբար մատակարարումների վերաբերյալ տեղեկատվությամբ: Եվ այդ առնչությամբ կասկած չկա, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Քլինթոնն անպայման կբարձրացնի սիրիական խնդրի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի հարցը, բայց հատուկ քննարկում կընթանա Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության վերաբերյալ, առաջին հերթին`ռազմական: Լիովին հնարավոր է, որ մադամ Քլինթոնը պահանջի նույնիսկ Գյումրիում ռուսական ռազմակայանի վերացում:
Իսկ Վրաստան և Ադրբեջան այցերը նույնպես տարածաշրջանային համատեքստ ունե՞ն:
Իր այցի ընթացքում, հնարավոր է, Քլինթոնը ցանկանա հանդիպել Վրաստանի և Ադրբեջանի ընդդիության հետ: Թույլ կտան արդյոք նրան`դեռ պարզ չէ, գուցե, հանդիպում կազմակերպեն որոշ քանակությամբ անձանց հետ, որտեղ ընդդիմադիրների թվում կլինեն նաև իրենց վստահված մարդիկ: Բայց դա, այնուամենայնիվ, անդրկադրային սցենար է: Նման քայլեր ձեռնարկվում են կեղծ արժեքների համար պայքարի ամերիկյան իմիջի պահպանման համար, որոնք իրենք կոչում են ՙժողովրդավարություն՚: Բայց ամենագլխավորը, ինչին նպատակաուղղված կլինեն անդրկովկասյան պետությունների ղեկավարների հետ հանդիպումները, Իրանի հետ Արևմուտքի առաջիկա պատերազմի քննարկումն է: Եվ եթե Միխայիլ Սահակաշվիլիի հետ կապված ամեն ինչ պարզ է, Իլհամ Ալիևը վաղուց արդեն ամերիկյան ուղին է ընտրել, և եթե ոչ այսօր, ապա վաղը կհայտարարի, որ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա Հայաստանի հետ ԱՄՆ-ը դեռ խնդիրներ ունի: Թե ինչ փաստարկներից կօգտվի մադամ Քլինթոնը`համոզելով, գուցե և, պահանջելով Սերժ Սարգսյանից`աջակցել Ամերիկային Իրանի դեմ ագրեսիայում, նույնիսկ չեմ կարող ենթադրել, բայց, կարծում եմ, որ նա բավականին ծանրակշիռ փաստերով է զինվել: Ամերիկային, կարծում եմ, ոչ մի կերպ չի գոհացնի Հայաստանի չեզոքությունը: Ահա այստեղ ողջ պատասխանատվությունը կընկնի ձեր նախագահի ուսերին: Կհաջողվի նրան չեզոքություն պահպանել առաջիկա մղձավանջում, հենց այսպես եմ ես պատկերացնում ապագա պատերազմը, որը սարսափելի աղետ կլինի ոչ միայն Անդրկովկասի, այլ նաև ողջ աշխարհի համար, պրն. Սարգսյանի փոխարեն պատասխանել չեմ կարող: Թեև միանգամայն հասկանալի է, որ առաջիկա հանդիպումը նրա համար ամենևին հեշտ չի լինի:
Կարծու՞մ եք արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է այդ նույն ծանրակշիռ փաստարկը դառնալ ԱՄՆ ձեռքում, ինչի մասին Դուք նշել եք:
Արդեն հայտարարվել է, որ Երևան այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը շոշափելու է ղարաբաղյան խնդիրը: Միանգամայն հնարավոր է, որ նա համոզի նախագահ Սարգսյանին որևէ զիջումների գնալ: Հուսով եմ, որ նա չի գնա դրան: Ինչու՞ է Ամերիկան այդպես մտահոգվում Ղարաբաղի մասին: Շատ պարզ պատճառով: Վերջինիս տարածքը խիստ անհրաժեշտ է ԱՄՆ-ին Իրանի հետ առաջիկա պատերազում: Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարությանն Ահմադինեժադի`2010 թվականին պաշտոնապես արված և հետագայում բազմիցս կրկնված վճռական հայտարարություններից հետո, որոնցում ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ եթե իրենց պետությունների տարածքից թեկուզ մեկ ինքնաթիռ բարձրանա դեպի Իրանի կողմը, նրանք համարժեք պատասխան կստանան, Ամերիկայում որոշել են մի կողմ թողնել Ադրբեջանին: ՉԷ որ այժմ արդեն այնտեղ են գտնվում մեծաթիվ ամերիկացի զինվորականներ և հսկայական քանակությամբ սպառազինություն: Եթե Բաքուն լայնամասշտաբ պատերազմ սկսի Լեռնային Ղաևրաբաղի Հանրապետության դեմ, դա կնշանակի, որ Իրանի հետ պատերազմը կսկսվի ամենամոտ ժամանակներս: Ըստ նրա սցենարի, ԱՄՆ-ը, դրա համար որևէ մանդատ չհարցնելով ոչ ոքից, այսպես կոչված ՙխաղաղապահ ուժեր՚ կմտցնի Ղարաբաղ, որոնք արդեն կենտրոնացած են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Ղարաբաղ դրանց տեղափոխման համար կպահանջվի մեկից մինչև երկու ժամ: Դրանք կմտցվեն պատերազմը դադարեցնելու պատրվակով: Սակայն այդ ՙխաղաղապահները՚ Ամերիկային հարկավոր են ամենևին ոչ դրա համար, այլ`Իրանի անմիջական հարևան ԼՂՀ տարածքում իր զորակազմերը տեղակայելու նպատակով:
Այսինքն`այսպես թե այնպես, երեք պետությունների ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների ողջ շրջանակը կպտտվի Իրանի շու՞րջ:
Բնականաբար: Զարմացնում է մեկ բան`միթե՞ ԱՄՆ-ը չի հասկանում, որ այդ պատերազմը կդիպչի ոչ միայն հարևան պետություններին: Ամերիկայում կարծում են, թե իրենք շատ հեռու են գտնվում այն վայրերից, որտեղ տեղի են ունենալու ողբերգական իրադարձությունները. սխալվում է`Իրանը նրան էլ կհասնի: Տարօրինակ է, որ հարևան պետությունները նույնպես անփույթ են վերաբերում դրան: Կամ նրանց ղեկավարները միամտորեն կարծում են, թե իրենց զերծ կմնան այդ ամենից: Ոչ, զերծ չեն մտա թե’ Ադրբեջանը, թե’Վրաստանը... Իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Ռուսաստանին դժվարությամբ է հաջողվում պաշտպանել Իրանական հակամարտության խաղաղ լուծման իր կարծիքը: Հմտորեն իրականացված հիստերիան կարող է ամեն պահի հանգեցնել Իրանին հարվածելու չմտածված փորձի: Իսկ դա հսկայական տարածաշրջանում ապակայունացման սկիզբ է, որը կվերաբերի թե’ Հայաստանին, թե’ Ռուսաստանին, թե’շատ այլ պետությունների:
Սիրիա, Իրան, ինչպե՞ս է տեղավորվում Ռուսաստանը Ձեր կողմից հնչեցված ամերիկյան հայեցակարգի մեջ:
Վերջին տարիներին Ամերիկան ջանադրաբար տեղ է ազատում Ռուսաստանի շուրջը`մեզ հարևան և մերձակա պետություններում դժգոհություն սերմանելով մեր երկրի, նրա կառավարության, նախագահի հանդեպ: Եթե ուշադրություն դարձնենք Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի հետ կապված իրավիճակի վրա, ապա այն վառ կերպով պատկերում է ԱՄՆ-ի ՙաշխատանքային՚ գործունեությունը: Ինչպես կարող էր բարեկամ Ադրբեջանը, համենայն դեպս, թե’ Իլհամ Ալիևը, թե’ նրա շրջապատն այդպես է ամեն առիթի դեպքում իր սեր խոստավանում Ռուսաստանին, հանդես գալ Գաբալայի շուրջ պայմանագրի երկարացման առնչությամբ նման հակառուսական ելույթներով: Եթե չեք հիշում, թե ով սկսեց Գաբալայի շուրջ հիստերիան, հիշեցնեմ: Առաջինն այդ մասին անպատկառ կերպով հայտարարեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինսիտուտի շրջանավարտ ոմն Լեյլա Ալիևան`մատնացույց անելով Ռուսաստանի կառավարությանը, որ Գաբալայի կայանը խախտում է տարածաշրջանի էկոլոգիան: Հասկանալի է, որ առանց իր հայրիկի թույլտվության հնազանդ դուստրը հազիվ թե դա աներ: Դա օրինակ է այն բանի, թե իրականում ինչպես է գործում ադրբեջանական ղեկավարությունը: Այն վաղուց արդեն որևէ հարգանք չունի Ռուսաստանի հանդեպ, իսկ Բաքվի ասած ամեն մի բառը կեղծիք է և խաբեությունը: Եվ Ռուսաստանի ղեկավարությանը հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել հարևան հանրապետության հետ իր հարաբերությունների վրա: Օրինակ`դրանց վերաքննում կատարել, ինչից հետո պարզ կդառնա, որ Ադրբեջանն այսօր ամենևին Ռուսաստանի ընկերը չէ, այլ` թաքնված թշնամին:
Միացյալ Նահանգները ջանադրաբար ձևավորում է Ռուսաստանի, վերջինիս ղեկավարության և ռուս ժողովրդի բացասական կերպարը` կաշառված ԶԼՄ-ների, ոչ կառավարական կազմակերպությունների և ամեն տեսակ հասարակական և քաղաքական գործիչների միջոցով: Եվ եթե Վրաստանին ԱՄՆ-ը արդեն դուրս է բերել Մոսկվայի ազդեցության ուղեծրից, Ադրբեջանը դուրս է գալիս, ապա այժմ Հայաստանի և Հյուսիսային Կովկասի հերթն է: Այդ ամենը Վաշինգտոնի կողմից արվում է մեկ նպատակով`որքան հնարավոր է շուտ իրականացնել ՙՄեծ Կովկաս՚ նախագիծը: Թեև դա հին մտահղացում է`ծնված դեռ Ջորջ Բուշ կրտսերի օրոք, դրա գլխավոր նպատակն է`ամրապնդվել տարածաշրջանում և առաջ մղել ամերիկյան շահերը, այն միանգամայն հաջող կերպով կյանքի է կոչվում:
Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը
Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից
Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմության ցուցահանդես
Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ներդնում է Հայաստանի դեպոզիտար համակարգի գործունեության նոր մոդել