Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Հայաստանում Իրանի դեսպան. Իսկական ընկերը նեղության մեջ է երևում
Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության
Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
ՙՉենք լռելու՚ երիտասարդական նախաձեռնությունն այսօր մասնակցել է Վահե Ավետյանի ուղարկավորությանը, ապացուցելոով, որ ՙհայերի վառոդանոթում դեռ վառոդ կա՚: Այնուհետև նախաձեռնությունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
ՙՉենք լռելու՚ երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ ՙհայերի վառոդանոթում դեռ վառոդ կա՚:
Նախաձեռնության անդամները միակն էին, ում տիտանական ջանքերի գնով ծեծի առաջին իսկ օրը` հունիսի 18-ին, հաջողվեց ներս թափանցել կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիա և նկարահանել Ավետյանի վիճակը: ՙՉենք լռելու՚-ի հայտնի տեսագրությունը Վահե Ավետյանի կենդանի օրոք արված վերջին վավերագրությունն է և միակը` ծեծի ենթարկվելուց հետո: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո ՊՆ-ն ամեն ինչ արեց Ավետյանի մոտ լրագրողների մուտքը արգելելու ուղղությամբ:
Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, այս օրերին քար լռություն է պահպանում: Քանի Հայաստանում իշխում են օլիգարխները և չկա համաժողովրդական ցասում, նա պատասխանատվության չի կանչվի և կշարունակի ապրել շեյխի կյանքով, իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է:
ՙՉենք լռելուն՚ պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` ՙՀարսնաքար՚ անունով սպանդանոցը և փոխանցել վաճառքից ստացված գումարը Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը:
Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաև` այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին, ասվում է հայտարարության մեջ:
Գովազդ
Дизельные двигатели увеличение мощности дизельного двигателя. Биокатализатор Power Plus MPG. .