Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանը
Հայաստանում Իրանի դեսպան. Իսկական ընկերը նեղության մեջ է երևում
Կազիմիրով.Ղարաբաղյան պատերազմում հայերի առաջխաղացումը հաջողվեց ոչ առանց Հեյդար Ալիևի օգնության
Երևանում տեղի կունենա ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
Նախնական տվյալներով, 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի գինը Հայաստանում կբարձրանա 27 %-ով
ԱՄՆ դեսպան. Իրանի նկատմամբ ԱՄՆ և միջազգային հանրության պատժամիջոցներն էական են
ՀՀ էներգետիկայի նախարար. Հայաստանի համար Ռուսաստանից գազ ստանալն ավելի շահավետ է, քան` Իրանից
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
Ամերիաբանկն ավանդատուներին հնարավորություն է տալիս ինքնուրույն ՙկառուցել՚ իրեց հարմար ավանդը
ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ
Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են
ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին
Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա
ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը:
Դավիթ Ստեփանյան
Ձեր կարծիքով, որո՞նք են Սիրիայում ներկայիս անկայունության ներքին և արտաքին հիմնական պատճառները:
Սիրիայի իրադարձություններն, անշուշտ, ունեն իրենց ներքին պատճառները: Վերջին տասնամյակների ընթացքում Սիրիայում ձևավորվեց միջին խավ, որը, բնականաբար, դժգոհ էր երկրի իրավիճակով, սեփական ազատ տնտեսական զարգացման բացակայությամբ: Պատճառն այն է,որ տնտեսության զգալի մասը կենտրոնացել է Ասադի ընտանիքի ձեռքում, ինչը հարուցել է ծնունդ առնող միջին բուժուազիայի և ընդհանուր առմամբ միջին խավի դժգոհությունը: Որոշակի դժգոհություն կար նաև երկրում քաղաքական ազատությունների աստիճանից: Իհարկե, որոշակի փուլում դժգոհության այդ ակցիաներին միացել են նաև արտաքին ուժերը, որոնք սկսել են իրենց շահերին ծառայեցնել Ասադի կառավարության`տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնելու հնարավորության բացկայությունը: Արդյունքում այդ ուժերն Ասադի վարչակարգի տապալման ուղի որդեգրեցին: Այդ պատճառով վերլուծելով այսօր Սիրիայում տիրող քաոսի առաջացման պատճառները` պետք է նշել, որ դրա առաջացման օբյեկտիվ պատճառներ, այնուամենայնիվ, կային: Ըստ որում, Ասադի վարչակարգը դեռևս բավականին լայն աջակցություն է վայելում Սիրիայի բնակչության շրջանում, մինչդեռ ընդդիմությունը բավականին անմիատարր է:
Եթե Ասադի իշխանությունն, այնուամենայնիվ, տապալվի, ո՞վ կարող է նրան փոխարինել, միթե՞ ՙՄահմեդական եղբայրները՚:
Խոսել ՙՄահմեդական եղբայրների՚ կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին փոխարինելու մասին վաղաժամ է: Այդ մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսել`ընդդիմության ուժերի և սիրիական իշխանության միջև որոշակի հավասարակշռության առկայության պայմաններում, ինչը բավականին երկարատև պայքար է ենթադրում: Ըստ որում, պետք է հաշվի առնել նաև Սիրիայի շուրջ տեղեկատվական պատերազմի գործոնը:
Այսինքն, Սիրիայում իրադարձությունների մասշտաբն արհեստականորեն չափազանցվու՞մ է:
Սիրիայում իրադարձությունների մասշտաբը, անշուշտ, արհեստականորեն չափազանցվում է արևմտյան հանրության կողմից: Բաշար Ասադին առայժմ հաջողվում է պահպանել ինչպես իշխանության պետական կառուցվածքը, այնպես էլ զորքերի կառավարումը: Ըստ որում, եթե նման իրավիճակը շարունակվի բավականին երկար, Ասադի տապալումը կամ նրա ֆիզիկական ոչնչացումը նույնպես չի կարելի բացառել: Այդ պատճառով ես սպասում են Սիրիայում անցումային ժամանակաշրջանի, որտեղ ակտիվ դեր կխաղան ինչպես Ասադի կառավարության ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմության վերնախավը: Եթե իրադարձությունները զարգանան այդ ուղղությամբ, հետասադյան Սիրիայի քաղաքական կառուցվածքը, անշուշտ, կներառի ՙՄահմեդական եղբայրներին՚, պայմանական ազատականներին: Երրորդ ուղղությունը սիրական քաղաքական հատվածում հետասադյան ՙԲԱԱՍ՚-ը կհանդիսանա, անմասն չեն մնա նաև ՙԱլ-Ղաիդայի՚ հետ կապված ուժերը:
Վաշինգտոնին և Արևմուտքին ընդհանուր առմամբ ինչո՞վ է ձեռնտու բավականին կանխատեսելի Ասադի փոխարինումը բավականին անկանխատեսելի իսլամիստներով:
Բանն այն է, որ ԱՄՆ հակաասադական դիրքորոշման մեջ առաջին հերթին իրենց դերն են խաղում աշխարհաքաղաքական բնույթի նկատառումները: Ասադյան Սիրիան երկար ժամանակ բավականին անկախ քաղաքականություն է վարել`հիմնված Իրանի և ինչ-որ չափով Ռուսաստանի հետ համագործակցության վրա: Այդպիսով, Ասադի տապալումը միանշանակ կհանգեցնի Մերձավոր Արևելքում Իրանի և Ռուսաստանի դիրքերի թուլացմանը, ինչն ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկն է: Մյուս կողմից`ԱՄՆ-ը լրջորեն փորձում է հարաբերություններ հաստատել ՙՄահհմեդական եղբայրների՚ հետ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Սիրիայում:
Սիրիայի հյուսիս-արևմուտքում բնակվող քրդերը գրեթե առանց բախումների իրենց ձեռքը վերցրեցին հյուսիս-արևմտյան տարածաշրջանի նկատմամբ վերահսկողությունը, որտեղից կասկածելիորեն արագ կերպով շտապեցին հեռանալ կառավարական զորքերը: Ձեր կարծիքով, դա վկայում է Ասադի անզորության, թե՞, այնուամենայնիվ, նրա խորամանկության մասին:
Կարծում եմ, որ սիրիական բանակի հեռացումը Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններից նախագահ Բաշար Ասադի հերթական մարտավարական քայլն է, ով այդպիսով բացեց Իրաքի և Թուրքիայի հետ սիրիական սահմանը: Այդ կերպ Ասադն օգտագործեց քրդական խաղաքարտը Թուրքիայի հետ իր պայքարում: Մյուս կողմից Սիրիայի տարածքում գործող քրդական կազմակերպությունները, քրդերը, ի դեպ, այնքան էլ շատ չեն` շուրջ 1,5 մլն, այսինքն` 20 մլն սիրիական բնակչության առնվազն 10%-ը, բավականին ինտենսիվ հարաբերություներ ունեն Բարզանի գլխավորած Իրաքյան Քուրդիստանի հետ: Այդ կազմակերպությունները ձգտում են ինքնավարություն ստեղծել առայժմ Սիրիայի կազմում, հետագայում չի բացառվում նաև անկախության ձգտումը:
Անկարային շատ լուրջ անհանգստացրել է Սիրիայի հյուսիս-արևմտյան մասի`քրդերի վերահսկողության տակ անցնելու մասին լուրը, ինչի մասին է վկայում Էրդողանի նյարդային արձագանքը: Ինչո՞վ է սպառնում թուրքերին սիրիական Քուրդիստանի ի հայտ գալը:
Դա, իրոք, շատ լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար`այն առումով, որ ունենալով իր սահմանի մոտ երկրորդ քրդական կեղծ պետությունը`Թուրքիան մղձավանջի մեջ կհայտնվի: Մյուս կողմից, Սիրիայի տարածքում այժմ գործում են նաև երկար տարիներ Թուրքիայի հետ մարտնչող Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները: Իրաքյան Քուրդիստանի օրինակը, որի տարածքում տեղակայված են PKK ճամբարները, հաստատում է, որ թուրք-սիրիական սահմանից սիրիական զորքերի հեռացումից հետո PKK գրոհայինները Թուրքիայի տարածք ներթափանցելու հնարավորություն կստանան նաև Սիրիայի կողմից, ինչը կկրկնապատկի PKK հնարավորությունները թուրքերի հետ պայքարում: Փորձագետը նշել է, որ PKK-ն մինչ այդ ևս իր ճամբարներն է ունեցել Սիրիայում, բայց 90-ական թթ. սկսած`Թուրքիայում կառավարող AKP-ի և Ասադի ՙԲԱԱՍ՚ կուսակցության միջև համագործակցության արդյունքում Սիրիայի նախագահը փակել է իր երկրի տարածքը քուրդ գրոհայինների համար: Իսկ այժմ, նկատի ունենալով Անկարայի կոշտ դիրքորոշումը`Ասադը կրկին կանաչ լույս է տվել Սիրիայի տարածքից Թուրքիայի դեմ PKK պայքարին: Այսպիսով, հանդես գալով Ասադի դեմ`թուրքական ղեկավարությունը բավականին հապճեպորեն է վարվել, և ես հակված եմ Սիրիայի նկատմամբ Անկարայի քաղաքաանությունը գնահատել որպես ավանտյուրային: Այդ քաղաքականությունը չի հիմնվում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական և ուղղակի քաղաքական իրողությունների վրա, հետևաբար`մեկ հարվածով իր տարածաշրջանային նշանակությունը մեծացնելու Անկարայի փորձը, ըստ էության, ավանտյուրիստական է: Սիրիայի գործերում հիմնական դեր խաղալու Թուրքիայի կտրուկ փորձն արդեն սկսում է հարուցել Արևմուտքի և ԱՄՆ-ի, այդ թվում`արաբական երկրների, առաջին հերթին`Սաուդյան Արաբիայի և Կատարի դժգոհությունը: Բոլոր այդ խաղացողները գտնում են, որ Թուրքիային այնքան էլ սազական չէ չափազանց մեծ դեր խաղալ արաբական իրադարձություններում:
Կարո՞ղ է արդյոք Թուրքիան փակուղուց դուրս գալու փորձ կատարել`Սիրիայի հյուսիս-արևմուտք ռազմական ներխուժման որոշում կայացնելով:
Այդ հարցը Թուրքիայում բավականին երկար է քննարկվել: Եղել են Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու առաջարկներ: Եղել են նաև Սիրիայի տարածքում հումանիտար միջանցքներ ստեղծելու վերաբերյալ առաջարկներ, այսինքն`երկու դեպքում էլ ենթադրվել է Սիրիայի տարածքում կառավարական զորքերի դեմ թուրքական բանակի օգտագործում: Բայց վերջին մի քանի ամիսներին Թուրքիան սկսել է բավականին զուսպ քաղաքականություն դրսևորել այդ հարցում: Հիմնականում այդ հարցում իր դերն է խաղացել ԱՄՆ և արաբական երկրների դժգոհությունն Անկարայի շտապողականության առնչությամբ: Երկրորդ` սիրիական խառնաշփոթությանը Թուրքիայի ռազմական ներգրավման դեմ հանդես եկող ուժեր կան նաև երկրի ներսում: Առաջին հերթին դա Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբն է: Բայց իրավիճակը շատ արագ փոխվում է, փոխվում է նաև Թուրքիայի դիրքորոշումը, որը կրկին ձգտում է Սիրիա ներխուժել`այս անգամ սիրիական քիմիական զենքի չեզոքացման պատրվակով: Այնպես որ, սիրական տարածքում PKK ճամբարներին հարվածներ հասցնելու պատրվակով Սիրիայի նկատմամբ նախազգուշական միջոցներ ձեռնարկելու Թուրքիայի փորձերը լիովին բացառել առայժմ պետք չէ: Այսպիսով, Թուրքիան Սիրիա ռազմական ներխուժման առնվազն երկու պատրվակ ունի:
Դուք սպասում եք, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը մինչև վերջ կպաշտպանե՞ն Ասադի Սիրիան:
Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամանակ Սիրիա օտարերկրյա ռազմական ներխուժման կանխարգելման հիմնական զսպող գործոն է հանդիսանում: Ակնհայտ է, որ Արևմուտքը և արաբական որոշ երկրներ այդպես էլ այս կամ այն պատրվակով Սիրիայի գործերին միջամտելու օրինական իրավունք չեն ստանա:
Սիրիան բավականին հայեր են լքել: Արդյո՞ք Դուք Սիրիայում հայկական համայնքի և հայկական մշակութային ժառանգության պահպանման սպառնալիք եք տեսնում:
Առայժմ հայերի կողմից զանգվածաբար Սիրիան լքելու անմիջական պատճառներ չկան: Իհարկե, սիրիահայերը որոշակի մտահոգություն ունեն, ինչով և բացատրվում է Սիրիայում իրավիճակի էլ ավելի սրման դեպքում ապահովագրվելու նրանց փորձերը: Իր հերթին դրանով է բացատրվում ժամանակավորապես Հայաստանի տարածքում հիմնավորվելու նրանց ձգտումը:Բայց առայժմ անմիջական սպառնալիք մեր սիրիացի հայրենակիցների համար չկա: Այդ սպառնալիքն ի հայտ կգա միայն այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ ծավալվեն անմիջապես Հալեպի և Դամասկոսի հայկական թաղամասերում, բայց դա առայժմ իրական չէ:
Սիրիայի ալավիթական կառավարության տապալման դեպքում Իրանը կհայտնվի ոչ բարեկամ վարչակարգերի շրջապատման մեջ: Դա կարո՞ղ է նախադրյալ հանդիսանալ այաթոլաների իշխանության տապալման համար`միջուկային զենք ստեղծելու պատրվակով:
ԱՄՆ-ը, Իսրայելը, արաբական որոշ պետություններ ակտիվորեն Իրանի մեկուսացման քաղաքականություն են իրականացնում: Սակայն, մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ այսօր ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունները որևէ փաստ չունեն, որ Իրանն ուրան է հարստացնում հենց ռազմական նպատակներով:
Սիրիայի ալավիթական կառավարության տապալման դեպքում Իրանը կհայտնվի ոչ բարեկամ վարչակարգերի շրջապատման մեջ: Դա լիովին կարող է նախադրյալներից մեկը հանդիսանալ ԱՄՆ կողմից այաթոլաների իշխանության տապալման համար`միջուկային զենք ստեղծելու պատրվակով: Հենց այաթոլաների իշխանությունը տապալելու ձգտումն է պայմանավորել ԱՄՆ աջակցությունը Սիրիայում իրավիճակի սրման հարցում: Այդ պատճառով, կարծում եմ, որ Սիրիայի հնարավոր անկումը մեծ դեր կխաղա ԻԻՀ մեկուսացման գործում, այդ ուղղությամբ կգործադրվեն նաև մարտավարական և ռազմավարական բնույթի այլ մեխանիզմներ ևս:
Իրանի նկատմամբ ներկայիս տեղեկատվական պատերազմի հիմնական նպատակն Իրանի կառավարող վարչակարգի տապալման համար պայմաններ ստեղծելու ցանկությունն է`այն թուլացնելու ճանապարհով: Հենց դա է Միացյալ Նահանգների հիմնական նպատակը: Եվ քանի դեռ անմիջական սպառնալիք չկա, որ Իրանը մոտ ժամանակներս միջուկային զենք կզարգացնի, Վաշինգտոնը հազիվ թե ԻԻՀ անմիջական ներխուժման դիմի:
Ամերիկացիների Իրաք ներխուժումը նույնպես բացատրվում էր Հուսեյնի միջուկային զենքի որոնումներով: Բայց այնտեղ ոչինչ այդպես էլ չգտան...
Իհարկե, Իրաքի հետ համեմատություն, իրոք, կա: Մյուս կողմից, Իրանը, այնուամենայնիվ, Իրաք չէ և աշխարհաքաղաքական նշանակալի դեր է խաղում`որպես տարածաշրջանային տերություն: Թեհրանը նաև արտաքին քաղաքականությունում ինքնուրույն որոշումների կայացման քաղաքականություն է իրականացնում, ինչը խիստ դուր չի գալիս Վաշինգտոնին: