Էդուարդ Շարմազանովը համաջայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորատիզմից
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu KՖltՖr-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներե նախագծիը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրիե կինոթատրոնում:
«Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներե նախագծի շրջանակներում կայանալու են 1960-ականների չորս հայկական և չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում և Հայաստանում, ինչպես նաև՝ այդ ժամանակաշրջանի հայկական և թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ: Մայիսի 17-20-ը, 2012 Ստամբուլի SALT Galata Մշակութային կենտրոնը հյուրընկալել է այս նախագծի թուրքական հատվածը: Նախագծի հիմնական նպատակն է հնարավորություն տալ Հայաստանի և Թուրքիայի հասարակություններ-ին՝ տեղեկանալու երկու երկրներում՝ հանրային գիտակցությունը ձևավորորղ գլխավոր մշակութային արտադրանքներին, որոնց ստեղծման ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարները առ այսօր ուղղորդում են այդ հասարակությունների զարգացումը։ Ընտրված ֆիլմերը դարձել են երկու հասարակությունների ինքնության խորհրդանիշներ. դրանք հիշվում են, անընդհատ ցուցադրվում, մեջբերվում, քննարկվում, ուսումնասիրվում, իսկ դրանցում հնչող արտահայտությունները կամ դրվագները դարձել են թևավոր խոսքեր, որոնք ինքնության ուղերձներ են այսօր հասցնում այս հասարակությունների լայն շերտերին:
«Քաղցր վարանմունք / քաղցր 60-ականներե նախաձեռնությունը մասն է ավելի լայն՝ «Քաղցր 60-ականներե միջազգային հետազոտական ծրագրի, որը ժամանակակից արվեստի և տեսության դիտանկյունից ուսումնասիրում է 1960-ականների անհայտ, անտեսված, կամ թաքնված համատեքստերը և տարածքները, որոնք դուրս են մնացել «ռոմանտիկ հեղափոխական ժամանաշրջանիե մեծ պատումից:
«Քաղցր վարանմունք /Քաղցր վաթսունականներե նախագիծը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանըե ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ` կոնսորցիումի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը: Ծրագրին մասնակցում են մի շարք գործընկերներ Թուրքիայից, այդ թվում Համաշխարհային քաղաքական միտումների ուսումնասիրության կենտրոնը, Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը, «Անադոլու քուլթուրե կազմակերպությունը, ԳԱՅԱ հետազոտական ինստիտուտը, Իզմիրի տնտեսական համալսարանի Լրատվամիջոցների և հաղորդակցության ֆակուլտետը, «Թոփլում գոնուլլուլերիե հիմնադրամը և Թուրքիայի Տնտեսական քաղաքականության հետազոտության հիմնադրամը։