Լրահոս

ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տվյալ պահին իրատեսական չէ

Ագրարագյուղացիական միության ղեկավար. Հայաստանում նույնիսկ հակակարկտային կայաններն են տեղադրվում ծանոթությամբ կամ ՙվերևից զանգով՚

ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոն. Ադրբեջանում սանձազերծված տեղեկատվական արշավն առաջվա պես ավելի շատ հարցեր է հարուցում, քան` պատասխաններ տալիս

Ֆինանսների նախարարությունը հերքում է հայկական ԶԼՄ-ների բաժանորդագրությունը կրճատելու վերաբերյալ հրապարակումները

Ընդդիմադիր գործիչ. ՀՀ կառավարության կենացները քաղցրանում են

ՀԱԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ կառավարության ծրագրին

Նախկին վարչապետ. Իրականում Հայաստանի բյուջեի եկամտային մասի ոչ մի աճ չկա

ՀՀԿ. Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանում սահմանափակվում են կրոնական ազատությունները

ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ

Երթուղային ավտոբուսի մեջ նռնակ է հայտնաբերվել

Երևանում տեղի կունենա հայ և թուրք կինոգործիչների հանդիպումը

ՊՆ մամուլի քարտուղարը ո’չ հաստատում, ո՜չ էլ հերքում է Սեյրան Օհանյանի ուղղաթիռը գնդակոծելու մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԺ հանրապետական մեծամասնությունը մերժել է մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագիծը

ՙԲարգավաճ Հայաստանը՚ սպառնում է հրապարակել Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առանձնազրույցի ձայնագրությունը

Transparency International. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պաշտպանում է Պետեկամուտների կոմիտեի նախագահին

Արմավիրի մարզի բանկիչներն անհապաղ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի կամ վարչապետի հետ

Գիտնական. Կոռուպցիան և ՙօտկատները՚ թույլ չեն տալիս լուծել այլընտրանքային էներգետիկայի խնդիրները Հայաստանում

ԱԺ խոսնակ. Ելնելով գազի շուրջ բանակցությունների արդյունքից` հնարավոր է 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից հողերի օգտագործման դիմաց վարձավճարի վերանայում

ՙԺառանգություն՚ կուսակցությունը դատապարտել է բանակում առկա իրավիճակը

Փոխխոսնակ. Պոնտոսի հույների ցեղասպանությունն Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության անբաժան տարրն է

Կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա ժամկետային ծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության առնչությամբ.ցուցարարները փորձել են մուտք գործել կառավարության շենք

Ամերիաբանկը Եվրաբանկի կողմից ճանաչվել է ամենաակտիվ էմիտենտ-բանկը

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Սպանված զինծառայողի դագաղը մայրաքաղաք կբերեն ոտքով

ՙԱզատ դեմոկրատներ՚. Ռուսական կողմը գազի գնի թանկացմամբ փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա` Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ակտիվություն ցուցաբերելու համար

Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից

Նորից անտառ`փայտ հավաքելու

Առաջին անգամ հայկական բանկին շնորհվեց հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի կողմից

Ճանապարհային ոստիկանությունը փորձում է խոչընդոտել սպանված զինվորի մարմինը տեղափոխող մեքենայի մուտքը Երևան. տեղի է ունեցել ծեծկռտուք, ջարդվել է ոստիկանական մեքենան

ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել արտահերթ խորհրդակցություն. երեք աշխատակից հեռացվել է

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը մտադիր է մասնակցել այդ երկրի նախագահական ընտրություններին

Կոմունիստ. Գազի գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա հայ հասարակության սոցիալական դրության վրա

Բարաք Օբաման և Ռեջեպ Թայիբ Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Երևանի ավագանու ընտրությունների ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական գործ է հարուցվել բազմակի քվեարկություն կազմակերպելու մեղադրանքով

Հայաստանը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունից

Ադրբեջանն այսուհետ օրենսդրական մակարդակով ՙկարգելի՚ օտարերկրյացիների մուտքը Լեռնային Ղարաբաղ

Թերթ. Հանրապետական կուսակցությունը լավագույն կեղծարարներին պարգևատրում է 20-25 հազ.ԱՄՆ դոլարի ՙմրցանակներով՚

ԱՄՆ կոնգրեսականները ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչող հերթական օրինագիծը

Հայաստանի հարկային մարմիններն անց են չհիմնավորված ստուգումներ

Երևանում սպասվում է անձրևոտ եղանակ

Փրկարարները վերացրել են հրդեհի մի նոր, ավելի փոքր, օճախ ՙՍպայկա՚ ընկերության շենքում

Հարցազրույցներ

Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին

Մարատ Տերտերով: Հայաստանի տևական անվտանգությունն ավելի լավ կապահովվի տնտեսական անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե դրա սահմանմամբ ցարական Ռուսաստանի ՙԲանակ և Նավատորմ՚ կարգախոսի հիման վրա

Ավիգդոր Էսկին: Ավիգդոր Էսկին. Հայաստանը կարող է հատուկ դեր խաղալ Իսրայելի և Իրանի միջև երկխոսություն սկսելու գործում

Վահան Շիրխանյան. Հայաստանին Եվրամիության հետ կարող է կապել տնտեսական զարգացման և ինտեգրման հեռանկարները`միայն վիրտուալ

Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում

Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի

Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից

Տիգրան Խզմալյան: Միայն քաղաքացիական հասարակությունը կարող է Հայաստանը փրկել նեոգաղութատիրական, իմպերիալիստական համակարգի հավելուկի վերածվելուց

Մատեուշ Պիսկորսկի. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի 2014 թ. Եվրասիական միությանն անդամակցելու շուրջ

Գեորգի Թարխան-Մոուրավին. Լավ կյանքից չէ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և հայերը վրացիներից ոչ պակաս են ցանկանում Արևմուտքի մաս կազմել

ՙՄիկապրոգրեսստեխ՚-ի ղեկավար. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններն արտահանումային կոմնորոշում ունեցող տնտեսության հիմքն են

Ալեքսանդր Սկակով. Ռուսաստանը պետք է սովորի աշխատել այլ երկրների հասարակությունների հետ, այլ ոչ թե վերաբերվի նրանց որպես հիմար երեխաների

Աշոտ Մանուչարյան. Մոսկվան ոչ միայն ընդունեց ներկայիս ղեկավարության`իշխանության ղեկին մնալու իրավունքը. Կրեմլն ընդհանրապես նախագահական մրցապայքարից հանեց իր բոլոր ուժերը

Իշխան Մխիթարյան. Armenian Card՝ սպասեք լավ լուրերի

Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:

Ստեփան Գրիգորյան. Մաքսային միության առնչությամբ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել Ռուսաստանը չի կարող` Հարավային Կովկասում միակ դաշնակցին կորցնելու վախի պատճառով

Աշոտ Մանուչարյան. Արևմուտքի հետ հաջող մրցակցության համար Ռուսաստանին հարկավոր է դուրս գալ գոյություն ունեցող խաղադաշտի սահմաններից

ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության հարցերի գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

  • Դավիթ Ստեփանյան

  • Երկուշաբթի, 20 օգոստոսի, 19:09


Եվրասիական միության ստեղծման Պուտինի նախագիծը վերլուծաբանների շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ է ծնել, հիմնականում, չափազանց հակասական: Կիսեք կանխատսումն այն մասին, թե ինչպիսի՞տեղ է զբաղեցնում Հայաստանն այդ ծավալուն ծրագրում` հաշվի առնելով Պուտին-Սարգսյան վերջին բանակցությունները :

Մի կողմից, Եվրասիական միություն ստեղծելու նախագիծը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, Մոսկվան դրա իրականացման համար կօգտագործի հետխորհրդային տարածությունում իր բոլոր հնարավորությունները: Համաշխարհային մակարդակով առճակատման ուժեղացման պայմաններում Եվրասիական միություն ստեղծելու նախագիծը, անշուշտ, ռուսական քաղաքականության կարևոր բաղադրիչն է: Մյուս կողմից`Հայաստանը միշտ Ռուսաստանի, ինչպես և համաշխարհային այլ խաղացողների համար, եղել է խիստ կարևոր աշխարհաքաղաքական կետ`Կովկասում իրենց դիրքերի հաստատման առումով:

Շատերը կարծում են, որ Հայաստանին Եվրասիական միություն ՙհրավիրելու՚ պատճառը հանրապետության դրեյֆն է դեպի Արևմուտք ...

Այսօր կտրուկ ուժեղանում են տարածաշրջանի հետ կապված նոր աշխարհաքաղաքական ասպեկտները`վերջին զարգացումների և ազդակների լույսի ներքո: Այդ առնչությամբ Հայաստանը խիստ կարևոր է Մոսկվայի համար,հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին Երևանը բավականին արդյունավետ դրեյֆ է կատարում դեպի Արևմուտք: Ասենք, առավելապես այդ դրեյֆն իրականացվում է Արևմուտքի կողմից խթանման ճանապարհով: Հարկ է փաստել, որ Արևմուտքն այդ առումով շատ ավելի հաջողակ է Ռուսաստանից: Հետևաբար`այդ տրամաբանության շրջանակներում Ռուսաստանի համար եկել է ճշմարտության պահը: Եվ այդ պատճառով Մաքսային միությանը և հետագայում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման հարցը լակմուսի թուղթ է, որ վրա գրված է ՙայո՚ կամ ՙոչ՚ Հայաստանում ռուսական ներկայությանը:

Ինչպիսի՞ գործընթացներ են հաստատում Հայաստանում արևմտյան ազդեցության հաջողութունն ու առավելութունը  Ռուսաստանի նկատմամբ: Ու՞ր են դրանք տանում:

Արևմուտքն ավելի հաջողակ է`շնորհիվ իր բարձր տեխնոլոգիականության: Ոչ միայն Հայաստանում, այլև ողջ երկրագնդում գործում է արևմտյնա փիլիսոփայությունը: Այն ամենում, ինչ վերաբերում է նյութականին, Արևմուտքը, ըստ սահմանման, ավելի հաջողակ է, քան Ռուսաստանը, որի ձեռքում է այդ նյութականը: Հայաստանում դա դրսևորվում է Մոսկվայի կողմից կարևոր ռազմավարական օբյեկտների տնօրինման մեջ: Բացի այդ, Արևմուտքի ձեռքում կա ևս մեկ կարևոր բան` տպող հաստոցը: Այդ ֆոնի վրա մնացած ամեն ինչ, պարզապես, անիմաստ է քննարկել:  Այդ պատճառով, եթե Ռուսաստանն, իրոք, ձգտում է մրցակցել Արևմուտքի հետ, նա պետք է դուրս գա գոյություն ունեցող խաղադաշտի սահմաններից:

Եվրասիական միության ստեղծման փորձերը բխու՞մ են Ձեր նշած տրամաբանությունից:

Հետխորհրդային տարածության քաղաքական պետական վերնախավերն ամբողջությամբ համակված են արևմտյան քաղաքակրթությամբ, հանդիսանալով Արևմուտքի գործակալներ, իհարկե, ոչ հավաքագրման իմաստով, և արևմտյան գաղափարների կրող են: Մեր երկրներում մարդն ապրում է հնարավորինս շատ կողոպտելու և հաճույքներ վայելելու համար: Սպառման և ուժի հասարակությունների ստեղծումը, որոնք հիմնված են ֆինանսական հզորության վրա, Արևմուտքի աշխատանքի գլխավոր շարժառիթն է: Համապատասխանաբար, հետխորհրդային տարածության երկրների կառավարումն իրականացնող բոլոր մարդիկ արևմտամետ են ըստ իրենց էության և սահմանման: Ընդ որում, Ռուսաստանն իրոք ամենազարմանալի կազմավորումներից մեկն է արդի աշխարհում: Մի կողմից, Ռուսաստանի ընթացիկ վերնախավերը, որոնք չեն առնչվում Ռուսաստանի էությանը որպես այդպիսին, անտարակույս, արևմտյան են: Իսկ իր էությամբ ռուս ժողովուրդը միանգամայն այլ քաղաքակրթության կրող  է, հանդիսանալով խոշորագույն շտեմարան, որն ի զորու է ճանապարհ ցույց տալ մարդկությանն այն փոսից դուրս մագլցելու համար, որում հայտնվել ենք արևմտյան քաղաքակրթության դեղատոմսերով կյանքի արդյունքում: Արևմտյան քաղաքակրթությունն արդեն կատարել է իր դերը, որի շրջանակում, բացթողումներից զատ, անպայման, արձանագրվել են նաև լուրջ նվաճումներ: Սակայն այն իրեն լիովին սպառել է և անպայման պետք է փոխարինվի մեկ ուրիշով:

Ես ինձ թույլ կտամ, այնուամենայնիվ, վերադառնալ Եվրոպական միության հեռանկարներին: Ձեր կարծիքով, առկա իրողությունների պայմաններում ի՞նչն է առավել նախընտրելի, հեռակնարային և հնարավոր Հայաստանի համար, դեպի արևմուտք շարունակվող դրե՞յֆը, թե, այնուամենայնիվ, Եվրոպական միություն տանող ճանապարհը:

Հայաստանի կողմից անվտանգության համակարգի ընտրությունն արդեն արվել է. դա, անշուշտ, Ռուսաստանն է: Այդ ընտրությունը կապված է մի շարք խնդիրների հետ, սակայն, այլ այլընտրանք գոյություն չունի, համենայն դեպս`այսօր: Շատերը դատողություններ են անում այն մասին, որ ներկայիս իրողությունների պայմաններում ավելի նախընտրելի և հեռանկարային է թվում դեպի Արևմուտք շարունակվող դրեյֆը, բայց նրանք մոռանում են, որ անվտանգության համակարգը մենք ստանում ենք Ռուսաստանի հետ փոխգործակցության արդյունքում: Արևմուտքի կողմից Հայաստանի համար առաջարկվող զարգացման ծրագիրն անընդունելի է: Արևմուտքը մեզ առաջարկում է ավելի շատ ուտել և ավելի շատ ուտելու հնարավորություն ունենալ: Բայց ամեն դեպքում մենք չենք ունենա մեծ գիտություն, հզոր արդյունաբերություն և որակյալ կրթություն: ԽՍՀՄ-ն այդ առումով բարձր նշաձող էր`անհասանելի ոչ միայն հետխորհրդային, այլ նաև հետսոցիալիստական տարածության որևէ երկրի կողմից: Ինչ վերաբերում է տնտեսայան և գլոբալ բաղադրիչին, ապա Եվրասիական միությունը Հայաստանի և հնարավոր բոլոր օգտառուների համար բեկման շանս է: Ըստ որում, որպեսզի հետխորհրդային տարածության երկրները կարողանան օգտվել դրանից, հարկավոր է այդ նախագիծը վերափոխել քաղաքակրթականի: Բեկման այլ շանսեր Հայաստանի համար այսօր չեմ տեսնում:

Ընդհանուր սահման չունենալով Ռուսաստանի հետ` Հայաստանն ինչպե՞ս կարող է հավակնել մասնակցության Մաքսային միությանը, հաշվի առնելով Վրաստանի առկայությունը, որը հանրապետությունը բաժանում է Ռուսաստանից:

Այդ խնդրի տեխնոլոգիական լուծումներ, անշուշտ, կան, սակայն ես չէի ցանկանա դրանք այժմ քննարկել: Հիմնական հարցն այն է, թե արդյոք Եվրասիական միությունը գործողություն է արդի աշխարհի տրամաբանության ոգով, որտեղ յուրաքանչյուր ոք ձգտում  է կազմել խմբավորում` իր համար ավելի մեծ կտոր փախցնելու համար: Թե՞ դա մարդկության զարգացման այլըտրանքային ուղի է: ժամանակին խորհրդային մարդիկ կորցրեցին արևմտյան քաղաքակրթության մի հնարավոր այլընտրանք: ԽՍՀՄ փլուզումը բնավ աշխարհաքաղաքական աղետ չէր, դա անհամեմատ ավելի լայնածավալ աղետ է, քանի որ ԽՍՀՄ իրական հնարավոր այլընտրանք էր մարդկության համար, սակայն այդպես էլ դրան չվերածվեց: Բոլոր հայտարարություններն այն ոգով, թե սոցիալիզմը դժոխքի ծնունդ է, ավելին չեն, քան խոսակցություններ աղքատների օգտին: Այդուհանդերձ, այդ ամենից մեզ ինչ-որ բան մնացել է: Մենք`հետխորհրդային տարածության մարդիկս, առաջվա պես չափազանց կարևոր սկզբունքների, գաղափարների, կյանքի կազմակերպման եղանակների կրող ենք: Մեզանից պատրաստում են ստանդարտ, արևմտյան մարդիկ, սակայն մենք առայժմ դեռ ուրիշ ենք: Ուստի, եթե մեզ հաջողվի ստեղծել ինչ-որ սկզբունքորեն նոր բան Եվրասիական  տարածության ստեղծման գաղափարի շրջանակում, ապա հենց մենք կհայտնվենք ողջ մոլորակի առջևում: Եվ պարտադիր չէ, որ մենք բացառապես ինքներս այդ անենք: Արդեն ոչ վատ մշակումներ կան Նահանգներում, Լատինական Ամերիկայում, Չինաստանում: Ընդ որում ոչինչ այն ամենից, ինչ մենք անում ենք արևմտյան փիլիսոփայության շրջանակներում, մեզ նման ճեղքման չի հանգեցնի:

Այլ կերպ ասած` խոսքը վերաբերում է 1917  թ. բոլշևիկների առաջարկած ինչ-որ այլընտրանքային սոցիալիզմի՞:
 
Միանգամայն ճիշտ է: ԽՍՀ-ում փորձեցին  այլընտրանքային դարձնել միայն սոցիալիզմը, սակայն դա չհաջողվեց: ԽՍՀՄ փլուզվեց բնավ ոչ դավադրության, մասոնների, ԿՀՎ.  գործունեության կամ նման անհեթեթ պատճառներով: Բացիլների պատճառով ոչ մի օրգանիզմ չի մահանում: Առաջինը, որ սպանում է օրգանիզմը, իմունային համակարգի, ԽՍՄ պարագայում` միասնությունը պահպանող գաղափարի  անզորությունն է:

Ուղարկել ընկերոջը

Ու՞մ (Էլ. փոստ)


Ձեր անունը


Հաղորդագրություն


Մեկնաբանություններ

Նայել մեկնբանությունները (0)
  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դարձիր առաջին մեկնաբանը

* Ցույց է տալիս պարտադիր դաշտերը