Էդուարդ Շարմազանովը համաջայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորատիզմից
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
Ստամբուլի նահանգապետը ներողություն է խնդրել ցուցարարներից
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
Ալեքսանդր Կռիլով. Ստատուս-քվոյից հոգնել են ոչ միայն համանախագահները, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը
ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ
Հովհաննես Իգիթյան: Այսօրվա Հայաստանը հիշեցնում է ԽՍՀՄ-ն` իր գոյության վերջին օրերին
Միքայել Հայրապետյան: Արևմուտքին առայժմ վիճակված չէ փոխել իշխանությունը Հայաստանում
Անդրեյ Արեշև. Հայաստանում ԱՄՆ քաղաքականությունն օբյեկտիվ սահմանափակիչներ ունի
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը
Աշոտ Սաֆարյան
Պարոն Մեհրաբյան, հազիվ թե որևէ մեկը կասկածի Հայաստանում կառավարող կուսակցության հաղթանակին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ձեր կարծիքով, Հայաստանի հանրապետական կուսակցությունն ինչպիսի՞ գործիքներ կարող է կիրառել, և որքանո՞վ այդ հաջողությունը կնպաստի ՀՀԿ ամրապնդմանը նախագահական ընտրությունների ընթացքում:
Ես համաձայն եմ այն պնդմանը, թե տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները նախագահական ընտրությունների յուրօրինակ նախերգանք են: Ավելին, իշխանությունն առավելագույնս կօգտագործի այդ ընտրություններն իր դիրքերը տեղերում ամրապնդելու համար, որպեսզի, վերջին հաշվով, վերարտադրվի նախագահական ընտրությունների ընթացքում: Եվ, անկեղծ ասած, տվյալ պահին ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում իշխանությունների ծրագրերի իրականացման ճանապարհին:
Դա բազմաթիվ պատճառներ ունի, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի: Եթե ոչ մի ֆորսմաժորային իրավիճակ չծագի, ապա ներքաղաքական գործընթացի տրամաբանությունը կպահպանվի: Եվ ես դա ասում եմ խորին ափսոսանքով: ՏԻՄ և նախագահական ընտրություններում կառավարող կուսակցության ակնկալվող հաղթանակը վկայում է ոչ թե պետական համակարգի հաստատուն լինելու, այլ` նրա ճահճացման մասին: Իսկ դա արդեն խոսում է պետության ինստիտուցիոնալ թուլության մասին, դա խոսում է նաև արտաքին քաղաքական ներուժի, այն ճակատագրական մարտահրավերներին դիմակայելու ներուժի նվազման մասին, որոնք կանգնել են և դեռ կկանգնեն մեր պետության առջև:
Բոլոր մյուս քաղաքական ուժերը, որոնք այսպես կամ այնպես հակադրվում են կառավարող կուսակցությանը, արդեն հաշտվել են Ձեր նշած իրողությունների հետ, թե՞ նրանց շրջանում կգտնվեն խիզախներ, որոնք իրական դիմադրություն ցույց կտան իշխանություններին նրանց վերարտադրման փորձում:
Կարծում եմ, որ իշխանությունների ծրագրերին դիմադրություն, այնուամենայնիվ, կլինի, սակայն, միևնույն ժամանակ, այն կկրի լոկալ բնույթ: Հազիվ թե արժե խոսել կենտրոնացված, համակարգային հակազդեցության մասին: Ավելին, խոսելով իշխանության մասին, ես հակված չեմ առանձնացնել ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Դրանք, պարզապես, իշխանության մեկ կուսակցության երկու երեսն են: Իսկ ՀՀԿ-ից ցուցադրաբար հեռու մնալու ԲՀԿ փորձերը, իրենց ՙայլընտրանքային՚ լինելու վերաբերյալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական ամբոխավարություն, հնարք` ընտրողին մոլորության մեջ գցելու նպատակով, որն առանձնապես գլուխ չի հանում անդրկուլիսային քաղաքական խաղերից կամ այդ գործընթացներով չի հետաքրքրվում: ԲՀԿ այդ հնարքը, ինչպես համոզվեցինք անցած խորհրդարանական ընտրություններում, որոշակի չափով իր պտուղներն է տալիս, եթե դրան գումարենք նաև առատ կաշառքների և տրակտորների բաժանումը գյուղական համայնքներին:
Հայ ազգային կոնգրեսի դիրքերը վերջին ժամանակներս բավականին թուլացել են: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նախագահական ընտրությունների նախաշեմին կգտնվեն ինչ-ինչ խթաններ, հանգամանքներ, որոնք կարող են որոշ լիցք, ՙերկրորդ շնչառություն՚ հաղորդել այդ ուժին:
Եթե վերցնենք Հայաստանի ընդդիմադիր տրամադրված հասարակությունը, ապա այն ոչ մի տեղ չի չքացել, և ընդդիմադիր տրամադրվածության հիմնական պատճառները նույնպես պահպանվել են, քանի որ իշխանությունը, գործնականում, վերջին տարիներին ոչինչ չի արել: Նրա բոլոր խոստումները մնացել են թղթի վրա: Ոչինչ չի արվել գոյություն ունեցող զանգվածային դժգոհությունը չեզոքացնելու համար: Եվ մենք նոր նախընտրական փուլ են թևակոխում` տեսադաշտում ունենալով իշխանությունների այդ անգործությունը: Իսկ ինչ վերաբերում է վերջին տարիներին իրեն տիտղոսավոր ընդդիմություն համարող Հայ ազգային կոնգրեսին, ապա, ցավոք սրտի, կարելի է ասել, որ իր աստիճանական անկման գործընթացում ՀԱԿ-ն անցել է բազմաթիվ անվերադարձ կետեր` դրանով իսկ վերացնելով որևէ ՙերկրորդ շնչառության՚ ցանկացած հնարավորություն: Կոնգրեսը կորցրել է իր աջակցության հանրային շարժառիթները: Այն արդեն բյուրոկրատացվել է, էապես կրճատվել, որոշակի առումով` մարգինալացվել, դադարել է լինել այն ուժը, որը կարողանար ձևավորել ներքաղական օրակարգ: Այսօր ՀԱԿ-ը, պարզապես, վարանամտության տիրապետության տակ է: Այն ամենը, ինչ նա կարող է անել, այս կամ այն իրադարձությանը և իրավիճակին արձագանքելն է` իր բավականին կրճատված ներուժի սահմաններում, համապաատսխան իր ոչ այնքան քաղաքական, որքան խմբային շահերից, որոնք, իհարկե, արդեն քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեն:
Ինչ վերաբերում է ՀԱԿ այն ներկայացուցիչներին, որոնք անցել են խորհրդարան, ապա հազիվ թե արժե նրանցից որևէ քաղաքական անձնվիրություն ակնկալել, նույնիսկ, եթե նրանք առավելագույնս ակտիվ լինեն: Դժբախտաբար, նրանց ակտիվությունը, նրանց բոցավառ ճառերը խորհրդարանի ամբիոնից կճնվեն քվեարկության մեքենայով, որը կառավարող կուսակցության ձեռքին է: Ամփոփելով ասվածը` ցանկանում եմ, ավելացնել, որ ոչ մի ընդդիմադիր ուժ, որը խզել է կապերը հասարակության հետ, իրեն համարելով ՙինքնաբավ՚, չի կարող երկար ժամանակ գործել և դատապարտված է անհաջողության և աստիճանական անկման:
Խոսենք հասարակական շարժումների և նախաձեռնությունների մասին, որոնք, շատերի պատկերացմամբ, հասարակաքաղաքական կարգի առողջացման հույսեր են ներշնչում:
Իրոք, այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե նոր կուսակցությունների ստեղծում, այլ քաղաքացիական շարժման ձևավորում, որն ի զորու է ներգրավել հասարակության լայն շերտերի: Առանց լուրջ քաղաքացիական հասարակության, առանց քաղաքական, արժեքային բնույթի արդիական հարցերին գործուն արձագանքման անհնար է առողջացնել իրավիճակը երկրում: Օրինակ, ՙՀարսնաքար՚ ռեստորանում սպանդի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հասարակական շարժումների պայքարը և Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ բողոքը լոկալ, ինքնաբուխ նախաձեռնություններ են: Այդուհանդերձ, այդ նախաձեռնությունները քաղաքական գործիչների ծառայությունը չեն և վկայում են մեր քաղաքացիների զգալի, չգործարկված ներուժի մասին: Իմ միակ մտավախությունն առնչվում է սոսկ ժամանակին, և, ամենայն հավանականությամբ, ժամանակը չի բավականացնի մինչև առաջիկա նախագահական ընտրություններ: Սակայն, այնուամենայնիվ, չի կարելի նստել թևերը ծալած, հանձնվել ճակատագրապաշտությանը: Հարկավոր է գործել ամեն օր, ամեն ժամ: Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ հասարակությունում կուտակվել է չարության զգալի տեսակարար կշիռ: Եվ ես բնավ չէի ցանկանա, որպեսզի դա վերածվեր ինչ-որ արտասովոր իրավիճակների, անհամարժեք գործողությունների:
Արդյո՞ք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թենկածուի առաջադրումն ի զորու է չեզոքացնել ընդդիմադիր ուժերի ճահճացման, բյուրոկրատացման հետևանքները, նրանց նախկին վիճակը վերականգնել:
Ես այդ առնչությամբ ոչ մի հույս չեմ փայփայում: Հազիվ թե Հայաստանի նախագահական ընտրություններում միասնական ընդդիմադիր թեկնածուի առաջադրումն ի վիճակի լինի փոխել իրադրությունը: Քանի որ Հայաստանում առկա կառուցվածքային ճգնաժամն ընդգրկում է նաև կուսակցություններին: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, դրա հաստատման համար պայքարելու մասին, բայց միևնույն ժամանակ, ունենք կուսակցություններ, որոնցում տիրում է, մեղմ ասած, բացարձակ, երբեմն անգամ`ՙթեոկրատական՚ մոնարխիա: Հետևաբար, անմտություն է դառնում նման գործիքներով հանուն դեմոկրատիայի պայքարելու մասին խոսելը, քանի որ դեմոկրտիայի մասին խոսելիս, պարզապես, հարկավոր է, որ սկսես ինքդ քեզնից: Հայաստանին անհրաժեշտ է ավելի լայն, արտակուսակցական ձևաչափ, որն իր առջև նպատակ կդնի փոխել պետական կառավարման մոնոպոլիստական օլիգարխիկ, կլանային ողջ համակարգը, Ավելին, Հայաստանի կառավարման նախագահական համակարգը, որպես այդպիսին, խոչընդոտում է ժողովրադավարության և քաղաքացիական հասարակության զարգացմանը: Այդ ՙբացարձակ մոնարխիայի՚ հիմքերը հիմնում է հատկապես կառավարման նախագահական մոդելը: Մեզ հարկավոր է կառավարման պառլամենտական համակարգ: Նախկին ԽՍՀՄ որոշ երկրներ աստիճանաբար անցնում են այդ համակարգին: Նրանք սկսում են ՙնոսրացնել՚ նախագահական իշխանության ինստիտուտը: Մենք դա տեսնում ենք Մոլդովայում, Վրաստանում: Կարծում եմ, որ Հայաստանին նույնպես անհրաժեշտ է նախագահական իշխանության այդ ՙնոսրացումը՚, ինչպես նաև զսպումների ու հակակշիռների համակարգի ներդրումը: Իսկ այդ հարցում ես մեծ ներուժ եմ տեսնում նոր միավորման համար, քաղաքացիական և քաղաքական համաձայնության հասնելու և օլիգարխիկ համակարգն ապամոնտաժելու հարցում:
Գովազդ
Канары аренда недвижимости на Тенерифе Сделки под ключ Канары . Устройства показывающие параметры электрической сети. Расчет параметров электрической сети. .